Երևան
23 °C
Դեռ մեկ շաբաթ առաջ «Հայկական ժամանակ»-ին էր դիմել Վանաձորի պետական համալսարանի փիլիսոփայության եւ քաղաքագիտության ամբիոնի վարիչ Գագիկ Եթիմյանը: Վերջինս, նախ, կասկածի տակ էր առել պատմության ֆակուլտետի դեկանի պաշտոնի մրցույթի օրինականությունը, որին մասնակցել էր նաեւ ինքը, ապա նաեւ հայտարարել, թե տարիներ շարունակ համալսարանը պրոֆեսորի անօրինական կոչումներ է շռայլել մի շարք անձանց, ովքեր, ըստ Եթիմյանի, միլիոնավոր դրամներ են փոշիացնում: Նյութի հրապարակմանը, նախ, արձագանքեց համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Սուսաննա Թումանյանը՝ նշելով, որ Գագիկ Եթիմյանը, օգտագործելով հեղափոխության անունը, փորձում է ցեխ շպրտել ՎՊՀ-ի հեղինակության վրա. «Հարց է առաջանում, թե ինչպե՞ս ստացվեց, որ «ճնշված» մարդը այսքան տարի աշխատեց ղեկավար պաշտոններում՝ կրթական բարեփոխումների և կապերի բաժնի վարիչ, ընդհանուր աշխատանքների գծով պրոռեկտոր, փիլիսոփայության և քաղաքագիտության ամբիոնի վարիչ»,-ասաց Սուսաննա Թումանյանը՝ հավելելով, որ դեկանի մրցույթի ժամանակ Եթիմյանի օգտին քվեարկած 9 անդամներից մեկը հենց Գագիկ Եթիմյանն է, կողմ արտահայտվածներից մյուս 4-ը ՀՀԿ ներկայացուցիչներ են. «Սա նշանակում է, որ Եթիմյանը ստացել է հենց այն կուսակցության անդամների ձայները, որի անունը շահարկում է որպես ճնշման միջոց: Դեմ արտահայտված մյուս անդամներից և ոչ մեկը ՀՀԿ-ի ներկայացուցիչ չեն»:
Անդրադառնալով Եթիմյանի՝ պրոֆեսորի անօրինական կոչումներ շռայլելու մասին արված հայտարարությանը, ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը դա հերյուրանք անվանեց, եւ պարզաբանումներ ու փաստեր պահանջեց:
Այս հայտարարությանն արձագանքել են նաեւ ՎՊՀ-ի պրոֆեսորները, նշելով, որ այս ամենը նպատակ է հետապնդում ստվեր գցել համալսարանի պրոֆեսորների վրա, կասկածի տակ դնել նրանց գիտամանկավարժական վաստակն ու գործունեությունը:
«Այդ հայտարարությունը վարկաբեկում է նաև ՎՊՀ գիտական խորհրդին, որը պրոֆեսորի գիտական կոչում շնորհելիս առաջնորդվել է բացառապես ԲՈՀ-ի «Հայաստանի Հանրապետությունում գիտամանկավարժական կադրերին պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումներ շնորհելու» կարգով, որը հաստատված է ՀՀ կառավարության որոշմամբ: Գ. Եթիմյանը ՎՊՀ դասախոսներին պրոֆեսորի գիտական կոչում շնորհելու հարցում անհիմն վարկաբեկում է նաև ԲՈԿ-ին, որն այդ կոչումը շնորհել է նաև իրեն: Գ. Եթիմյանից պահանջում ենք ոչ թե մերկապարանոց հայտարարություն անել, այլ կոնկրետ թվարկել ՎՊՀ այն պրոֆեսորների անունները, ովքեր, իր կարծիքով, այդ կոչումը իբր թե ստացել են «ԲՈՀ-ի կողմից որոշած կանոնակարգին» ոչ համապատասխան»,-նշված է համալսարանի պրոֆեսորների անունից ստորագրված ու մեզ փոխանցված նամակում, որի մեջ նշված է նաեւ. «Գ. Եթիմյանը զրպարտում է մեր գործընկեր ՎՊՀ պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Ֆելիքս Մովսիսյանին՝ հայտարարելով, թե նա «էսօր պրոֆեսորի կոչում ունի»: Իրականում Ֆ. Մովսիսյանը պրոֆեսորի կոչում ստացել է 2007 թվականին: Ստացվում է, որ Գ. Եթիմյանից պահանջվել է 11 տարի, որպեսզի իր համար «բացահայտի» և անհիմն ենթադրություն անի Ֆ. Մովսիսյանին ԲՈՀ-ի կողմից պրոֆեսորի կոչում շնորհելու մասին…Գ. Եթիմյանը մտածված վարկաբեկում է նրան՝ ելնելով խիստ անձնական մի շարք դրդապատճառներից: ժամեր չի հատկացրել պատմության բաժնում: Դա առաջացրել է նրա դժգոհությունը»:
Նամակի տակ ստորագրած պրոֆեսորներին զարմացրել ու զայրացրել է նաեւ Գ. Եթիմյանի այն հայտարարությունը, որ ՎՊՀ մի քանի մարդկանց պրոֆեսորի կոչում շնորհելով՝ համալսարանին պատճառվել է 20 մլն դրամի վնաս. «Բացարձակ հերյուրանք է և անհեթեթություն: Որտեղի՞ց է այդ թիվը նա վերցրել, պահանջում ենք հիմնավորել: ՎՊՀ-ին եթե որևէ պրոֆեսոր ֆինանսական վնաս է պատճառել, ապա դա Գագիկ Եթիմյանն է: Նա ԲՈԿ-ի 2017թ. նոյեմբերի 13-ի որոշմամբ ստացել է պատմագիտության պրոֆեսորի կոչում, իսկ 2017թ. դեկտեմբերի 11-ին պաշտոնի առաջքաշման կարգով նշանակվել Փիլիսոփայության և քաղաքագիտության ամբիոնի պրոֆեսոր: Այդ նշանակումն օրինական չէ, քանի որ բուհում պրոֆեսորի պաշտոնն ընտրովի է, իսկ Գ. Եթիմյանն այդ պաշտոնում չի ընտրվել: Բացի այդ, պատմագիտության պրոֆեսորի կոչում ունեցողը չի կարող պրոֆեսորի պաշտոն զբաղեցնել Փիլիսոփայության և քաղաքագիտության ամբիոնում: Այնպես որ մեկ տարի պրոֆեսորի անօրինական աշխատավարձ ստանալով՝ Գ. Եթիմյանն է համալսարանին պատճառում ֆինանսական վնաս»:
Նամակի վերջում ԲՈՒՀ-ի պրոֆեսորներն առաջարկում են լրագրողական անկախ քննություն անցկացնել համալսարանում, Կրթության և գիտության նախարարությունում և Բարձրագույն որակավորման կոմիտեում՝ պարզելու, թե ինչպես է Գ. Եթիմյանը մի քանի մարմինների թյուրիմացության մեջ գցել, մեկ թեմայով դասագիրք հրատարակել, կեղծել ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանը և պրոֆեսորի կոչում ստացել: Պրոֆեսորներն իրենց պատրաստակամությունն են հայտնում՝ տրամադրել ցանկացած փաստաթուղթ:
Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական
Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել
Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել
Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)
Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ
7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում
Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն
Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)
Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից
Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ
Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է
«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից
Լոռու մարզում պահեստ է հրդեհվել
Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի
«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան
Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը
3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)
Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան
Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին
ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց
Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է
Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են
ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել
Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)
Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները
Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի
Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին
Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»
«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
© 2024 Հայկական ժամանակ