Տնտեսագետ Բաբկեն Թունյանն «Իմ քայլը» դաշինքի ցուցակով մասնակցելու է ԱԺ ընտրություններին

Տնտեսագետ, «b4b.am» կայքի հիմնադիր Բաբկեն Թունյանը «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակով մասնակցելու է առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

Այս մասին հայտնել է Բաբկեն Թունյանը՝ Facebook-յան իր էջում արված գրառմամբ։

«Ժողովուրդ ջան, ուզում եմ տեղեկացնել, որ մասնակցելու եմ առաջիկա խորհրդարանական ընտրություններին։

Ընդգրկվել եմ «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակում՝ որպես անկուսակցական թեկնածու։

Գիտեմ՝ շատերի համար անսպասելի էր, ինչ-որ տեղ նաեւ ինձ համար էլ։ Բայց որոշումը կայացրել եմ ամեն ինչ շատ երկար ծանրութեթեւ անելուց հետո։

Կարծում եմ՝ օրենսդիր մարմնում աշխատելը ինձ մոտ պակաս հաջող չի ստացվի, քան այսքան տարի տնտեսական լրագրության ոլորտում աշխատանքս։

Հա, մի բան էլ. արտահայտվելու ու կարծիքս ասելու հարցում ոնց ազատ եղել եմ, էդպես էլ կամ ու մնալու եմ։ Էնպես որ, կշարունակենք տարբեր թեմաներով նախկինի պես շփվել՝ էստեղ էլ, էստեղից դուրս էլ։

Մնացած բաների մասին՝ արդեն ընտրություններից հետո»,- ասված է գրառման մեջ։

Տպել
1040 դիտում

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսի ճանապարհը փակ է բեռնատարների համար

Հրազդանի տներից մեկի տանիքում մոտ 30 տարեկան տղամարդու են հայտնաբերել՝ կախված վիճակում

Ուկրաինայի ՆԳՆ-ը հետախուզում է հայտարարել հայազգի մեծահարուստ Սարկիսով եղբայրների նկատմամբ

Կողոպուտ բենզալցակայանում. 29 հազար դրամ հափշտակած կասկածյալը ձերբակալված է

Այսօր ու վաղը սպասվում են ձյան տեղումներ, մառախուղ, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

ՌԱԿ-ն իր համակիրներին կոչ էր արել քվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին, հուսով է՝ հույսերը կարդարանան

Վահե Էնֆիաջյանը վերահաշվարկ է պահանջել. ձայներն ավելացել են 6-ով

Ստեփանավանի ողբերգական հրդեհի փաստով կստեղծվի հատուկ աշխատանքային խումբ. մարզպետ

Նարեկ Սարգսյանի ձերբակալության մասին լուրը հրապարակելը քարոզչության վերջին օրը զուգադիպություն էր. Օսիպյան

ՀՀ-ում կամավոր բաժին է ներկայացել 2006 թվականից հետախուզվող կինը

Հայտնի է 20-րդ դարում ամենաշատը հեռարձակված հիթը

Գործընկերություն կառուցելու հիմքում մենք դնում ենք հայաստանամետ քաղաքական մոտեցում. նախարար

Մոսկվայում կկանգնեցնեն Շառլ Ազնավուրի արձանը

Հանրապետության գլխավոր տոնածառը գրեթե պատրաստ է, լույսեր են վառվում (տեսանյութ)

Սպասում ենք Հայաստան-Սփյուռք աննախադեպ համախմբման. Եվրոպայի հայերի համագումարի շնորհավորանքը

Գյումրի, Մարալիկ քաղաքներում, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջաններում, Ախուրյանում ձյուն է տեղում

Ընդդիմությունը պետք է հարցերի լուծումների այլ ճանապարհ առաջարկի, քան իշխանությունը. Քոչարյան

Մեր գլխավոր նպատակը ժողովրդավարությունն է. Փաշինյանը պատասխանել է թուրք լրագրողի հարցերին

Անգլիայում 14-ամյա ֆուտբոլիստը մահացու վնասվածք է ստացել խաղի ժամանակ

Ընտրություններ՝ առանց թաղայինների