Քաղաքապետն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: 

Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես համագործակցել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության հետ, մասնավորապես, Եվրոպական Միության ֆինանսավորմամբ իրականացվող մի շարք, օրինակ, այլընտրանքային էներգետիկայի, բնապահպանության, աղբահանության ու աղբի վերամշակման և այլ ոլորտներին վերաբերող ծրագրերի շրջանակներում: Քաղաքապետը գոհունակությամբ նշել է, որ նման ծրագրերը հնարավորություն են ընձեռում ձեռք բերել նոր գործընկերներ, ինչպես նաև իրականացնել փորձի փոխանակում: 

Դեսպան Սվիտալսկին շնորհավորել է Հայկ Մարությանին և նրա թիմին՝ Երևանի ավագանու ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, ընդգծելով, որ դրանք Հայաստանում ժողովրդավարական ընտրությունների անցկացման լավ ավանդույթի հիմք կարող են դառնալ: Պյոտր Սվիտալսկին իր հերթին նշել է ԵՄ մասնակցությամբ Երևանում իրականացված ծրագրերի կարևորությունը, ընդգծելով, սակայն, որ համագործակցության ներուժը լիարժեքորեն կիրառված չէ: ԵՄ պատվիրակության ղեկավարը առաջարկել է նոր մակարդակի բարձրացնել համագործակցությունը քաղաքային իշխանության հետ: 

Քաղաքապետ Մարությանը պատրաստակամություն է հայտնել խորացնելու հարաբերությունները, մասնավորապես, վստահեցնելով, որ Երևանում հաջորդ գարնանն անցկացվելիք Եվրոպայի օրերը աննախադեպ են լինելու իրենց կազմակերպվածության առումով:

Կողմերը հուշանվերներ են փոխանակել:

Տպել
803 դիտում

Պատգամավորները մանդատները կստանան դեկտեմբերին, իսկ ԱԺ առաջին նիստը կկայանա հունվարին

Վերացվել է ուռճացումն ու նկարչությունը. «Իմ քայլը» պատասխանում է «Լույս» դաշինքի բարձրացրած հարցերին

Կրակոց՝ ինքնաձիգից. ավագ լեյտենանտն անզգուշությամբ վնասվածք է հասցրել ծառայակցին

Մանվել Գրիգորյանը հրաժարվում է ՄԻԵԴ դիմել, այլ կերպ է նայում իրավիճակին. պաշտպան

Լաբորատորիաները Հայաստանինն են եւ քաղաքացիական բնույթ են կրում. Նաղդալյանն արձագանքել է Լավրովին

ԱԻԲԱ-ն պահանջում է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայից նոր ընտրություններ անցկացնել. Ռոստոմյան

Հայտնի են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի ու քարտուղարի անունները

ՀՀ-ին արգելվելո՞ւ է այլ երկրների զինվորականներ տեղակայել իր տարածքում. ՌԴ դեսպանի մեկնաբանությունը

Արդարությունը վերականգնվեց, Աստված ձեր հետ. Նորատուսցի Ալիկը չասաց ինչու է պնդում, որ Վլադիմիր Գասպարյանի պատվերն է եղել

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի նշանակումը ոչ թե պետք է թուլացնի, այլ ամրապնդի կազմակերպությունը. ՌԴ դեսպան

Քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկն անսպասելի արդարացվեց եւ ազատ արձակվեց. Չարբախցի Գեղամն ազատվեց համաներումով

Որքանով է Վանաձորը պատրաստ ձմեռային պաշտպանության

Աժ ընտրություններին ընտրակաշառք տալու եւ ստանալու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել. դատախազություն

Կարապետյանը ՀՀԿ-ն լքելու դիմումը գրել է դեկտեմբերի 14-ին, ՀՀԿ-ից դուրս եկողները շատ են. Ռուբեն Թադեւոսյան

Հայ ժողովուրդը նվիրված է ժողովրդավարական արժեքներին. Մակրոնը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին

Պացիենտների ուղիղ կեսը հայտնվել են քաշքշուկների եւ հերթերի մեջ. մշտադիտարկման արդյունքները

ԱԺ ընտրություններ. խախտումների վերաբերյալ 87 հաղորդումներից 32-ով մերժվել է քրեական գործ հարուցելը. ՔԿ

Հանրային ռադիոն դարձել է խոպանչիների պարարտ դաշտ. մի խումբ աշխատակիցներ գործադուլ են սկսել

ՀՀ դպրոցներում ձմեռային արձակուրդը կմեկնարկի դեկտեմբերի 24-ից

Հայաստանում աղբի վերամշակում լինելու է․ ՀԲՃ