Եթե արտագաղթեմ՝ կգտնվեն հայ լրագրողներ, ովքեր կասեն ՝ չե՞ք կարծում, որ ԽԾԲ-ի շնորհիվ եք վիզա ստացել. պատգամավոր

6-րդ գումարման ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն իր՝ «Իմ քայլը» դաշինքի համամասնական ընտրացուցակի վերջին հորիզոնականներում լինելը պայմանավորում է «ԽԾԲ»-ի (խնամի, ծանոթ, բարեկամ) հանդեպ գործող իշխանությունների ունեցած վերաբերմունքով։ Այս մասին ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց նա: «Նախորդ իշխանությունների մոտեցումը «ԽԾԲ»-ին իմացել ենք՝ ինչպիսին է եղել, իսկ մեր իշխանության մոտեցումը «ԽԾԲ»-ին տեսնում ենք հենց այս հանգամանքով»։

Հարցին՝ ի՞նչ է կարծում՝ ինքը կլինի՞ հաջորդ խորհրդարանում, նա նշեց, որ առաջադրվել է ռեյտինգային ընտրացուցակով եւ եթե բավարար ձայներ հավաքի, կլինի 7-րդ գումարման ԱԺ-ում։ Հրաչյա Հակոբյանը հայտնեց, որ ռեյտինգայինով առաջադրվել է 3-րդ ընտրատարածքում, որտեղ առաջադրվել են նաեւ Արարատ Միրզոյանը, Արայիկ Հարությունյանը, Ռուբեն Ռուբինյանը, Էրիկ Գրիգորյանը։

Նա, սակայն չի կարծում, որ Նիկոլ Փաշինյանի մերձավոր լինելը (պատգամավորը Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի եղբայրն է) իրեն կօգնի ռեյտինգայինով շատ ձայներ հավաքել, հակառակ պարագայում՝ երեւի կարտագաղթի. «Չեմ կարծում, երեւի արտագաղթեմ, որովհետեւ ես ինչով էլ զբաղվեմ, միշտ կլինեն մարդիկ, ովքեր կասեն՝ չե՞ք կարծում, որ ԽԾԲ-ն (խնամի-ծանոթ-բարեկամ) է հանդիսացել պատճառ, որ դուք հիմա այս գործն եք անում, եթե անգամ արտագաղթեմ, երեւի միեւնույն է՝ արտագաղթածս վայրում կգտնվեն հայ լրագրողներ, ովքեր կասեն՝ չե՞ք  կարծում, որ  ԽԾԲ-ի շնորհիվ էր, որ դուք վիզա ստացաք եւ արտագաղթեցիք»,- նշեց նա:

Տպել
1169 դիտում

Ն. Փաշինյանին շնորհավորական հեռագիր է հղել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վ. Սեմերիկովը

Սենատը հաստատել է Լին Թրեյսիի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնում նշանակվել է Արման Հովակիմյանը

Կենդանաբանական այգում ուսումնասիրությունների արդյունքները կներկայացվեն հանրությանը. Վիրաբյան

ԱՄՆ-ի «Հայ դատի» հանձնախումբը պաշտոնյաներին կոչ է արել չխուսափել «Ցեղասպանություն» բառն օգտագործելուց

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Ձեր օրինակը կարող է վարակիչ լինել. Մարիան Ստրեյֆ-ֆելլերը՝ Աննա Հակոբյանին (լուսանկարներ)

Բուռն պայքար ու հաղթանակ. Հարություն Ուռուտյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ու Սասուն Միքայելյանին

Իսակովի պողոտայում 4 մեքենա է այրվել. կան տուժածներ

Լրագրողին ծեծի ենթարկելու մեջ մեղադրվող ոստիկանները դատապարտվել են տուգանքի

ՀՀԿ-ն գնաց, մնաց ՀՀԿ-իզմը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը դեկտեմբերի 6-ին չի լուծվել և չէր կարող լուծվել. Եղոյանը արձագանքում է Նազարբաևին

ԵՊԲՀ դիպլոմը կճանաչվի Շրի Լանկայի բժշկական խորհրդի կողմից

Գյումրու 102-րդ ռազմակայանի զինծառայողին կալանավորել են

Մահացածները եղել են մարդատար ավտոմեքենայում. մանրամասներ Սյունիքի ավտովթարից

Ղազախստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանն իր հավատարմագրերը հանձնեց ՂՀ նախագահին

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ

Իրական ընդդիմությունը ԱԺ-ից դուրս է ձեւավարվելու. ինչպես են պայքարելու արտախորհրդարանական ուժերը

ՀՀ ՊՆ է այցելել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի պատվիրակությունը

Նազարբաեւը Բելառուսի թեկնածուին աջակցությունն է հայտնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում