ՀՀ բնակիչները կասկածվում են Մեծ Բրիտանիայում կրիպտո-խարդախության համար

Մեծ Բրիտանիայում կրիպտո-խարդախության համար կասկածվում են ՀՀ բնակիչներ Ռուբիկ Աբրահամյանը եւ Կարեն Ավետիսյանը: Այս մասին հայտնում է Financemagnates կայքը:

Նշվում է, որ կասկածներն ի հայտ են եկել այն բանից հետո, երբ AsicTrader անվանումով կրիպտոարժույթի ենթադրյալ միջնորդ կազմակերպությունը Միացյալ Թագավորությունում ներդրողներին առաջարկել է ծառայություններ մատուցել` առանց անհրաժեշտ լիցենզիայի: Այս տվյալները հրապարակել է բրիտանական «Ֆինանսական վարքի լիազոր մարմին» կազմակերպության (FCA)։

Ընկերությունը հայտարարել է, որ Շոտլանդիայում գրասենյակ ունի` Small Firms Services անունով, եւ ընկերություններին թույլ է տալիս Շոտլանդիայում գրանցում ձեռք բերել ընդամենը 98 դոլարով:

Այնուհետեւ FCA-ը բացահայտել է, որ Էդինբուրգում նման գրասենյակ գոյություն չունի: AsicTrader-ը նաեւ բրիտանական հեռախոսահամար է նշում, որը, պարզվել է, չի գործում: Ընկերության տվյալների մեջ նշված է, որ այն Միացյալ Թագավորությունում գրանցված Hellax Corp.-ի դուստր ձեռնարկությունն է:

Լրատվամիջոցում նշվում է, որ հայտնի չէ, թե ով է կանգնած ընկերության ետեւում, սակայն դրա բոլոր փաստաթղթերը ստորագրվել են Ջեյմս Դիկենս անունով անձի կողմից: Իսկ ընկերությանը եւ Դիկենսին առնչվող մեկ այլ ընկերություն` Dastinway ՍՊԸ-ն, վերահսկվում է հայաստանաբնակ Ռուբիկ Աբրահամյանի եւ Կարեն Ավետիսյանի կողմից:

Նշվում է, որ Աբրահամյանն ու Ավետիսյանն ամենայն հավանականությամբ կանգնած են Cryptobank UK-ի ետեւում: «Եթե անգամ նրանք կապ չունեն, ապա նրանց ընկերությունը ներկայացնող անձինք էին փորձել մարդկանց մոլորեցնել, որպեսզի գործարքներ իրականացնեն Cryptobank UK-ի միջոցով. ընկերությունը նախնական-դրամական-առաջարկի (ICO) դիմաց 651․000$ վճար է սահմանել»,- ասված է նյութում:

Տպել
327 դիտում

Արցախի ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականյանը եւ ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը աշխատանքից ազատվե՞լ են

Բնակիչների ահազանգերը տասնապատկվել են և դա լավ է, պետությունը առողջանում է. Հայկ Մարության

Սիրիահայ ուսանողների ուսման վարձը փոխհատուցելու համար կառավարությունը 13,7 մլն դրամ կհատկացնի

Անցկացվում է գումարտակի մարտավարական զորավարժություն

Չավուշօղլուն կմեկնի Բաքու` մասնակցելու արտգործնախարարների խորհրդի 39-րդ նիստին

Սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի կինը ներգրավվել է որպես իրավահաջորդ՝ փոխարինելով տուժողի հորը

Դեկտեմբերի 13-ին Երևանում կկատարվեն երթեւության կազմակերպման փոփոխություններ

Առանձին դեպքերում նկատվել են վարչական ռեսուրսի չարաշահման դեպքեր. ՔՈ հայտարարությունը

Վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանն արձակուրդ է գնում

Փրկարարները կանխել են 9-րդ հարկից նետվել սպառնացող մարդու ինքնասպանության փորձը

Փոխվարչապետի որոշմամբ սահմանվել են քաղծառայողի փորձաշրջանի հետ կապված առանձնահատկությունները

Վաչագան Ղազարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի 4 ժամից. նա մասնակցել է նիստին եւ հայտարարություն արել

Ժամը 20:00-ի դրությամբ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է

Հինգ տարի հետո մեր դպրոցն անճանաչելի է դառնալու. Արայիկ Հարությունյան

Ըստ մեղադրանքի՝ որովայնը մարմնի ո՞ր մասն ա. Սաշիկ Սարգսյանի որդու համար պարզ չէ մեղադրանքի էությունը

Քրիստինե Սարգսյանը նշանակվել է «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ»-ի տնօրենի ԺՊ

Հարուցվել է քրեական գործ՝ կրկնակի քվեարկության փորձ կատարելու դեպքի առթիվ. ՔԿ

Գոռ Մինասյանը ճանաչվել է Գյումրու 2018-ի լավագույն մարզիկ

Չարենցավանում Փաշինյանը հորդորեց դասի գալ, մարզպետը նշանակեց տնօրենին, ծնողները դժգոհ մնացին

N17 հատուկ դպրոցի խորհուրդն այսօր չկարողացավ տնօրեն ընտրել. իսկ կարգը կխախտվի՞