Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքների քննությունն ավարտվեց

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքների քննությունն ավարտվեց:

Վճռաբեկ դատարանը քիչ առաջ հեռացել է խորհրդակցական սենյակ՝ բողոքների վերաբերյալ որոշում կայացնելու: Բողոքի քննությանը ներկայացել էին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանը եւ գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով վարչության պետի տեղակալ Կարեն Բիշարյանը:

Մեր հարցին ի պատասխան Հարությունյանը նշեց, որ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքում, որը ներկայացվել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից, նշվել է, որ Քոչարյանի նկատմամբ պետք է կալանավորումը ընտրվի որպես խափանման միջոց ոչ միայն այն հիմքով, որ նա անձեռնմխելի չէ, այլ նաև առկա են կալանքի այլ հիմքեր:

Նրա խոսքով՝ ազատության մեջ մնալու դեպքում Քոչարյանը կարող է թաքնվել եւ խոչընդոտել գործի քննությանը: Հարցին, թե գործի քննությանը խոչընդոտելու հավանականության վերաբերյալ ինչ տեղեկություններ կան գործում, Հարությունյանը նշեց, որ այս պահին հրապարակման ենթակա տեղեկություններ չկան: Մեր հարցին, թե դատախազությունն ի՞նչ ակնկալիքներ ունի Վճռաբեկ դատարանից, Հարությունյանը պատասխանեց, որ գլխավոր դատախազը պահանջը ներկայացրել է եւ միջնորդել բեկանել Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումն ու ուժի մեջ թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը:

Այս պահին պարզ չէ, թե երբ կհրապարակվի որոշումը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ բողոքի քննությանը ներկա է նաեւ Քոչարյանը:

Տպել
2024 դիտում

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսի ճանապարհը փակ է բեռնատարների համար

Հրազդանի տներից մեկի տանիքում մոտ 30 տարեկան տղամարդու են հայտնաբերել՝ կախված վիճակում

Ուկրաինայի ՆԳՆ-ը հետախուզում է հայտարարել հայազգի մեծահարուստ Սարկիսով եղբայրների նկատմամբ

Կողոպուտ բենզալցակայանում. 29 հազար դրամ հափշտակած կասկածյալը ձերբակալված է

Այսօր ու վաղը սպասվում են ձյան տեղումներ, մառախուղ, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

ՌԱԿ-ն իր համակիրներին կոչ էր արել քվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին, հուսով է՝ հույսերը կարդարանան

Վահե Էնֆիաջյանը վերահաշվարկ է պահանջել. ձայներն ավելացել են 6-ով

Ստեփանավանի ողբերգական հրդեհի փաստով կստեղծվի հատուկ աշխատանքային խումբ. մարզպետ

Նարեկ Սարգսյանի ձերբակալության մասին լուրը հրապարակելը քարոզչության վերջին օրը զուգադիպություն էր. Օսիպյան

ՀՀ-ում կամավոր բաժին է ներկայացել 2006 թվականից հետախուզվող կինը

Հայտնի է 20-րդ դարում ամենաշատը հեռարձակված հիթը

Գործընկերություն կառուցելու հիմքում մենք դնում ենք հայաստանամետ քաղաքական մոտեցում. նախարար

Մոսկվայում կկանգնեցնեն Շառլ Ազնավուրի արձանը

Հանրապետության գլխավոր տոնածառը գրեթե պատրաստ է, լույսեր են վառվում (տեսանյութ)

Սպասում ենք Հայաստան-Սփյուռք աննախադեպ համախմբման. Եվրոպայի հայերի համագումարի շնորհավորանքը

Գյումրի, Մարալիկ քաղաքներում, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջաններում, Ախուրյանում ձյուն է տեղում

Ընդդիմությունը պետք է հարցերի լուծումների այլ ճանապարհ առաջարկի, քան իշխանությունը. Քոչարյան

Մեր գլխավոր նպատակը ժողովրդավարությունն է. Փաշինյանը պատասխանել է թուրք լրագրողի հարցերին

Անգլիայում 14-ամյա ֆուտբոլիստը մահացու վնասվածք է ստացել խաղի ժամանակ

Ընտրություններ՝ առանց թաղայինների