Մեր բանակի համար առավել օգտակար կլինեն ուղղաթիռները. ռազմական փորձագետ

Մոտ երեք ամիս առաջ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշել էր, որ Զինված ուժերին հաղորդվելիք տարաշարժուն կերպարը պահանջում է նաեւ կործանիչ-ռմբակոծիչ ավիացիայի առկայություն: Իսկ վերջերս արդեն լրագրողների հետ զրույցում Տոնոյանը նշել էր, որ շատ լուրջ առաջարկ կա կործանիչների ձեռքբերման վերաբերյալ, որն ուսումնասիրվում է՝ հավելելով, որ հնարավոր է խոսքը ՍՈւ-30ՍՄ կործանիչների մասին է:

Ֆեյսբուքյան իր էջի միջոցով Տոնոյանին հակադարձեց Արցախի Հանրապետության նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը՝ նշելով, որ մեր ռազմական թատերաբեմում կործանիչ ավիացիան ինչպես երեկ, այդպես էլ այսօր անելիք չունի:

Սակայն ամեն ինչ այսքանով չավարտվեց. սրան հակադարձեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ մենք 21-րդ դարի բանակ ենք կառուցում եւ ցավալի է նման բացասական գնահատականներ լսելը ԶՈՒ-երի նախկին ղեկավարներից:

«Մեր բանակի համար առավել օգտակար կլինեն ուղղաթիռները»,- այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը:

- Պարոն Պետրոսյանց, տարբեր տեսակետներ են հնչում՝ կապված հայկական բանակի ռազմական կործանիչ ավիացիա ձեռք բերելու հետ: Մի կողմը պնդում է, որ Հայաստանում այն տեղ չունի, մյուս կողմը հակադարձում է՝ նշելով որ դա անհրաժեշտ է Հայաստանին: Որպես փորձագետ, ի՞նչ եք կարծում, պե՞տք է Հայաստանին կործանիչ ավիացիա, թե՞ ոչ:

- Դժվար հարց է մի քիչ, որովհետեւ իրականում ես միշտ էլ այն կարծիքին եմ, որ ցանկացած ռազմական տեխնիկայի միջոց պետք է: Ուղղակի պետք է այստեղ նայենք արդյունավետության տեսանկյունից: Մենք գիտենք, որ դա բավականին թանկ արժեցող տեխնիկա է: Արդյո՞ք մենք համապատասխան արդյունավետությունը ստանալու ենք, թե՞ չէ:

Ինչո՞ւ, որովհետեւ իրականում տեսությունը այլ բան է. երբ մենք տեսականորեն պատկերացնում ենք, թե ինչպես ենք օգտագործելու, իրականությունը մեկ այլ բան է ստացվում: Այս պահին կողմերից որեւէ մեկը չի կարող վստահ ասել, որ մենք ճիշտ ենք եւ մենք պետք է անպայման գնենք դա, կամ չէ՝ մենք չպետք է գնենք դա: Ես ավելի շատ հակված եմ այն տարբերակին, որ այս պահին մենք հացի ու ջրի նման անհրաժեշտություն չունենք այդ ավիացիայի:

- Ի՞նչ կարող է տալ հայկական բանակին կործանիչ ավիացիան:

- Դա կախված է նրանից, թե մենք քանի հատ ենք ունենալու: Երբ իմանանք՝ քանի հատ ենք ունենալու, ըստ դրա, կարող ենք հասկանալ՝ ինչ կարող է մեզ տալ, կամ ինչ կարող է չտալ:

- 21-րդ դարում, պատերազմական վիճակում գտնվող երկրի համար դա լուրջ ձեռքբերում համարո՞ւմ եք:

- Բանակն ամենեւին չի որոշում՝ դա 21-րդ դարի է, 20-րդ դարի է, թե 19-րդ դարի է: Ըստ ունեցած տեխնիկայի եւ սպառազինության պետք է որոշենք: Կործանիչ ավիացիան բազմաֆունկցիոնալ է: Ես չեմ կարծում, թե դա 21-րդ դարի համար շատ հզոր բան է: Այն ավելի շատ 20-րդ դարի վերջի բան է: Բայց նորից եմ կրկնում, տեխնիկան չէ, որ բանակը բարձրացնում է որոշակի մակարդակի:

- Գնային առումով, ըստ ձեզ, կա՞ ավելի հարմար տեխնիկա, որը Զինված ուժերում ավելի արդյունավետ կարող է լինել:

- Ես նախկինում էլ եմ եղել այն կարծիքին, որ մեր բանակի համար առավել օգտակար կլինեն ուղղաթիռները:

- Պաշտպանության նախարարը նշել է, որ հնարավոր է՝ ձեռք բերվեն ՍՈւ-30ՍՄ կործանիչներ: Արդյո՞ք կործանիչ ավիացիայում դրանից ավելի լավ տարբերակներ չկան:

- Ռազմարվեստը պետք է ունենա երեք փուլ՝ մարտավարություն, օպերատիվություն եւ ռազմավարություն: Երեքի համաչափության զարգացումը մենք պետք է պահպանենք: Բայց, երբ մենք շեշտը դնում ենք այդ երեքից մեկի վրա, այն երկուսը տուժում են, մենք պետք է նաեւ դա հասկանանք:

Տպել
2248 դիտում

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ