Ինձ համար ցավոտ թեմա է. Մարտիրոսյանը դոպինգ սկանդալի ու օլիմպիական բրոնզից զրկվելու մասին

Ծանրորդ Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանը չի ցանկանում խոսել իր հետ կապված դոպինգ սկանդալի մասին: Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն մարզիկը մոտ 2 տարի առաջ զրկվեց 2008-ին Պեկինում նվաճած օլիմպիական բրոնզից, քանի որ արգելված խթանիչներ օգտագործելու պատճառով: Այս ամբողջ աղմուկից հետո նա ավարտեց կարիերան ու այժմ զբաղվում է բիզնեսով: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նա նշեց, որ իր համար բարդ է այդ թեմայով մեկնաբանություններ տալը:

«Դոպինգի հետ կապված ես չեմ ուզեցել խոսել: Դա իր նստվածքը տալիս, չեմ ուզում շատ մանրամասնեմ, ցավոտ թեմա է, անցել գնացել է»,- ասաց նա:

Մարզիկը խոսեց ներկա ծանրամարտի մասին: Նա գովեստի խոսքեր ասաց օլիմպիական արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, արդեն նաեւ աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի մասին (109 կգ): Օրերս Սիմոնը վերջին 8 տարվա մեջ աշխարհի չեմպիոնի առաջին տիտղոսը նվաճեց ՀՀ հավաքականի համար: Վերջին անգամ ՀՀ ընտրանու կազմում չեմպիոն էր դարձել հենց Տիգրան Մարտիրոսյանը: Վերջինս մեծ ապագա է կանխատեսում Սիմոնի համար:

«Սիմոնի գնահատականն ամբողջ աշխարհը կարող է տալ, դարձավ աշխարհի չեմպիոն ու լուրջ կիլոգրամներով: 21 տարեկան՝ երիտասարդ տարիք, սպորտային կյանքը դեռ առջեւում է, եւ այսպես, այս նույն տեմպը պահելով նա կարող է շատ ավելի մեծ հաջողությունների հասնել, օլիմպիական խաղերում կարող է հաջողություն ունենալ եւ մի քանի անգամ կրկնել»,- ասաց նա:

Տիգրան Մարտիրոսյանը, բացի 2010-ին աշխարհի չեմպիոն դառնալուց, նաեւ աշխարհի առաջնության արծաթե մեդալ ունի (2009 թ.): Եվրոպայի չեմպիոն է դարձել 2008, 2010, 2015 թթ: 2007-ին ու 2016-ին դարձել է Եվրոպայի արծաթե մեդալակիր:

Տպել
997 դիտում

Թափառող կենդանիների վնասազերծմամբ զբաղվող ընկերության ընտրության նոր մրցույթ կհայտարարվի

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը շնորհավորել է արցախյան եռատոնի առթիվ

Զոհրաբ Մնացականյանն ընդունել է միջազգային դիտորդական առաքելությունների ներկայացուցիչներին

Շնորհավորում ենք խորհրդարան անցած երեք քաղաքական ուժերին. «Օրինաց երկիր»

Հայաստանը չի ձգտում դառնալ ՆԱՏՕ-ի անդամ. Նիկոլ Փաշինյան

Ուկրաինայի իշխանությունների որոշումն անխոհեմ է. Պեսկով

Շնորհավորանք ու եռագույն սրտիկ՝ ԱՄՆ դեսպանատնից հայ ժողովրդին

Սուրեն Շահվերդյանը հրաժարական է տալիս Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից

Մեյը հետաձգել է Brexit-ի հարցով քվեարկությունը

Սա աննախադեպ իրադարձություն է, կարևոր նվաճում 3-րդ հանրապետության պատմության մեջ (տեսանյութ)

Անվավեր քվեաթերթիկների վրա այս անգամ հումորներ համարյա չկային․ դրանք անցել էին համացանցի տիրույթ

Մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված միջոցառումներ ՊՆ-ում (լուսանկարներ)

Ինչպես են բաշխվել քվեները 2-րդ ընտրատարածքում

Ունեցանք միաբևեռ Ազգային ժողով. «Մենք» դաշինքը՝ ընտրությունների մասին

Գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի սպանությունից 8 օր անց դեռ կասկածյալ չկա

«Սասնա ծռերը» ճանաչել է ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները, մաղթել արգասաբեր աշխատանք

Ի՞նչ հաջորդականությամբ են ձայները բաշխվել 4-րդ ընտրատարածքում

Ռուսաստանի հետ բարեկամության և համագործակցության համաձայնագիրը դադարեցվում է Պորոշենկոյի որոշմամբ

Ինձ պասիվ էի պահում, որ նախընտրական այս շրջանում չքաղաքականացվեր. Հ. Գալստյանն արդեն 8-րդ օրն է՝ հացադուլի մեջ է

Թեկնածուներից մեկի օգտին քվեարկելուն հարկադրելու առերևույթ դեպք է արձանագրվել. հարուցվել է քրգործ