Փաշինյանին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցում հաղթանակ է պետք, առնվազն՝ ոչ ոքի. Коммерсантъ

19/11/2018 schedule19:06

Ռուսական Коммерсантъ պարբերականը հետաքրքիր անդրադարձ է կատարել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ Հայաստանի ու Բելառուսի տարակարծությանը:

Հոդվածագիրը այդ բախումը համեմատել է բռնցքամարտի ռինգի հետ, նշելով, որ ռինգի մի կողմում քաղաքականության ծանրքաշային Ալեքսանդր Լուկաշենկոն է, մյուս կողմում՝  հեռանկարային նորեկ Նիկոլ Փաշինյանը: Թե ինչով կավարտվի մենամարտը, դեռ պարզ չէ, սակայն 2 կողմերն էլ հաղթանակ են ցանկանում, որը պարզ կդառնա դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում: Այդ օրը, ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում ՀԱՊԿ անդամ պետությունները կորոշեն հաղթողին:

Հոդվածի հեղինակը՝ Սոլովյովը, նախ հիշեցնում է այս «հակամարտության» նախապատմությունը, ապա նշում, որ դեպքերն այսքան սուր ընթացք չէին ունենա, եթե Բելառուսի նախագահը չորոշեր ՀԱՊԿ նիստի մանրամասները ներկայացնել ոչ ավել, ոչ պակաս Ադրբեջանի դեսպան Լաթիֆ Գանդիլովին: Եվ սա այն դեպքում, երբ Ադրբեջանը ոչ միայն վեցնյակի երկրների մեջ չի մտնում, այլեւ բացահայտ պատերազմական վիճակում է Հայաստանի հետ:

Հայաստանին ու նրա ղեկավարին այդ հաղթանակը պետք է, գրում է Սոլովյովը: Ու եթե պաշտոնը, այնուամենայնիվ, Բելառուսին բաժին հասնի, ապա Փաշինյանի քաղաքական ընդդիմախոսներն ընտրությունների նախաշեմին կօգտագործեն այդ ձախողումն ու դեռ երկար նրան այդ մասին կհիշեցնեն: Եթե Փաշինյանը Բելառուսի նախագահի քայլին չանդրադառնար եւ զիջեր, նման սյուժե չէր զարգանա: Բայց նա դա սկզբունքի հարց դարձրեց ու այնպես արեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեման հիմնականներից մեկը դառնա նաև Հայաստանի սահմաններից դուրս: Այժմ արդեն զիջումը թուլություն, «կոտրվել» կդիտարկվի: Մինչդեռ Փաշինյանի՝ ՀԱՊԿ շրջանակում գործընկերների շրջանում թուլությունը հարգված չէ. թույլը նրանց համար երբեք յուրային չի դառնա: Այդ պատճառով Փաշինյանին Սանկտ Պետերբուրգում հաղթանակ է պետք կամ առնվազն՝ ոչ ոքի:

Հեղինակի կարծիքով՝ քաղաքականությունում հարուստ փորձ ունեցող Լուկաշենկոն շարժվում է այն տրամաբանությամբ, համաձայն որի «ստորացուցիչ է համարում Փաշինյանի պես մրցակցին պարտվելը», երբ նա ընդամենը 6 ամիս է երկրի ղեկավարի պաշտոնում: Իսկ  Հայաստանի վարչապետը Բելառուսի, Ղազախստանի ու Տաջիկստանի նախագահների համար օտար է, ՀԱՊԿ-ում մրցակից չի ընկալվում, բայց դաշնակից էլ չէ:

Հոդվածում ասվում է, որ այժմ 2 կողմերի համար էլ հաղթանակն ավելի կարեւոր է, քան խաղասեղանին դրված մրցանակն ու ՀԱՊԿ հեղինակությունը, ապա խորհուրդ է տրվում:

Հեղինակն ամենից հավանական է համարում այն տարբերակը, որ գլխավոր քարտուղարի պաշտոնում կշարունակի աշխատել ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը, իսկ ժամկետի լրանալուց հետո Բելառուսը ռոտացիոն կարգով կստանձնի պաշտոնավարումը:

Տպել
1417 դիտում

Թափառող կենդանիների վնասազերծմամբ զբաղվող ընկերության ընտրության նոր մրցույթ կհայտարարվի

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը շնորհավորել է արցախյան եռատոնի առթիվ

Զոհրաբ Մնացականյանն ընդունել է միջազգային դիտորդական առաքելությունների ներկայացուցիչներին

Շնորհավորում ենք խորհրդարան անցած երեք քաղաքական ուժերին. «Օրինաց երկիր»

Հայաստանը չի ձգտում դառնալ ՆԱՏՕ-ի անդամ. Նիկոլ Փաշինյան

Ուկրաինայի իշխանությունների որոշումն անխոհեմ է. Պեսկով

Շնորհավորանք ու եռագույն սրտիկ՝ ԱՄՆ դեսպանատնից հայ ժողովրդին

Սուրեն Շահվերդյանը հրաժարական է տալիս Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից

Մեյը հետաձգել է Brexit-ի հարցով քվեարկությունը

Սա աննախադեպ իրադարձություն է, կարևոր նվաճում 3-րդ հանրապետության պատմության մեջ (տեսանյութ)

Անվավեր քվեաթերթիկների վրա այս անգամ հումորներ համարյա չկային․ դրանք անցել էին համացանցի տիրույթ

Մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված միջոցառումներ ՊՆ-ում (լուսանկարներ)

Ինչպես են բաշխվել քվեները 2-րդ ընտրատարածքում

Ունեցանք միաբևեռ Ազգային ժողով. «Մենք» դաշինքը՝ ընտրությունների մասին

Գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի սպանությունից 8 օր անց դեռ կասկածյալ չկա

«Սասնա ծռերը» ճանաչել է ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները, մաղթել արգասաբեր աշխատանք

Ի՞նչ հաջորդականությամբ են ձայները բաշխվել 4-րդ ընտրատարածքում

Ռուսաստանի հետ բարեկամության և համագործակցության համաձայնագիրը դադարեցվում է Պորոշենկոյի որոշմամբ

Ինձ պասիվ էի պահում, որ նախընտրական այս շրջանում չքաղաքականացվեր. Հ. Գալստյանն արդեն 8-րդ օրն է՝ հացադուլի մեջ է

Թեկնածուներից մեկի օգտին քվեարկելուն հարկադրելու առերևույթ դեպք է արձանագրվել. հարուցվել է քրգործ