Նախարարները կգան ու կգնան, բայց ոլորտի շարժիչ ուժը՝ դուք կմնաք. Թանդիլյանը հրաժեշտ տվեց աշխատակազմին

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի արդեն նախկին նախարար Մանե Թանդիլյանն այսօր հրաժեշտ տվեց նախարարության աշխատակիցներին՝ շնորհակալություն հայտնելով ոլորտում ցուցաբերած նվիրումի, ջանքի եւ սրտացավ աշխատանքի համար։

«Անցած 6 ամիսներին աշխատելով միասին, մենք՝ բոլորով, պաշտոնյաներից մինչ առաջին քայլերը կատարող սոցիալական աշխատող, փորձեցինք ստեղծել աշխատանքային այն մթնոլորտը, որը նախարարության ցանկացած աշխատակցի կստիպեր շատ ավելի մեծ պատասխանատվությամբ մոտենալ իր կարեւորագույն աշխատանքին։ Դուք ոլորտի շարժիչ ուժն եք եւ միայն դուք կարող եք օգնել ձեր ղեկավարներին կատարել ճիշտ քայլեր եւ ընդունել ճիշտ որոշումներ։ Նախարարները կգան ու կգնան, բայց հենց դուք՝ լինելով այստեղ, ավելի մեծ պատասխանատվություն եք կրում այդ շարժիչի ամենօրյա անխափան աշխատանքի համար։ Շնորհակալ եմ բոլորիդ արդյունավետ եւ հետաքրքիր համագործակցության համար։ Վստահ եմ, որ այստեղ ստացած իմ փորձառությունն ու պետական համակարգի մասին նոր գիտելիքը կօգնեն ինձ անհամեմատ ավելի արդյունավետ գործել ի շահ մեր ժողովրդի եւ պետության։ Շնորհակալ եմ»,- նշեց Մանե Թանդիլյանը։

Հիշեցնենք, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը  իր լիազորությունները վայր էր դրել նոյեմբերի 14-ին:

«Շնորհակալություն եմ հայտնում վարչապետին՝ վստահության համար, կառավարության իմ գործընկերներին, ինչպես նաեւ նախարարության բոլոր աշխատակիցներին համատեղ հետաքրքիր եւ արդյունավետ աշխատանքի համար: Համոզված եմ, որ նախարարության հետագա աշխատանքը կշարունակվի՝ հանուն Հայաստանի Հանրապետության քաղաքացու բարեկեցության եւ երջանկության: Ժողովրդի վստահության քվեն ստանալու պարագայում, պատրաստ եմ շարունակել իմ քաղաքական գործունեությունը որպես Ազգային Ժողովի պատգամավոր։ Սոցիալական ոլորտի բարեփոխումները, մեր քաղաքացու հոգսերը մշտապես լինելու են իմ գործունեության կարեւոր առաջնահերթություններից մեկը։ «Լուսավոր Հայաստանի» ծրագրերում արտացոլված են նաեւ իմ պատկերացումները տնտեսական ու սոցիալական ինստիտուցիոնալ բարեփոխումների, այն Հայաստանի տեսլականի վերաբերյալ, որի առանցքը մարդն է՝ շարունակելով իմ ծառայությունը ի նպաստ Հայաստանի Հանրապետության եւ ի փառս հայ ժողովրդի»,- ավելի վաղ իր հրաժարականի խոսքում ասել էր Մանե Թանդիլյանը։ 

Տպել
792 դիտում

Թափառող կենդանիների վնասազերծմամբ զբաղվող ընկերության ընտրության նոր մրցույթ կհայտարարվի

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը շնորհավորել է արցախյան եռատոնի առթիվ

Զոհրաբ Մնացականյանն ընդունել է միջազգային դիտորդական առաքելությունների ներկայացուցիչներին

Շնորհավորում ենք խորհրդարան անցած երեք քաղաքական ուժերին. «Օրինաց երկիր»

Հայաստանը չի ձգտում դառնալ ՆԱՏՕ-ի անդամ. Նիկոլ Փաշինյան

Ուկրաինայի իշխանությունների որոշումն անխոհեմ է. Պեսկով

Շնորհավորանք ու եռագույն սրտիկ՝ ԱՄՆ դեսպանատնից հայ ժողովրդին

Սուրեն Շահվերդյանը հրաժարական է տալիս Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից

Մեյը հետաձգել է Brexit-ի հարցով քվեարկությունը

Սա աննախադեպ իրադարձություն է, կարևոր նվաճում 3-րդ հանրապետության պատմության մեջ (տեսանյութ)

Անվավեր քվեաթերթիկների վրա այս անգամ հումորներ համարյա չկային․ դրանք անցել էին համացանցի տիրույթ

Մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված միջոցառումներ ՊՆ-ում (լուսանկարներ)

Ինչպես են բաշխվել քվեները 2-րդ ընտրատարածքում

Ունեցանք միաբևեռ Ազգային ժողով. «Մենք» դաշինքը՝ ընտրությունների մասին

Գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի սպանությունից 8 օր անց դեռ կասկածյալ չկա

«Սասնա ծռերը» ճանաչել է ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները, մաղթել արգասաբեր աշխատանք

Ի՞նչ հաջորդականությամբ են ձայները բաշխվել 4-րդ ընտրատարածքում

Ռուսաստանի հետ բարեկամության և համագործակցության համաձայնագիրը դադարեցվում է Պորոշենկոյի որոշմամբ

Ինձ պասիվ էի պահում, որ նախընտրական այս շրջանում չքաղաքականացվեր. Հ. Գալստյանն արդեն 8-րդ օրն է՝ հացադուլի մեջ է

Թեկնածուներից մեկի օգտին քվեարկելուն հարկադրելու առերևույթ դեպք է արձանագրվել. հարուցվել է քրգործ