Հանդիպել են Աննա Հակոբյանը և Գարո Արմենը, քննարկել են համագործակցության հնարավոր ուղիները

Այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «City of Smile» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հանդիպել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) հիմնադիր և խորհրդի ատենապետ, դոկտոր Գարո Արմենի հետ: Հանդիպման ընթացքում տիկին Հակոբյանը ներկայացրել է «City of Smile» հիմնադրամի գործունեությունն ու ծրագրերը:

«Մեր նպատակն է ստեղծել քաղցկեղի դեմ պայքարի աշխարհում լավագույն կենտրոններից մեկը, որի շնորհիվ մեր համերկրացիները ստիպված չեն լինի արտերկրում բուժում անցնել»,- ասել է Աննա Հակոբյանը՝ շեշտելով, որ այս հարցում հիմնադրամի և կառավարության ցանկությունն ու նպատակը նույնն են:

Գարո Արմենն էլ հավելել է, որ Մալայզիայում քաղցկեղի դեմ պայքարին նվիրված համաժողովում Աննա Հակոբյանի ելույթն իրեն հուզվելու և հպարտանալու առիթ է տվել:«Ձեր ելույթը շատերի սրտին է դիպել, և կարծում եմ, որ այս հարցում մեր համագործակցությունը պետք է հաջողվի՝ նպատակ հետապնդելով ունենալ ոչ միայն սոսկ քաղցկեղի դեմ պայքարի կենտրոն, այլ նոր սերնդի կենտրոն՝ գերժամանակակից միջոցներով հագեցած ու բուժման նոր մեթոդներ կիրառող»,- ասել է Գարո Արմենը: Նա ներկայացրել է քաղցկեղի դեմ պայքարի միջազգային ամենաարդյունավետ միջոցները, նորագույն լուծումներն ու ժամանակակից մեթոդները՝ նշելով, որ երրորդ սերնդի դեղերի օգնությամբ հիվանդության դեմ պայքարն առավել արդյունավետ է:

Կողմերը պայմանավորվել են, որ որպես համագործակցության սկիզբ՝ հայազգի բարերարը կօժանդակի «City of Smile» հիմնադրամի մի շարք շահառուների բուժմանն արտերկրում:

Տպել
1068 դիտում

Թափառող կենդանիների վնասազերծմամբ զբաղվող ընկերության ընտրության նոր մրցույթ կհայտարարվի

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը շնորհավորել է արցախյան եռատոնի առթիվ

Զոհրաբ Մնացականյանն ընդունել է միջազգային դիտորդական առաքելությունների ներկայացուցիչներին

Շնորհավորում ենք խորհրդարան անցած երեք քաղաքական ուժերին. «Օրինաց երկիր»

Հայաստանը չի ձգտում դառնալ ՆԱՏՕ-ի անդամ. Նիկոլ Փաշինյան

Ուկրաինայի իշխանությունների որոշումն անխոհեմ է. Պեսկով

Շնորհավորանք ու եռագույն սրտիկ՝ ԱՄՆ դեսպանատնից հայ ժողովրդին

Սուրեն Շահվերդյանը հրաժարական է տալիս Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից

Մեյը հետաձգել է Brexit-ի հարցով քվեարկությունը

Սա աննախադեպ իրադարձություն է, կարևոր նվաճում 3-րդ հանրապետության պատմության մեջ (տեսանյութ)

Անվավեր քվեաթերթիկների վրա այս անգամ հումորներ համարյա չկային․ դրանք անցել էին համացանցի տիրույթ

Մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված միջոցառումներ ՊՆ-ում (լուսանկարներ)

Ինչպես են բաշխվել քվեները 2-րդ ընտրատարածքում

Ունեցանք միաբևեռ Ազգային ժողով. «Մենք» դաշինքը՝ ընտրությունների մասին

Գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի սպանությունից 8 օր անց դեռ կասկածյալ չկա

«Սասնա ծռերը» ճանաչել է ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները, մաղթել արգասաբեր աշխատանք

Ի՞նչ հաջորդականությամբ են ձայները բաշխվել 4-րդ ընտրատարածքում

Ռուսաստանի հետ բարեկամության և համագործակցության համաձայնագիրը դադարեցվում է Պորոշենկոյի որոշմամբ

Ինձ պասիվ էի պահում, որ նախընտրական այս շրջանում չքաղաքականացվեր. Հ. Գալստյանն արդեն 8-րդ օրն է՝ հացադուլի մեջ է

Թեկնածուներից մեկի օգտին քվեարկելուն հարկադրելու առերևույթ դեպք է արձանագրվել. հարուցվել է քրգործ