Թաղային հեղինակություն ասելով՝ նկատի ունեմ թաղում հեղինակություն ունեցող մարդ. Արայիկ Աղաբաբյան

Նոյեմբերի 14-ի մամուլը գրել էր, որ ՀՀԿ-ական Նահապետ Գեւորգյանի որդին առաջադրվելու է ԲՀԿ-ի ցուցակով: Հրապարակման համաձայն՝ Գեւորգյանի որդին առաջադրվելու է թիվ 6 ընտրատարածքում՝ Արմավիրի մարզում եւ թեժ պայքար է ընթանալու նրա եւ նույն տարածքից առաջադրվող Արայիկ Աղաբաբյանի միջեւ:

ՀԺ-ն ԱԺ-ում Աղաբաբյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք Գեւորգյանի որդու առաջադրումն իր համար մարտահրավեր է: «Ես ուրիշ անձերի մասին չեմ ցանկանում խոսել: Ես գիտեմ իմ ընտրողներին, իմ տարածաշրջանի ժողովրդին շատ լավ եմ ճանաչում, նրանք էլ ինձ են ճանաչում»:

Արայիկ Աղաբաբյանը 2017 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ 10 հազար քվե էր ստացել՝ ռեյտինգային ընտրակարգով: Հարցին՝ քաղաքական փոփոխություններից հետո կարո՞ղ է կրկին նույնքան քվե ստանալ, պատգամավորն ասաց. «Հեղափոխությունը մի կողմ թողնենք, առհասարակ յուրաքանչյուր ընտրություն մեկը մյուսից տարբերվում է: Անգամ մեկ ամսվա ընտրությունները չարժի նախորդի հետ համեմատել: Ես կստանամ այնքան քվե, որքան ժողովուրդը կորոշի»:

Դիտարկմանը, որ հիմա թաղային հեղինակություններն այլեւս ազդեցություն չեն ունենալու ընտրությունների արդյունքների վրա, Աղաբաբյանն ասաց. «Ես զարմանում եմ՝ թաղային հեղինակություն ի՞նչ է նշանակում: Հեղինակություն բառը հեղինակազրկված է: Ես թաղային հեղինակություն ասելով նկատի ունեմ թաղում հեղինակություն ունեցող մարդ: Հիմա այդ հարգանք վայելող մարդուն ուզում են հանցագործ սարքել: Յուրաքանչյուր կուսակցության թեկնածու շփվում է նրանց հետ, թող ոչ ոք էլ չբացառի, թե չի շփվում»:

Տպել
986 դիտում

Ն. Փաշինյանին շնորհավորական հեռագիր է հղել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վ. Սեմերիկովը

Սենատը հաստատել է Լին Թրեյսիի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնում նշանակվել է Արման Հովակիմյանը

Կենդանաբանական այգում ուսումնասիրությունների արդյունքները կներկայացվեն հանրությանը. Վիրաբյան

ԱՄՆ-ի «Հայ դատի» հանձնախումբը պաշտոնյաներին կոչ է արել չխուսափել «Ցեղասպանություն» բառն օգտագործելուց

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Ձեր օրինակը կարող է վարակիչ լինել. Մարիան Ստրեյֆ-ֆելլերը՝ Աննա Հակոբյանին (լուսանկարներ)

Բուռն պայքար ու հաղթանակ. Հարություն Ուռուտյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ու Սասուն Միքայելյանին

Իսակովի պողոտայում 4 մեքենա է այրվել. կան տուժածներ

Լրագրողին ծեծի ենթարկելու մեջ մեղադրվող ոստիկանները դատապարտվել են տուգանքի

ՀՀԿ-ն գնաց, մնաց ՀՀԿ-իզմը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը դեկտեմբերի 6-ին չի լուծվել և չէր կարող լուծվել. Եղոյանը արձագանքում է Նազարբաևին

ԵՊԲՀ դիպլոմը կճանաչվի Շրի Լանկայի բժշկական խորհրդի կողմից

Գյումրու 102-րդ ռազմակայանի զինծառայողին կալանավորել են

Մահացածները եղել են մարդատար ավտոմեքենայում. մանրամասներ Սյունիքի ավտովթարից

Ղազախստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանն իր հավատարմագրերը հանձնեց ՂՀ նախագահին

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ

Իրական ընդդիմությունը ԱԺ-ից դուրս է ձեւավարվելու. ինչպես են պայքարելու արտախորհրդարանական ուժերը

ՀՀ ՊՆ է այցելել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի պատվիրակությունը

Նազարբաեւը Բելառուսի թեկնածուին աջակցությունն է հայտնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում