Հորը սպանած Խաչատրյան քույրերից մեկը դպրոց է վերադարձել. քույրերին թույլ չեն տալիս օգտվել կապի միջոցներից

Սեփական հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատրյան քույրերից ամենափոքրը` Մարիան, սկսել է կրկին դպրոց գնալ։ Ընտանիքի փաստաբան Յարոսլավ Պակուլինն այս մասին ասել է «360»–ին տված հարցազրույցում։

«Աղջիկների մոտ ամեն ինչ լավ է, անցել են դասերին։ Համենայն դեպս` Մարիան», – ասել է փաստաբանը։ Նա նաեւ նշել է , որ 17-ամյա աղջիկը սովորում է ընդհանուր հիմունքներով։ «Նրանց առողջական վիճակի հետ կապված խնդիրներ չկան։ Առայժմ ընթանում է քննություն, հավաքում են ապացույցներ, անցկացնում փորձաքննություններ», – ավելացրել է փաստաբանը։ 

Պակուլինը հիշեցրել է, որ քույրերին թույլ չեն տալիս օգտվել կապի միջոցներից, բացառություն կարող են լինել արտակարգ դեպքերը։ Նա ասել է, որ քույրերը ժամանակի մեծ մասն անցկացնում են տանը։ «Ամեն շաբաթ մեկ–երկու քննչական գործողություն են անցկացնում», – պարզաբանել է իրավաբանը։

Սեպտեմբերի վերջին դատարանն ազատ է արձակել աղջիկներին և խափանման միջոց ընտրել որոշակի գործողություններ կատարելու արգելքը։ Սպանված Միխայիլ Խաչատրյանի ազգականները խնդրել են կալանքի տակ վերադարձել նրանց, իսկ պաշտպանական կողմը խնդրել է կրճատել նրանց հանդեպ կիրառվող արգելքների ցուցակը:

Հիշեցնենք, որ Միխայիլ Խաչատրյանը մահացել է այս տարվա հուլիսի 27-ին՝ Մոսկվայի իր բնակարանում սեփական դուստրերի կողմից ստացած դանակի ու մուրճի մի քանի տասնյակ հարվածներից։ Նրա դին հայտնաբերվել է բնակարանի  մուտքում։

Տպել
2001 դիտում

Վանաձորը տոնական տեսքի բերելու համար բյուջեից հատկացվել է 4.5 մլն դրամ

Մոուրինյոն հեռացվեց «Մանչեստեր Յունայթեդից»

ՌԴ-ն աշխատում է Երեւանի ու Բաքվի միջեւ ուղիղ երկխոսության հնարավորությունների ստեղծման ուղղությամբ. դեսպան

Համատեղ պայքարել ժամանակակից մարտահրավերների դեմ. Օսիպյանն այցելել է Վրաստան (տեսանյութ, լուսանկարներ)

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Քաթարի Հայր Էմիր Շեյխ Համադ Բին Խալիֆա Ալ Թանիին

Ի՞նչն է խանգարում հայ-ադրբեջանական երկխոսությանը

Տարեվերջին գնաճի ավելի ցածր ցուցանիշ կգրանցվի, քան կանխատեսվում էր. ԿԲ խորհրդի անդամ

Պատգամավորները մանդատները կստանան դեկտեմբերին, իսկ ԱԺ առաջին նիստը կկայանա հունվարին

Վերացվել է ուռճացումն ու նկարչությունը. «Իմ քայլը» պատասխանում է «Լույս» դաշինքի բարձրացրած հարցերին

Կրակոց՝ ինքնաձիգից. ավագ լեյտենանտն անզգուշությամբ վնասվածք է հասցրել ծառայակցին

Մանվել Գրիգորյանը հրաժարվում է ՄԻԵԴ դիմել, այլ կերպ է նայում իրավիճակին. պաշտպան

Լաբորատորիաները Հայաստանինն են եւ քաղաքացիական բնույթ են կրում. Նաղդալյանն արձագանքել է Լավրովին

ԱԻԲԱ-ն պահանջում է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայից նոր ընտրություններ անցկացնել. Ռոստոմյան

Հայտնի են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի ու քարտուղարի անունները

ՀՀ-ին արգելվելո՞ւ է այլ երկրների զինվորականներ տեղակայել իր տարածքում. ՌԴ դեսպանի մեկնաբանությունը

Արդարությունը վերականգնվեց, Աստված ձեր հետ. Նորատուսցի Ալիկը չասաց ինչու է պնդում, որ Վլադիմիր Գասպարյանի պատվերն է եղել

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի նշանակումը ոչ թե պետք է թուլացնի, այլ ամրապնդի կազմակերպությունը. ՌԴ դեսպան

Քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկն անսպասելի արդարացվեց եւ ազատ արձակվեց. Չարբախցի Գեղամն ազատվեց համաներումով

Որքանով է Վանաձորը պատրաստ ձմեռային պաշտպանության

Աժ ընտրություններին ընտրակաշառք տալու եւ ստանալու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել. դատախազություն