ՀՀ-ում երեք միլիոն վարչապետ կա. Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Գեղարքունիքի մարզում։ Փաշինյանը Մարտունիում այս պահին մասնակցում է Մարտունի քաղաքի հիմնադրման 190-ամյակին նվիրված տոնակատարությանը։ Նրան ուղեկցում է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Մարտունի համայնքի ղեկավար Արմեն Ավետիսյանը, ներկա է նաև ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը։ Փաշինյանը շնորհավորեց մարտունեցիներին՝ նկատելով, որ խորհրդանշական օր է։ Ըստ նրա՝ Մարտունին միշտ էլ նշելու, տոնելու, հպարտանալու առիթ ունի, որովհետեւ մարտունեցիները ՀՀ բոլոր քաղաքացիների նման աչքի են ընկում իրենց ուժեղ կամքով ու աշխատասիրությամբ։

«Աչքի եք ընկնում հուսահատության հետ չհամակերպվելով, իրենց ուժով։ Մարտունին հայտնի է նրանով, որ բազմաթիվ մարտունեցիներ դժվարություններին հանդիման մեկնեցին արտագնա աշխատանքի, բայց գնում էին ոչ թե հեռանալու, այլ ՀՀ-ում մնալու, իրենց երկիրն ու թաղամասը շենացնելու համար։ Ուզում եմ այդ մարդկանց ու բոլորիդ շնորհակալություն հայտնել առաջին հերթին ձեր աշխատասիրության, հայրենասիրության, ուժի ու կամքի համար»,- ասաց նա։ Փաշինյանի խոսքով՝ Մարտունու 190-ամյակն աչքի է ընկնում նրանով, որ այսօր կերտվել է նոր Հայաստան, ինչն, ըստ նրա, յուրաքանչյուր քաղաքացու հաղթանակն է։ Նրա համար նոր Հայաստանում առանցքային փոփոխությունն այն է, որ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի արդեն ՀՀ-ում իշխանություն է։

Վարչապետը նկատեց, որ հայերին շատ են քննադատել նրա համար, որ ՀՀ-ում 3 մլն նախագահ, 3 մլն վարչապետ ու նախարար կա, սակայն Փաշինյանը սա համարում է առավելություն։ «Այո, վարչապետի կարգավիճակը մեկն է, բայց իր պատասխանատվությամբ 3 մլն է, որովհետև նոր Հայաստանում վարչապետ լինելը վայելք չէ, այլ պատասխանատվություն է։ ՀՀ-ում 3 մլն վարչապետ կա ու սա լուրջ գնահատանք է, ձեզանից յուրաքանչյուրն այս երկրի վարչապետն է, ինչը նշանակում է, որ մեզանից յուրաքանչյուրն առանձնակի պատասխանատվություն է կրում երկրի համար»,- ընդգծեց Փաշինյանը։

Վարչապետը հայտարարեց՝ ՀՀ-ում կատարվող ամեն փոփոխություն կախված է քաղաքացուց։ Նա հիշեցրեց, որ հեղափոխութուն տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ՀՀ քաղաքացին այդ որոշումը կայացրեց։ Փաշինյանի գնահատմամբ՝ եկել է պատասխանատվության ժամը։ «Օրինակ՝ ընտրություններին դուք մի ձայն ունեք, ես էլ մի ձայն ունեմ, նախարարն ու մարզպետն էլ մի ձայն ունեն, և ընտրությանն ամեն մի ձայնի ճակատագիր որոշելիս ամեն մեկը պետք է զգա իր առանձնակի պատասխանատվությունը, որովհետև հիմա այն ժամանակները չեն, որ մարզպետը, միլպետը, ԱԱԾ պետը կամ ընտրակաշառք բաժանողը որոշում կայացնի։ Այլևս դուք եք կայացնելու որոշում, այդ որոշման պատասխանատվությունը պետք է զգաք։ Ձեր քվեն տալուց դուք որոշում եք այն երեխաների ճակատագիրը, ովքեր դեռևս քվեարկելու իրավունք չունեն»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։

Տպել
3052 դիտում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ