Դավիթ Սանասարյանի բացած դուռը փակվել է. Մարալիկում բողոքի ակցիան ընդդեմ Արտակ Գեւորգյանի վերսկսվել է

Մարալիկի համայնքապետարանի մուտքը կրկին փակված է: Դռները կապել, դիմացն էլ նստարան են դրել, հերթով հերթապահում են, որ որեւէ մեկը, հատկապես Արտակ Գեւորգյանը չկարողանա մտնել ներս: Մարալիկցիները բողոքի ակցիաները վերսկսվել են նույն՝ Անի համայնքի ղեկավար Արտակ Գեւորգյանի հրաժարականի պահանջով:

Այս անգամ, սակայն պահանջ կա նաեւ Դավիթ Սանասարյանից՝ կապված Մարալիկի համայնքապետարանում իրականացված աուդիտի եւ դրան հետեւած լռության հետ: Պաշտոնական հայտարարություն չկա, սակայն ֆեյսբուք սոցիալական ցանցում Դավիթ Սանասարյանն իրեն ուղղված հարցումներին պատասխանել է. «Ժողովուրդ ջան, մենք մեր գործն արել ենք, ուսումնասիրության լուրջ փաթեթն ուղարկել ենք Քննչական կոմիտե, որտեղ, ըստ մեզ, քրեական հանցագործության եւ այլ իրավախախտումների լուրջ տարրեր կան: Մնացածն արդեն իրավապահ մարմինների գործն է»: 

Բողոքի ակցիայի մասնակիցները ՀԺ-ի հետ զրույցում ասացին, որ պայքարելու են մինչեւ վերջ, չեն բացելու համայնքապետարանի մուտքը: Արտակ Գեւորգյանն էլ տեղեկացրեց, որ համայնքապետարանի մուտքը կրկին փակելու մասին արդեն ե՛ւ ոստիկանություն է դիմել, ե՛ւ Շիրակի մարզպետարան: Աշխատանքներն էլ շարունակում է Մարալիկի համայնքային կենտրոնում:

Նման քայլերի դիմած եւ աշխատավայր մտնելու հնարավորություն չունեցող համայնքի ղեկավարը, սակայն տեղյակ չէր, որ Մարալիկում բողոքի ակցիաները վերսկսվել են: «Այն, որ Մարալիկում բողոքի ակցիա է, առաջին անգամ ձեզանից եմ լսում: Էն որ դուռը փակ է, ոչինչ չի նշանակում, մենք մեր աշխատանքները որտեղից էլ լինի, կկարողանանք անել, համայնքի ցանկացած տեղից կարող եմ ես ղեկավարել ու իմ գործն անել: Իսկ աուդիտը դեռ ընթացքի մեջ է, իրենք գնացել են, բայց դեռ հեռվից ուսումնասիրում են»,- ասաց Արտակ Գեւորգյանը:

Հիշեցնենք, որ օգոստոսից Մարալիկում ընթացող բողոքի ակցիաները դադարեցվել էին հոկտեմբերի 12-ին, համայնքապետարանի դուռն անձամբ Դավիթ Սանասարյանն էր բացել եւ հայտարարել, որ աուդիտ է իրականացվելու:

Տպել
464 դիտում

Թափառող կենդանիների վնասազերծմամբ զբաղվող ընկերության ընտրության նոր մրցույթ կհայտարարվի

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը շնորհավորել է արցախյան եռատոնի առթիվ

Զոհրաբ Մնացականյանն ընդունել է միջազգային դիտորդական առաքելությունների ներկայացուցիչներին

Շնորհավորում ենք խորհրդարան անցած երեք քաղաքական ուժերին. «Օրինաց երկիր»

Հայաստանը չի ձգտում դառնալ ՆԱՏՕ-ի անդամ. Նիկոլ Փաշինյան

Ուկրաինայի իշխանությունների որոշումն անխոհեմ է. Պեսկով

Շնորհավորանք ու եռագույն սրտիկ՝ ԱՄՆ դեսպանատնից հայ ժողովրդին

Սուրեն Շահվերդյանը հրաժարական է տալիս Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից

Մեյը հետաձգել է Brexit-ի հարցով քվեարկությունը

Սա աննախադեպ իրադարձություն է, կարևոր նվաճում 3-րդ հանրապետության պատմության մեջ (տեսանյութ)

Անվավեր քվեաթերթիկների վրա այս անգամ հումորներ համարյա չկային․ դրանք անցել էին համացանցի տիրույթ

Մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված միջոցառումներ ՊՆ-ում (լուսանկարներ)

Ինչպես են բաշխվել քվեները 2-րդ ընտրատարածքում

Ունեցանք միաբևեռ Ազգային ժողով. «Մենք» դաշինքը՝ ընտրությունների մասին

Գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի սպանությունից 8 օր անց դեռ կասկածյալ չկա

«Սասնա ծռերը» ճանաչել է ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները, մաղթել արգասաբեր աշխատանք

Ի՞նչ հաջորդականությամբ են ձայները բաշխվել 4-րդ ընտրատարածքում

Ռուսաստանի հետ բարեկամության և համագործակցության համաձայնագիրը դադարեցվում է Պորոշենկոյի որոշմամբ

Ինձ պասիվ էի պահում, որ նախընտրական այս շրջանում չքաղաքականացվեր. Հ. Գալստյանն արդեն 8-րդ օրն է՝ հացադուլի մեջ է

Թեկնածուներից մեկի օգտին քվեարկելուն հարկադրելու առերևույթ դեպք է արձանագրվել. հարուցվել է քրգործ