Ժողովրդին համազգային «ղումարբազության» մեջ ներքաշելը անարգանք է. տոտոների եւ վիվառոների հարցն՝ ԱԺ-ում

Ազգային ժողովի լիագումար նիստում քննարկվեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանի եւ Միհրան Հակոբյանի հեղինակած «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքը ուժը կորցրած ճանաչելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող Սամվել Ֆարմանյանը նշեց, որ նախագիծը, ժողովրդական խոսքով ասած, վերաբերում է «տոտոներին եւ վիվառոներին», օրենսդրական լեզվով ասած՝ բուքմեյքերական ընկերությունների կամ տոտալիզատորների գործունեության օրենսդրորեն արգելմանը ՀՀ-ում: «Խոսքը վերաբերում է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային բուքմեյքերական ընկերությունների գործունեության օրենքով արգելմանը ՀՀ-ում, ինչպես իրենց գրասենյակների, այնպես էլ վիրտուալ, ինտերնետ հարթակում գործունեության արգելմանը»,- ասաց Ֆարմանյանը:

Որպես կարճ հիմնավորում, պատգամավորը նշեց, որ տարատեսակ բուքմեյքերները ՀՀ-ում քաղցկեղ են, չարիք են եւ դրանց գործունեությունը պետք է օրենքով արգելել: «Կա համահայաստանյան համաձայնություն, 99,9 տոկոսն այդ հարցում ունի համաձայնություն: Սա վիճարկելի չի, իսկ ովքեր վիճարկում են, առաջարկում եմ ամենամարդաշատ հանրահավաքում ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքական ուժի կողմից այս հարցը դարձնել քննարկման առարկա»,- ասաց նա:

Ֆարմանյանը նշեց, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը եւս, տարբեր առիթներով անդրադառնալով այս հարցին, նկատել է, որ մի ամբողջ ժողովուրդ ներքաշել համազգային «ղումարբազության» մեջ, ոչ միայն սխալ է տնտեսական զարգացման մոդելի տեսանկյունից, այլեւ անդառնալի կորուստներ է հասցնում մեր ժողովրդի բարոյական նկարագրին:

Պատգամավորն ասաց՝ լավատես է, որ այս մոտեցումը վաղը, երբ առաջին ընթերցմամբ կդրվի քվեարկության, իր արտացոլումը կստանա կողմ քվեարկելու տեսքով: ՀՀԿ-ական պատգամավորը նաեւ անդրադարձավ հարցին, թե ինչու է օրինագիծը քննարկման առարկա դարձել այսքան ուշացած: Նա նշեց, որ ինքն այս նախագծի շուրջ աշխատել է շուրջ հինգ տարի եւ բացառապես գործող տարբեր կառավարությունների խնդրանքով եւ թիմային սոլիդարությունից ելնելով՝ այս նախագիծը շրջանառության մեջ չի դրել:

«Ես կարծում եմ, որ յոթերորդ գումարման ԱԺ-ն կարող է իր միասնական դիրքորոշմամբ անել այն կարեւոր քայլը, որ բոլորս, առանց քաղաքական պատկանելիության, գիշերը կարողանանք հանգիստ քնել, քանի որ իր երեխային, ծանոթի երեխային կամ անծանոթին, փրկում է պոտենցիալ ճահճից»,- ասաց նա՝ հավելելով, որ ՀՀ-ն մոլախաղերի տեսակետից գտնվում է ռիսկային գոտում:

«Այն երկրում, որտեղ ապրուստի միջոցները քիչ են, այնտեղ նման խաղերը ծաղկում են ապրում»: Ըստ նրա՝ ՀՀ-ում տոտալիզատորների մատչելիությունը բացառիկ ՝ 100 տոկոս է, չկա բնակավայր, որտեղ հասանելի չլինի, նաեւ ինտերնետ հավելվածներից օգտվելով:

«Էլեկտրականության հետ կապված ցանկացած սարքավորում, ընդհուպ՝ լվացքի մեքենա կամ արդուկ, միացրեք եւ կտեսնեք իրենց գովազդները, չեմ խոսում հեռուստատեսության, կայքէջերի մասին, լավ, այս գովազդի շուկան, որ այսքան աճում է, ամեն տեղ իրենք են, այս միջոցները որտեղի՞ց են առաջանում: Պետությունը ներգործության անհրաժեշտություն ունի եւ պարտավոր է»,- ասաց նա:

Հաջորդ դիտարկումը տնտեսական կառուցվածքին էր վերաբերում: Նա երկրորդեց Նիկոլ Փաշինյանին, որ չի կարող իրեն հարգող պետությունը տնտեսական աճի հիմքում տեղադրել վիճակախաղերից ստացած արդյունքը: «Սա անարգանք է սեփական ժողովրդի նկատմամբ»,- ասաց նա:

Ֆարմանյանը նշեց, որ փաստարկները կարող է շարադրել մի քանի օր շարունակ: «Իմ խնդրանքն է «Ծառուկյան» դաշինքին, որն, իմ կարծիքով, իր գործունեությամբ ապացուցել է, որ բոլոր վճռորոշ հարցերում եղել է ժողովրդի կողքին, վաղն ամբողջական ներկայությամբ աջակցեք, որ այս վիվառոները երկրում չլինեն»,- ասաց նա՝ իր կոչ-խնդրանքն ուղղելով նաեւ ՀՅԴ-ին եւ ԵԼՔ-ին: «Ես լավատես եմ, որ հասկանալիորեն կիսելով կառավարության պատասխանատվությունը, միաձայն կլինեք եւ կողմ կքվեարկեք նախագծին»,- ասաց նա:

ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան»  խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հարցերի ժամանակ նշեց, որ թեեւ հասկանում է Ֆարմանյանի մտահոգության առիթը, միեւնույն է, կարծում է, որ օրենքի նման շրջադարձային փոփոխությունը կարող է այլ խնդիրներ առաջ քաշել։ «Օրենքում գրել եք, որ պետք է վիճակախաղերի մասին օրենքը ուժը կորցրած ճանաչել։ 

Մինչ այս օրենքն ուժի մեջ մտնելն ինչ-որ կարգավիճակներ են եղել, որ երբ արգելենք, համոզված լինենք, որ արգելելով չի գնալու այլ դաշտ խնդիրը, այսինքն՝ ստվերային կամ այլ բնույթ չի կրի, որ հետո էլ սկսենք դրա դեմ պայքարել»,- ասաց Միքայել Մելքումյանը։

Ի պատասխան Մելքումյանի՝ Ֆարմանյանը հստակեցրեց, թե հնարավոր է։ Ըստ նրա՝ իր ներկայացրած օրենսդրական նախաձեռնությամբ վիճակախաղերն արգելելու պարագայում նման գործունեության ստվերային կազմակերպումը դիտվում է որպես  ծանրագույն տնտեսական հանցագործություն եւ քրեականացվում է։ «Այսինքն ՝ ցանկացած ոք, որը ՀՀ-ում ռիսկ կանի ստվերային կազմակերպել այդ գործընթացը, 3-6 տարի կփոխհատուցի ազատազրկմամբ։ 

Ինչ վերաբերում է հարցին, թե կարող է ստացվել, որ գումարները դուրս գան ՀՀ-ից, ասում եմ՝ ոչ, հնարավոր չէ, ճիշտ հակառակն է հնարավոր։ ԿԲ տվյալներով՝ ամեն տարի ՀՀ-ից արտերկիր միայն բանկային հաշիվներով 6․8 մլրդ դրամ է փոխանցվում։ Այս նախագծի ընդունման պարագայում 6․8 մլրդ չի փոխանցվելու եւ մնալու է ՀՀ-ում»,- շարունակեց Ֆարմանյանը։

Նախագծի հիմնական զեկուցողը նաեւ շեշտեց, որ օրենքի ընդունման պարագայում ՀՀ-ում ինտերնետ պրովայդերներն ունենում են օրենսդրական պարտավորություն՝ արգելափակելու նման կայքէջերի հասանելիությունը։ ԱԺ փոխնախագահն էլ արձագանքեց՝ ասելով, թե  համակարծիք է այն տեսակետի հետ, որ վիճակախաղերը խեղդում են հասարակությանը, կեղեքում են մարդկանց։ «Սակայն կարծում եմ, որ պետք է մանրակրկիտ ուսումնասիրել, որ նոր խնդիրներ չառաջանան այս վերափոխման գործընթացում»,- հավելեց Միքայել Մելքումյանը։

Սամվել Ֆարմանյան էլ ընդգծեց, որ օրենքը տեխնիկապես հնարավոր է կիրառել։ Նրա խոսքով՝ «Toto»-ների եւ «Vivaro»-ների լոբբիստները հայտարարում են, թե շատ ձեւեր կարող են շրջանցվել, սակայն իրականում օրենքը կիրառելի է նաեւ տեխնիկապես։ «Ասում են՝ հնարավոր է գտնել շրջանցելու եղանակ տարբեր ցանցերի միջոցով։ Բայց եթե 5, 1, 300 հոգի կարողանալու է դա անել, դեռ չի նշանակում, որ այդ խնդիրը չպետք է լուծել»,- եզրափակեց Սամվել Ֆարմանյանը։

Տպել
2464 դիտում

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է