Կաշառք վերցնող պաշտոնյաներին հատ-հատ բռնելու ենք. Նիկոլ Փաշինյան

19/11/2018 schedule14:57

Պետական պաշտոնյա աշխատելով «քյար» չեք ունենալու: Գեղարքունիքի մարզպետարանում համայնքապետերի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ «Ով ուզում է «քյար» ունենա, ուրեմն պետական պաշտոնյա չպետք է աշխատի, որովհետև պետական պաշտոնյայի առաքելությունը ծառայելն է»:

Վարչապետի խոսքով՝ պետական պաշտոնյաների աշխատավարձերը պետք է բարձրանան, բայց դա կարող է լինել միայն այն դեպքում, երբ նրանց աշխատանքի արդյունքում երկրի եկամուտները կբարձրանան։

«Հեղափոխության նոր փուլի ամենակարևոր առանձնահատկությունը աշխատանքի քաջալերումն է։ Մենք մարդկանց պետք է օգնենք, աջակցենք: Հուսահատության, ուրիշի ողորմածության կարիքն ունեցողի հոգեբանություն Հայաստանում պետք է չլինի։ Հայաստանը պետք է լինի հնարավորությունների երկիր։ Այսօր մարդիկ ամեն ինչի հնարավորություն ունեն, ընդհուպ՝ պատգամավոր ընտրվելու, բիզնես դնելու»: Նիկոլ Փաշինյանը խիստ զգուշացրեց, որ եթե մի պաշտոնյա կփորձի կաշառք վերցնել՝ խիստ կպատժվի: «Հետո թող չգնան հարազատներով ճամփա փակեն։ Ինչ ուզում են, թող անեն, ներում-բեկում չկա։ Էն մարդիկ, ովքեր ժողովրդի վստահած ծառայությունը օգտագործում են ընդդեմ ժողովրդի, հատ-հատ բռնելու ենք բոլոր էդ մարդկանց։ Հույս ունեմ՝ այս ուղերձը լուրջ կընկալվի»:

Տպել
893 դիտում

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսի ճանապարհը փակ է բեռնատարների համար

Հրազդանի տներից մեկի տանիքում մոտ 30 տարեկան տղամարդու են հայտնաբերել՝ կախված վիճակում

Ուկրաինայի ՆԳՆ-ը հետախուզում է հայտարարել հայազգի մեծահարուստ Սարկիսով եղբայրների նկատմամբ

Կողոպուտ բենզալցակայանում. 29 հազար դրամ հափշտակած կասկածյալը ձերբակալված է

Այսօր ու վաղը սպասվում են ձյան տեղումներ, մառախուղ, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

ՌԱԿ-ն իր համակիրներին կոչ էր արել քվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին, հուսով է՝ հույսերը կարդարանան

Վահե Էնֆիաջյանը վերահաշվարկ է պահանջել. ձայներն ավելացել են 6-ով

Ստեփանավանի ողբերգական հրդեհի փաստով կստեղծվի հատուկ աշխատանքային խումբ. մարզպետ

Նարեկ Սարգսյանի ձերբակալության մասին լուրը հրապարակելը քարոզչության վերջին օրը զուգադիպություն էր. Օսիպյան

ՀՀ-ում կամավոր բաժին է ներկայացել 2006 թվականից հետախուզվող կինը

Հայտնի է 20-րդ դարում ամենաշատը հեռարձակված հիթը

Գործընկերություն կառուցելու հիմքում մենք դնում ենք հայաստանամետ քաղաքական մոտեցում. նախարար

Մոսկվայում կկանգնեցնեն Շառլ Ազնավուրի արձանը

Հանրապետության գլխավոր տոնածառը գրեթե պատրաստ է, լույսեր են վառվում (տեսանյութ)

Սպասում ենք Հայաստան-Սփյուռք աննախադեպ համախմբման. Եվրոպայի հայերի համագումարի շնորհավորանքը

Գյումրի, Մարալիկ քաղաքներում, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջաններում, Ախուրյանում ձյուն է տեղում

Ընդդիմությունը պետք է հարցերի լուծումների այլ ճանապարհ առաջարկի, քան իշխանությունը. Քոչարյան

Մեր գլխավոր նպատակը ժողովրդավարությունն է. Փաշինյանը պատասխանել է թուրք լրագրողի հարցերին

Անգլիայում 14-ամյա ֆուտբոլիստը մահացու վնասվածք է ստացել խաղի ժամանակ

Ընտրություններ՝ առանց թաղայինների