«Օրենքով գող» Մերաբ Քալաշովը կհանձնվի Ֆրանսիայի իրավապահներին. նա հետախուզվում է 2015-ից

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը որոշում է կայացրել «օրենքով գող» Մերաբ Քալաշովի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու նպատակով Ֆրանսիայի Հանրապետության իրավասու մարմիններին հանձնումը թույլատրել: Այս մասին հայտնել են դատախազության հանրային կապերի բաժնից։

«Նկատի ունենալով այն, որ Մերաբ Քալաշովը հետախուզվում է Ֆրանսիայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից, եւ առկա է նրա հանձնման մասին ՖՀ իրավասու մարմնի միջնորդությունը, դատախազի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Քալաշովին հանձնման նպատակով կալանավորելու մասին: Դատարանի  որոշմամբ միջնորդությունը բավարարվել է: Վերջինիս նկատմամբ կիրառվել է հանձնման նպատակով կալանավորում՝ 2 ամիս ժամկետով: ՀՀ գլխավոր դատախազի կողմից որոշում է կայացվել Քալաշովի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու նպատակով ՖՀ իրավասու մարմիններին հանձնումը թույլատրելու վերաբերյալ»,- հայտնել են գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: 

Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր, որ նոյեմբերի 6-ին Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները Նուբարաշենից բերման են ենթարկել նախկինում դատապարտված, Հայաստանի քաղաքացիություն չունեցող, Ֆրանսիայի իրավապահների կողմից 2015-ից հետախուզվող, 1975թ. ծնված օրենքով գող Մերաբ Քալաշովին։

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ Ֆրանսիայում Քալաշովը մեղադրվում է մի շարք հոդվածներով, այդ թվում՝ փողերի լվացում, կազմակերպված հանցավորության աջակցում։

Տպել
424 դիտում

Թափառող կենդանիների վնասազերծմամբ զբաղվող ընկերության ընտրության նոր մրցույթ կհայտարարվի

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը շնորհավորել է արցախյան եռատոնի առթիվ

Զոհրաբ Մնացականյանն ընդունել է միջազգային դիտորդական առաքելությունների ներկայացուցիչներին

Շնորհավորում ենք խորհրդարան անցած երեք քաղաքական ուժերին. «Օրինաց երկիր»

Հայաստանը չի ձգտում դառնալ ՆԱՏՕ-ի անդամ. Նիկոլ Փաշինյան

Ուկրաինայի իշխանությունների որոշումն անխոհեմ է. Պեսկով

Շնորհավորանք ու եռագույն սրտիկ՝ ԱՄՆ դեսպանատնից հայ ժողովրդին

Սուրեն Շահվերդյանը հրաժարական է տալիս Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից

Մեյը հետաձգել է Brexit-ի հարցով քվեարկությունը

Սա աննախադեպ իրադարձություն է, կարևոր նվաճում 3-րդ հանրապետության պատմության մեջ (տեսանյութ)

Անվավեր քվեաթերթիկների վրա այս անգամ հումորներ համարյա չկային․ դրանք անցել էին համացանցի տիրույթ

Մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված միջոցառումներ ՊՆ-ում (լուսանկարներ)

Ինչպես են բաշխվել քվեները 2-րդ ընտրատարածքում

Ունեցանք միաբևեռ Ազգային ժողով. «Մենք» դաշինքը՝ ընտրությունների մասին

Գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի սպանությունից 8 օր անց դեռ կասկածյալ չկա

«Սասնա ծռերը» ճանաչել է ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները, մաղթել արգասաբեր աշխատանք

Ի՞նչ հաջորդականությամբ են ձայները բաշխվել 4-րդ ընտրատարածքում

Ռուսաստանի հետ բարեկամության և համագործակցության համաձայնագիրը դադարեցվում է Պորոշենկոյի որոշմամբ

Ինձ պասիվ էի պահում, որ նախընտրական այս շրջանում չքաղաքականացվեր. Հ. Գալստյանն արդեն 8-րդ օրն է՝ հացադուլի մեջ է

Թեկնածուներից մեկի օգտին քվեարկելուն հարկադրելու առերևույթ դեպք է արձանագրվել. հարուցվել է քրգործ