Կարեն Սարուխանյանը գյումրեցի դպրոցականներին արձակուրդ է տվել. թիվ 18 դպրոցում դասեր չեն լինի

Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի կարգադրությամբ «Գյումրու թիվ 18 միջնակարգ դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպության համար սահմանվել է լրացուցիչ արձակուրդ` ջեռուցման խնդիրներով պայմանավորված: Լրացուցիչ արձակուրդը կտեւի մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի 15-ը՝ բաց թողած ժամերը ուսումնական պարապմունքների ավարտը լրացնելու պայմանով:

Շիրակի մարզպետը կարգադրությունն ընդունել է՝ ղեկավարվելով «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի, 1-ին կետի եւ Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարի 2018 թվականի հուլիսի 11-ի N 694-Ն հրամանով հաստատված «Հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատությունների 2018-2019 ուսումնական տարվա» օրինակելի ուսումնական պլանների 1-ին գլխի, 17-րդ կետի դրույթներով եւ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության «Գյումրու թիվ 18 միջնակարգ դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրենի դիմումը:

Հիշեցնենք, որ դպրոցը չջեռուցելու պատճառով այսօր դասադուլ էր հայտարարվել, ծնողներն ու աշակերտները հրաժարվել էին մտնել ցուրտ դասասենյակներ:

Տպել
1308 դիտում

Թափառող կենդանիների վնասազերծմամբ զբաղվող ընկերության ընտրության նոր մրցույթ կհայտարարվի

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը շնորհավորել է արցախյան եռատոնի առթիվ

Զոհրաբ Մնացականյանն ընդունել է միջազգային դիտորդական առաքելությունների ներկայացուցիչներին

Շնորհավորում ենք խորհրդարան անցած երեք քաղաքական ուժերին. «Օրինաց երկիր»

Հայաստանը չի ձգտում դառնալ ՆԱՏՕ-ի անդամ. Նիկոլ Փաշինյան

Ուկրաինայի իշխանությունների որոշումն անխոհեմ է. Պեսկով

Շնորհավորանք ու եռագույն սրտիկ՝ ԱՄՆ դեսպանատնից հայ ժողովրդին

Սուրեն Շահվերդյանը հրաժարական է տալիս Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից

Մեյը հետաձգել է Brexit-ի հարցով քվեարկությունը

Սա աննախադեպ իրադարձություն է, կարևոր նվաճում 3-րդ հանրապետության պատմության մեջ (տեսանյութ)

Անվավեր քվեաթերթիկների վրա այս անգամ հումորներ համարյա չկային․ դրանք անցել էին համացանցի տիրույթ

Մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված միջոցառումներ ՊՆ-ում (լուսանկարներ)

Ինչպես են բաշխվել քվեները 2-րդ ընտրատարածքում

Ունեցանք միաբևեռ Ազգային ժողով. «Մենք» դաշինքը՝ ընտրությունների մասին

Գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի սպանությունից 8 օր անց դեռ կասկածյալ չկա

«Սասնա ծռերը» ճանաչել է ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները, մաղթել արգասաբեր աշխատանք

Ի՞նչ հաջորդականությամբ են ձայները բաշխվել 4-րդ ընտրատարածքում

Ռուսաստանի հետ բարեկամության և համագործակցության համաձայնագիրը դադարեցվում է Պորոշենկոյի որոշմամբ

Ինձ պասիվ էի պահում, որ նախընտրական այս շրջանում չքաղաքականացվեր. Հ. Գալստյանն արդեն 8-րդ օրն է՝ հացադուլի մեջ է

Թեկնածուներից մեկի օգտին քվեարկելուն հարկադրելու առերևույթ դեպք է արձանագրվել. հարուցվել է քրգործ