Վարչապետը չարաշահում է պաշտոնական դիրքը. Աշոտյանը հրավիրում է միջազգային դիտորդների ուշադրությունը

Առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ շտաբի ղեկավար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է այն մասին, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը բացահայտ խախտել է քարոզարշավի կարգը՝ այն դեռ չմեկնարկած, արդեն քարոզարշավ է իրականացնում Գեղարքունիքի մարզում:

Ըստ Աշոտյանի հայտարարության, Նիկոլ Փաշինյանն օգտագործում է պետական ռեսուրսներն ու չարաշահում է պաշտոնական դիրքը:

Արմեն Աշոտյանը գրել է.

«Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընտրարշավի պաշտոնական մեկնարկից մեկ շաբաթ շուտ փաստացի սկսել է իր քարոզարշավը:

Աշխատանքային ժամերին, պետության կողմից տրամադրվող ռեսուրսի և հնարավորությունների օգտագործմամբ նա բացահայտ քարոզչություն է իրականացրել Գեղարքունիքում իր մի շարք հանդիպումների ընթացքում:

Սա բացարձակ անթույլատրելի է: Կամ իր «վարչապետական» այցերի ծրագիրն ու ելույթները պետք է բացառապես բխեն իր կարգավիճակից, կամ էլ պետական ռեսուրսի նման օգտագործումը և պաշտոնական դիրքի չարաշահումը նախընտրական ուղերձների և ելույթների համար պետք է դատապարտվի: Սա աղաղակող երևույթ է, որի վրա հրավիրում եմ միջազգային դիտորդների ուշադրությունը:

Խոսել հավասար հնարավորությունների և օրենքի գերակայության մասին մի կողմից, մյուս կողմից չարաշահել վարչապետի պաշտոնակատարի դիքրը քարոզարշավային ֆալստարտի համար՝ սա վկայում է այն մասին, որ իշխանությունը չի խորշում ոչ վարչական ռեսուրսների օգտագործումից, ոչ էլ Ընտրական օրենսգիրքը բացահայտ խախտելու փաստից:

Պարոն Փաշինյան, կողմնորոշվեք, Դուք վարչապետ եք, թե ՔՊ քարոզիչ»:

Տպել
2041 դիտում

Իրական ընդդիմությունը ԱԺ-ից դուրս է ձեւավարվելու. ինչպես են պայքարելու արտախորհրդարանական ուժերը

ՀՀ ՊՆ է այցելել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի պատվիրակությունը

Նազարբաեւը Բելառուսի թեկնածուին աջակցությունն է հայտնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում

Գյումրու թիվ 18 դպրոցում դասերը կվերսկսվեն դեկտեմբերի 15-ից

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ

Շնորհակալություն վստահության համար եւ մինչ նոր հանդիպումներ. Աշոտյանի հրաժեշտի նամակը

Հայկական ֆուտբոլում կկիրառվի VAR համակարգ. Արմեն Նիկողոսյան

Խոշոր հրդեհ ոստիկանության զորամասի հարեւանությամբ. դեպքի վայրում է ԱԻՆ 6 մարտական հաշվարկ

Արմեն Գեւորգյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը. նիստն անցել է լարված մթնոլորտում

Ըստ դատարանի՝ ԵԱՏՄ մարզիկը չպետք է լեգիոներ համարվի, բայց ՌԴ-ում սա հայերի վրա չի տարածվի

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Լատվիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանին

Աշխատող մարդը չի բաժանվում կուսակցությունների. քաղաքապետը ներկայացրել է Ավանի նոր ղեկավարին

ՔՊ-ում երեկոները բուռն են, ամեն օր թեժ քննարկումներ են իրականացնում. օրակարգում ԱԺ-ի կազմն է

Խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառություն Երեւանում. մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

Շուշաննա Թովմասյանը, Լուիզա Ներսիսյանը՝ մանկական ամանորյա հեքիաթ ֆիլմում

Մեկ հարկային տարում երկու ավտոմեքենա նույն անձի կողմից ներկրելը ձեռնարկատիրական գործու­նեութ­յուն է. ՊԵԿ

Շինթույլտվության բարդությունները. քաղաքապետարանում տեղյակ են, բայց միջամտել չեն կարող՝ օրենքին դեմ է

Համայնքային ծառայողներն այսուհետ հանդես կգան միասնական ձայնով. ընդունվեց հայտարարություն

Եթե ձեզ թվում է, որ պետք է մեքենա բերեք ու նվիրատվության անվան տակ ֆռցնեք ավտոները՝ չի լինելու. ՊԵԿ նախագահ

Նազարբաեւը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում աջակցում է Բելառուսի թեկնածուին