Երևան
5 °C
Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանն այլեւս ՀՀ կանանց ծանրամարտի հավաքականի անդամ չէ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը: Խուրշուդյանը որակազրկվել էր Լոնդոն 2012-ում արգելված խթանիչներ օգտագործելու համար ու զրկվել էր օլիմպիական բրոնզից: Սկզբում նրա որակազրկումը 2 տարով էր, սակայն հետո դարձավ 4 տարի:
«Նա այլեւս չի մարզվի: Իր համար կարող է մարզվել, բայց մրցումների չի մասնակցի: Առաջին հերթին, 4 տարի չի կարող դիմանալ, որպեսզի նորից վերականգնվի: 2-րդ հերթին, վերջիվերջո տան կին է, գուցե 2-րդ, 3-րդ զավակն ունենա: Այլեւս չի համարվում ՀՀ ծանրամարտի ֆեդերացիայի հավաքականի անդամ»,- ասաց Ալավերդյանը:
Մասնագետը խոսեց նաեւ ամփոփեց աշխարհի 2018 թ. առաջնությունը: Նոյեմբերի 1-10 Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում կայացած մցրաշարում Հայաստանը 8 տարվա դադարից հետո աշխարհի չեմպիոն ունեցավ: Ոսկե մեդալ նվաճեց օլիմպիական արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ): Արծաթե մեդալակիր դարձավ օլիմպիական արծաթե մեդալակիր Գոռ Մինասյանը (+109 կգ): Հրում վարժությունում փոքր արծաթ նվաճեց Հակոբ Մկրտչյանը (89 կգ): Ըստ Ալավերդյանի՝ վերջինս էլ պետք է չեմպիոն դառնար:
«Այնպիսի տակտիկական մարտավարություն կատարեցինք, որ նա պետք է անպայման աշխարհի չեմպիոն դառնար: Պատահականություն էր, որ չկարողացավ: Մարզիկը ոչ միայն մկաններով է պատրաստվում աշխարհի առաջնությանը, այլեւ ուղեղով: Առաջին հերթին պետք է կարողանա հավատալ ինքն իրեն, պատրաստ լինի դառնալու աշխարհի չեմպիոն»,- ասաց նա:
Մեդալի մեծ ակնկալիքներ կային Եվրոպայի մեծահասակների 2016 թ. չեմպիոն Անդրանիկ Կարապետյանից (81 կգ): Աշխարհի առաջնությունից ընդամենը մի քանի օր առաջ Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների 2018 թ. առաջնությունում չեմպիոն էր դարձել: Պոկում վարժությունում գրանցել էր 176 կգ, սակայն Աշխաբադում պոկում վարժության ժամանակ 3 անգամ չկարողացավ բարձրացնել 171 կգ, 0 ստացավ ու պայքարից դուրս եկավ: Ալավերդյանի կարծիքով՝ պատճառը կարող է եղած լինել արյան բարձր ճնշումը:
«Ինչու անհաջողություն տեղի ունեցավ՝ բոլորիս համար հանելու է: Ես որպես մարզիչ զգացի, որ նրա ճնշումը բարձրացավ, որովհետեւ քթից արյուն հոսեց նախավարժանքի ժամանակ: Չես կարող մարզիկին ասել՝ դե լավ, վեր կաց գնանք տուն: Իսկ պատվիրած քաշն էլ իջեցնել այլեւս անհնար էր, լավագույն դեպքում 1 կգ-ով կարող էինք իջեցնել, իսկ դա ոչինչ չէր տա»,- ասաց նա՝ ավելացնելով, որ Կարապետյանը դեկտեմբերի 19-21-ը կմասնակցի Քաթարում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությանը, որտեղ կփորձի օլիմպիական վարկանիշային միավորներ վաստակել:
Հայաստանը մշտապես մեդալների համար է պայքարում նաեւ կանանց ծանրամարտում: Աշխարհի այս առաջնությունում, սակայն, այդպես չէր: Հայ մարզուհները ցածր տեղեր գրավեցին, ինչը, Ալավերդյանի խոսքով, սպասելի էր, քանի որ սերնդափոխություն է եղել: Իզաբելլա Յայլյանին (59 կգ), Լիանա Գյուրջյանին (71 կգ), Տաթեւ Հակոբյանին (81 կգ), Արփինե Դալալյանին (+87 կգ) աշխարհի առաջնություն էին տարել, որպեսզի նրանք աստիճանաբար սկսեն օլիմպիական վարկանիշային միավորներ վաստակել:
«Աղջիկների պարագայում այսօրվա դրությամբ բավականաչափ թույլ ենք, բայց ոչ թե ընդհանրապես աշխարհում. Եվրոպայի առաջնությունում տեսաք՝ մեդալներ ունեցանք: Մեզ մոտ սերնդափոխություն է կատարվել՝ անկախ մեր կամքից: Պետք է աշխատենք փառքով դուրս գալ: 4 մարզուհի տարել էինք, որ սկսեն վարկանիշային միավորներ հավաքել»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ներուժ ունեն:
Աշխարհի 2018 թ. առաջնությունում մեդալային պայքարում Հայաստանը զբաղեցրեց 8-րդ տեղը 2 ոսկով ու 5 արծաթով: Առաջինը Չինաստանն էր, որը մրցաշարում նվաճեց 20 ոսկի, 23 արծաթ ու 10 բրոնզ: 2-րդը Թաիլանդն էր 9 ոսկով, 2 արծաթով, 6 բրոնզով: Լավագույն եռյակը եզրաակեց Հյուսիսային Կորեան 5 ոսկով, 4 արծաթով, 3 բրոնզով:
Վալերի Լեոնտևը հայտարարել է բեմից հեռանալու մասին
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում. կա 5 տուժած, այդ թվում՝ երեխաներ
ՀՀ կենտրոնական բանկը պարզաբանում է տարածել «Միր» քարտերի շրջանառության վերաբերյալ
«Հանրային ձայն» խմբակցության անդամ Նանա Սարգսյանի լիազորությունները դադարեցվել են
Վարույթում է գտնվում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման 102 հայցադիմում՝ ավելի քան 400 միլիարդ դրամ պահանջով
Արձանագրվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեպքերի աճ․ ամփոփվել է Դատախազության նախորդ տարվա աշխատանքը
Գեղարքունիքում տուն է փլուզվել. 92-ամյա բնակիչը դուրս է բերվել պատգարակով
ՀՀ-ում ԵՄ առաքելությանը կօժտեն լայն լիազորություններով և անձեռնմխելիությամբ. համաձայնագիրը մտել է ԱԺ օրակարգ
Իր ազդեցությունն ընդլայնելու ՆԱՏՕ-ի փորձերը դժվար թե կայունություն ավելացնեն Կովկասում. Պեսկով
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին
«Գորիս» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնից և ծառայությունից
Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի Չինաստան
Ողջունում եմ ՀՀ համերաշխությունն Ուկրաինային և կոչ անում գործընկերներին անել հնարավորը, որ Պուտինը չհաղթի. Ստոլտենբերգ
Սյունիքում ավտովթարի և հրդեհի հետևանքով մահացածներն ընտանիքի անդամներ էին, նրանց թվում կա երեխա. մանրամասներ
Խոշոր ավտովթար Չարենցավանի կամրջի մոտ. 3 մարդ հոսպիտալացվել է
ՆԱՏՕ-ն աջակցում է ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու խաղաղ ձգտումներին. Ստոլտենբերգ
Խոսքը հայկական գյուղերի մասին չէ. Աղազարյանը՝ Տավուշի 4 համայնքի մասին
МИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBank
Հուսով ենք, որ ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության նոր ձևաչափը կհաստատվի. վարչապետ
Մարտի 21-ին Հայաստանին է մոտենալու հաջորդ սառը ցիկլոնը. սպասվում է առատ ձյուն, քամու ուժգնացում
Զախարովան արձագանքել է ՀՀ վարչապետի խոսքերին
Պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում (տեսանյութ)
Fly Arna-ի լիցենզիան կասեցված է. ՏԿԵ փոխնախարար
Իրանից ժամանած 7 բեռնատարում հայտնաբերվել է ցեմենտի մեջ թաքցված հսկայական քանակությամբ ծխախոտ (տեսանյութ)
ՀՀ վարչապետն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը
Տրոլեյբուսը հայտնվել է խրամուղում. շինարարը կտուգանվի (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին
Վարչապետի որոշմամբ՝ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ է նշանակվել
Մենք դավաճան, հող ծախող չենք, ձեր թիկունքում ոչ մի բան չենք անելու, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը՝ տավուշցիներին
«Երևան Սիթին» տուգանվել է 10 միլիոն, «Հայփոստ»-ը՝ 2,6 միլիոն դրամով
Առանձնապես խոշոր չափի «Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն երիտասարդ կնոջ և տղամարդու կողմից. նրանք կալանավորվել են
Նիկոլ Փաշինյանը «TikTok»-ում նոր շարք է սկսել (տեսանյութ)
Ընդդիմությունն ասում է՝ Տավուշի գյուղերն ուզում է տա, Խրեմլուի ղեկավարը ո՞վ է. Փաշինյան
Պակիստանում երկրաշարժ է գրանցվել
Փետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. հայտնի է տուգանքի չափը
Կոտայքում միմյանց բախվելուց հետո մեքենաներից մեկը գլխիվայր շրջվել է. կա տուժած
Մի քանի ժամ լույս չի լինի Երևանի և 7 մարզի մի շարք հասցեներում
Որ բանկերի քարտապանները կարող են օգտվել հետվճարի ծրագրից
ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին
Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար, մի շարք շրջաններում ձյուն է տեղում
© 2024 Հայկական ժամանակ