Ռաֆիկ Գրիգորյանի համար անակնկա՞լ է եղել ՀՀԿ-ի ցուցակում իր անունը տեսնելը. մեկնաբանում է նա

Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է մամուլի այն հրապարակումներին, թե անակնկալի է եկել՝ իր անունը ՀՀԿ ցուցակում տեսնելով: Նա երկար ներկայացրեց, թե ինչ գործընթացներ են տեղի ունեցել ՀՀԿ-ի ներսում, այդպես էլ չպատասխանելով՝ վերջիվերջո անակնկալի եկե՞լ է, թե՞ ոչ. «Քննարկումներ են տեղի ունեցել, երբ ՀՀԿ-ն գումարեց խորհրդի նիստ, որի ժամանակ ներկայացվեց նախընտրական ծրագիրը եւ որոշում ընդունվեց։ Քանի որ ընտրությունները արագացվեցին եւ ՀՀԿ-ն չհասցրեց համագումար գումարել, ընտրություններից հետո է ՀՀԿ-ն ձեռնամուխ լինելու կուսակցության արդիականացմանը եւ երիտասարդացմանը»։

Նա նշեց, որ արդիականացման եւ երիտասարդացման լավագույն ապացուցն այն է, որ Գեղարքունիքի մարզի ռեյտինգային ցուցակում ընդգրկված են ՀՀԿ-ի երիտասարդական թեւի ներկայացուցիչները. «Այս գործողությունները Գեղարքունիքի մարզում նախկինում էլ էին տեղի ունեցել եւ դրա վառ վկայությունը, որ Գեղարքունիքի մարզի ռեյտինգային ցուցակում ընդգրկված են ՀՀԿ-ի երիտասարդական թեւի ներկայացուցիչները»։

Նա հաստատեց՝ ռեյտինգայինով չի առաջադրվել, որ հնարավորություն տա երիտասարդներին առաջադրվել. «Քննարկումների եւ համաձայնության արդյունքում իմ որոշումն է եղել՝ չընդգրկվել ռեյտինգային ընտրակարգով՝ հնարավորություն տալով երիտասարդներին առաջադրվել»,- նշում է նախկին մարզպետը։

Լրագրողները կրկին հետաքրքրվեցին՝ այնուամենայնիվ, իր համաձայնությունը եղե՞լ է ցուցակում ընդգրկվելու հարցում, թե՞ ոչ, որին ի պատասխան Ռաֆիկ Գրիգորյանը պնդեց՝ մինչեւ ցուցակ կազմելը իր հետ համաձայնեցվել է։ «Ինչպե՞ս կարող է առանց իմ համաձայնության նման բան լինել։ Չկա նման բան»։

Հիշեցնենք, որ մամուլը գրել էր, որ ՀՀԿ-ի ցուցակը կազմելիս թեկնածուների այնպիսի կրիզիս է եղել ու շտապողականություն, որ ոչ անցողիկ համարներում ընդգրկել են մարդկանց, որոնց կարծիքն անգամ չեն հարցրել։ Նրանց թվում՝ Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն անակնկալի է եկել՝ իր անունը ցուցակում տեսնելով․ նրան գրել են 27-րդ հորիզոնականում։

Տպել
859 դիտում

Կողոպուտ բենզալցակայանում. 29 հազար դրամ հափշտակած կասկածյալը ձերբակալված է

Այսօր ու վաղը սպասվում են ձյան տեղումներ, մառախուղ, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

ՌԱԿ-ն իր համակիրներին կոչ էր արել քվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին, հուսով է՝ հույսերը կարդարանան

Վահե Էնֆիաջյանը վերահաշվարկ է պահանջել. ձայներն ավելացել են 6-ով

Ստեփանավանի ողբերգական հրդեհի փաստով կստեղծվի հատուկ աշխատանքային խումբ. մարզպետ

Նարեկ Սարգսյանի ձերբակալության մասին լուրը հրապարակելը քարոզչության վերջին օրը զուգադիպություն էր. Օսիպյան

ՀՀ-ում կամավոր բաժին է ներկայացել 2006 թվականից հետախուզվող կինը

Հայտնի է 20-րդ դարում ամենաշատը հեռարձակված հիթը

Գործընկերություն կառուցելու հիմքում մենք դնում ենք հայաստանամետ քաղաքական մոտեցում. նախարար

Մոսկվայում կկանգնեցնեն Շառլ Ազնավուրի արձանը

Հանրապետության գլխավոր տոնածառը գրեթե պատրաստ է, լույսեր են վառվում (տեսանյութ)

Սպասում ենք Հայաստան-Սփյուռք աննախադեպ համախմբման. Եվրոպայի հայերի համագումարի շնորհավորանքը

Գյումրի, Մարալիկ քաղաքներում, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջաններում, Ախուրյանում ձյուն է տեղում

Ընդդիմությունը պետք է հարցերի լուծումների այլ ճանապարհ առաջարկի, քան իշխանությունը. Քոչարյան

Մեր գլխավոր նպատակը ժողովրդավարությունն է. Փաշինյանը պատասխանել է թուրք լրագրողի հարցերին

Անգլիայում 14-ամյա ֆուտբոլիստը մահացու վնասվածք է ստացել խաղի ժամանակ

Ընտրություններ՝ առանց թաղայինների

78 հաղորդում, 2 քրգործ. ամփոփ տվյալներ՝ ընտրությունների օրվա և քարոզարշավի հաղորդումներից

Ինչպես կարելի է ստանալ ընտրատեղամասի տեսանկարահանումների պատճենները

Ո՞վ կփոխարինի Արա Մինասյանին. թափուր պաշտոնի մրցույթում հաղթողները երեքն են