Դուք կարծում եք՝ Էդուարդ Շարմազանովը, Վիգեն Սարգսյանը ձայն չունե՞ն, ընտրող չեն ունենալո՞ւ. Շարմազանով

Ընդդիմության մոլի հավակնորդ ՀՀԿ-ն դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 125 թեկնածուներով: Բոլոր թեկնածուներն առաջադրվելու են նաեւ ռեյտինգային ընտրակարգով: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը մեր զրույցում ասաց, թե չի կարծում, որ բոլորը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն են քվե տալու, ուստի հույս ունի, որ ՀՀԿ-ին ձայն տվողներ կլինեն:

«Եթե 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ մեր խնդիրն էր՝ ստանալ 50 տոկոսից ավելի ձայն, ապա այսօր մեր նպատակն է՝ դառնալ երկրորդ քաղաքական ուժը՝ «Իմ քայլը» դաշինքից հետո։ Մենք չենք գնում՝ իշխանություն վերցնելու, մենք գնում ենք իրական ընդդիմություն լինելու։ Կարծում եմ՝ ՀՀԿ-ն կմտնի խորհրդարան։ Ձեր մեջ էլ կան մարդիկ, որոնք Հանրապետականին ձայն են տալու։ Դուք կարծում եք՝ Հայաստանում բոլորը կո՞ղմ են «Իմ քայլին»։ Դուք կարծում եք՝ Էդուարդ Շարմազանովը, Վիգեն Սարգսյանը ձայն չունե՞ն, ընտրող չեն ունենալո՞ւ»,- ասաց Շարմազանովը։

Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ համամասնական ցուցակում 6-րդ համարն է, առաջադրվելու է նաեւ ռեյտինգային ընտրացուցակով՝ Լոռու մարզում: Նա ծննդով Ալավերդի քաղաքից է: Շարմազանովից հետաքրքրվեցինք, թե ինչու ինքը չկա կուսակցության համամասնական ցուցակի առաջին հինգ թեկնածուների շարքում: Շարմազանովը պատասխանեց. «Կուսակցությունն այդպես է որոշել, ես ցուցակի 6-րդն եմ, նախկինում եղել եմ 7-ը, ինչը ենթադրում է, որ սա առաջընթաց է, ոչ թե հետընթաց»։

Շարմազանովը ՀՀԿ-ի ցուցակը գերագնահատելուն զուգահեռ քննադատում է նաեւ իշխանության նախընտրական ցուցակը: Իր խոսքով՝ «Իմ քայլը» դաշինքի համապետական ցուցակը քաղաքական աջաբսանդալ է, չկա քաղաքական գաղափարախոսություն։

«Կոռեկտ չէ գնահատել ուրիշների ցուցակը, բայց «Իմ քայլի» ցուցակում քաղաքական գաղափարախոսություն չտեսա, ոնց որ քաղաքական աջաբսանդալ լիներ։ Ես լավ չեմ պատկերացնում՝ մարդիկ ամբողջ կյանքում դեմ են եղել ԵԱՏՄ-ին, բայց այսօր հայտնվել են մի ցուցակում, որի ղեկավարը ԵԱՏՄ-ի ջատագովն է, մարդիկ ամբողջ կյանքում դեմ են եղել կարմիր գծերին ու կամերաներին, հիմա մի ցուցակում են հայտնվել, որտեղ պաշտպանում են կարմիր գծերն ու կամերաները։ Չեմ հասկանում՝ ինչ սկզբունքով է ստեղծվել իրենց ցուցակը, պետք է լինի հստակ քաղաքական գիծ, ոնց որ հրապարակի միտինգավոր ժողովրդից ընտրել են, եկել են, ասենք թե 80-90 տոկոս հավաքեցին, բայց հետո ի՞նչ են անելու։ «Իմ քայլ»-ում չեմ տեսնում քաղաքական գաղափարախոսություն, թե ինչը, օրինակ, կարող է միավորել ցուցակի 2-րդ ու 15-րդ համարին»,- ասաց Շարմազանովը։

Էդուարդ Շարմազանովը միաժամանակ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանին հորդորում է կողմնորոշվել՝ իրենք ընդդիմությու՞ն են, թե՞ իշխանություն։ Շարմազանովը նկատի ունի այն, որ այս վեց ամիսների ընթացքում՝ ինչ իշխանություն է փոխվել, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը չի քննադատել իշխանությանը:

«Էդմոն Մարուքյանին ասեք՝ մի հատ կողմնորոշվեք, թե ձեր կուսակցությունը ընդդիմություն է, իշխանություն է, ի՞նչ գաղափարախոսություն ունի, նոր Հանրապետականի վրա խոսեք: Եթե այդքան շատ եք գոհ այսօրվա կառավարությունից, գնացեք նրա հետ կոալիցիա կազմեք: Եթե քննադատում եք Հանրապետականին, հաստատ Փաշինյանի կեսի, կեսի, կեսի չափ լավ չեք քննադատում: Ավելի լավ քննադատող Հանրապետականին, քան «Իմ քայլն» է, գոյություն չունի, ուստի ուրիշի հարսանիքի սեղանին թամադայություն մի արեք»,- ասաց Շարմազանովը:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի առաջատար Էդմոն Մարուքյանն էլ ՀՀԿ-ին առաջարկում է «ուշքի գալ» եւ հասկանալ, որ իրենք ընդդիմություն չեն: «ՀՀԿ-ն ասում է, որ միակ ընդդիմությունը կարող է լինել, բայց գոյություն ունի քաղաքագիտություն, ըստ որի, ընդդիմությունն ապագա իշխանությունն է, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ՀՀԿ-ին չի տեսնում որպես ապագա իշխանություն։ ՀՀԿ-ից նոր ենք պրծել կամ պրծնում, չի կարող այդ ուժը հավակնել լինել ապագա իշխանություն»,- ասաց Էդմոն Մարուքյանը։

Նա ընդգծեց, որ պայքարելու են ԱԺ-ում 2-րդ ուժը լինելու համար, ինչ վերաբերում է հարցին՝ ընդդիմությո՞ւն են, թե՞ ոչ, կհայտարարեն խորհրդարանում հայտնվելուց հետո: Հարցին՝ փաստորեն ԼՀԿ-ում իրենց մրցակից տեսնում են ՀՀԿ-ին, որ շարունակ քննադատում են, քարոզարշավի ժամանակ եւս իրենց թիրախում լինելու է ՀՀԿ-ն, Էդմոն Մարուքյանն ասաց, որ նախկին իշխանությունների մասին հնարավորինս քիչ են խոսելու:

«Ես իմ ասելիքները Սերժ Սարգսյանի աչքերի մեջ նայելով եմ ասել, Սերժ Սարգսյանը որ այստեղ նստած էր, այդ ժամանակ ասել եմ իմ ասելիքը, ով այն ժամանակ լռել է, այսօր է խոսում, նրանք թող մտածեն, ես բան չունեմ ասելու»,- շեշտեց նա:

«Ծառուկյան» խմբակցության պատգմավոր Գեւորգ Պետրոսյանն էլ հույս է հայտնում, որ ռեյտինգային ընտրակարգը չի վերածվի հեղինակությունների կամ «զոռբայությունների» պայքարի, ինչպես եղավ 2017թ.-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ «2017 թվականի փորձը ցույց տվեց, որ ռեյտինգային ընտրակարգն առավելապես ծառայեց թաղային հեղինակությունների պայքարի տիրույթի, բայց հույս ունենք՝ այս ընտրություններին դա չի կրկնվի ու ռեյտինգային ընտրակարգը չի վերածվի զոռբայությունների, հեղինակությունների պայքարի»,- ասաց նա։

Անդրադառնալով ՀՀԿ-ի այն հայտարարությանը, թե իրենք հավակնում են լինել ընդդիմություն խորհրդարանում, Գեւորգ Պետրոսյանն ընդգծեց, որ ցանկացած ուժ մասնակցում է ընտրություններին՝ իշխանության գալու համար. «Դերաբաշխում, տեղաբաշխում չկատարենք, ժողովուրդն է որոշելու, մենք գնում ենք առավելագույնի, մենք հայցում ենք ժողովրդի աջակցությունը, ինչքանով որ մեզ կաջակցի, մենք այնքան էլ կլինենք խորհրդարանում։ Ցանկացած կուսակցություն, եթե չունի իշխանություն դառնալու նպատակ, պետք է լուծարվի, բայց իշխանություն ասվածը լայն հասկացություն է, կարող ես լինել ամբողջական իշխանություն, կամ մաս կազմել իշխանությանը»։

Տպել
2983 դիտում

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ