«Կենտրոնի Կյաժ» մականունով հայտնի Դավիթ Սիմոնյանն իրեն մեղավոր չճանաչեց

Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Ալեքսանդրի Սարգսյանի դեմ ցուցմունք տված, նրա նախկին մտերիմ ընկեր, «Կենտրոնի Կյաժ» մականունով հայտնի Դավիթ Սիմոնյանը, որը մեղադրվում է թմրանյութ իրացնելու մեջ, իրեն մեղավոր չի ճանաչում:

Այս մասին այսօր՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց ինքը՝ Սիմոնյանը: Այսօրվա նիստին մեղադրող դատախազ Հայկ Խաչատրյանը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը: Համաձայն դրա՝ Դավիթ Սիմոնյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա 2017թ. դեկտեմբերի 19-ին` ժամը 13:40-ի սահմաններում, իրացնելու նպատակով Էդուարդ Թոռնիկի Ղազարյանից ապօրինի ձեռք է բերել եւ պահել ընդհանուր 25.72 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց, որից Գոռ Համբարձումյանին ապօրինի իրացրել է զգալի չափերով` 3.56 գրամ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոց եւ 0.015 գրամ բուսական մանրացված զանգվածի եւ ծխախոտի մասնիկների խառնուրդ, Լեւոն Սերգեյի Գաբրիելյանին ապօրինի իրացրել է զգալի չափերով՝ 0.42 գրամ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոց, իսկ մնացած 21.74 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցը իրացման նպատակով ապօրինի պահել է իր կողմից վարվող ավտոմեքենայում:

Այս գործով անցնող մյուս ամբաստանյալին՝ Էդուարդ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, չպարզված ժամանակ եւ հանգամանքներում, իրացնելու նպատակով քննությամբ չպարզված անձից ապօրինի ձեռք է բերել եւ պահել առանձնապես խոշոր չափերով բուպրենորֆին, հաշիշ եւ մարիխուանա տեսակի թմրամիջոցներ, որից խոշոր չափերով ապօրինի իրացրել է Դավիթ Սիմոնյանին: Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի հարցին ի պատասխան ամբաստանյալն ասաց, որ մեղադրանք իրեն պարզ է, սակայն այն չի ընդունում:

Երրորդ ամբաստանյալը՝ Գոռ Համբարձումյանը, որը մեղադրվում է թմրամիջոց ձեռք բերելու համար, այսօր դատարանին միջնորդեց համաներմամբ իրեն ազատ արձակել: Դատարանը, խորհրդակցական սենյակից վերադառնալով, որոշեց բավարարել այն: Համաներման հիմքով՝  Գոռ Համբարձումյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց:

Դավիթ Սիմոնյանն այսօր նույնպես շրջում էր ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցների ուղեկցությամբ: Նախորդ նիստին վերջինս, ի պատասխան լրագրողների հարցերի, տեղեկացրել էր, որ իր անվտանգության հետ կապված խնդիր է տեսնում:

Տպել
1276 դիտում

N17 հատուկ դպրոցի խորհուրդն այսօր չկարողացավ տնօրեն ընտրել. իսկ կարգը կխախտվի՞

Բքի և վատ տեսանելիության պատճառով Քուչակ-Ապարան հատվածը դժվարանցանելի է

Հայաստանը շարունակում է ջանքեր գործադրել խաղաղապահ կարողությունների զարգացման ուղղությամբ

Հայ ծնողների կողմից Ռուսաստանում լքված 3 ամսական փոքրիկը տեղափոխվեց Հայաստան (տեսանյութ)

Որ ընկերություններին եւ որ հանքերեւակումների համար է լիցենզիաներ տրամադրել Արամ Հարությունյանը

Գեղակերտ համայնքի ընտրված ղեկավարը մի քանի ամիս է՝ չի ստանձնում պաշտոնը․ պարտված գյուղապետը չի ուզում հեռանալ

Միացյալ Թագավորության կառավարությունն ակնկալում է համագործակցել ՀՀ նոր կառավարության հետ. Ալան Դանքն

ԱԱԾ–ում ընդունվել է 2019-ի պետական սահմանի պահպանության մասին որոշումը

ՀՀ ՊՆ պատվիրակությունը ՀԱՊԿ Միացյալ շտաբում աշխատանքային քննարկման է մասնակցում

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու մասին» կոնվենցիային նվիրված միջոցառում Չեխիայում

Արսեն Ջուլֆալակյանն ԱԺ ընտրություններից հետո կմասնակցի ՀՀ գավաթի խաղարկությանը

Սոս Սարգսյանի թատրոնն առանց տնօրենի եւ գեղղեկավարի. Չալդրանյանն ազատման դիմում է ներկայացրել

Իրավական առումով անվիճարկելի համապետական ընտրությունների անցկացումն այլևս իրողություն է. «Ժառանգություն»

Դատարան է ներկայացել Հայկ Սարգսյանի դեմ ցուցմունք տված «Կենտրոնի Կյաժը». նիստերի դահլիճում է նաեւ Խաչատուրովի որդին

Հայտնի են ՀՀ-ում նոր կազմավորված զինվորական կոմիսարիատների եւ նրանց տեղակայման վայրերը

Վերջապես ՀՀ-ում ձևավորվում է լեգիտիմ իշխանություն․ Ջավախքի ՀԿ-ների հայտարարությունը

Բարձրացնել որակը եւ նվազեցնել ջրի կորուստները․ Ավինյանն ընդունեց «Վեոլիա»-ի ներկայացուցչին

Աշոցքում ձյունը չի դադարում

Սիրիայում նոր ռազմական գործողություն ենք սկսելու․ Էրդողան