Փաշինյանն ընդունել է Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից:

Այսօր ստորագրվել է Երեւան քաղաքի եւ Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի միջեւ համագործակցության համաձայնագրի 2018-2021թթ. ճանապարհային քարտեզը, ըստ որի՝ փորձի փոխանակման ծրագրեր կիրականացվեն աղբահանության կազմակերպման, քաղաքային տրանսպորտի կառավարման, քաղաքային պլանավորման, ստարտափ ծրագրերի միջեւ կապերի խորացման, մշակույթի, կրթության եւ այլ ոլորտներում:

Կարեւորելով Երեւանի եւ Իլ դը Ֆրանսի միջեւ կապերի խորացումը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ հարաբերությունները դինամիկ զարգանում են, ինչի մասին են վկայում վերջին ամիսներին հաճախակի դարձած բարձրաստիճան պաշտոնական փոխայցերը: Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ Իլ դը Ֆրանսը Ֆրանսիայի ամենաարդյունավետ կառավարվող շրջաններից է, եւ փորձի փոխանակումն օգտակար կլինի կառավարման մակարդակի բարձրացման համար:

Վալերի Պեկրեսը գոհունակությամբ նշել է, որ երկկողմ բարձր մակարդակի պաշտոնական այցերի դինամիկան պահպանվում է, եւ պետք է աշխատել շոշափելի արդյունքների հասնելու ուղղությամբ: Նա բարձր է գնահատել հայ համայնքի դերը Իլ դը Ֆրանս շրջանի հասարակական, քաղաքական, մշակութային կյանքում՝ ընդգծելով, որ իրենք հետաքրքրված են Երեւանի հետ փոխշահավետ առարկայական գործընկերություն զարգացնելու հարցում: Վալերի Պեկրեսը Նիկոլ Փաշինյանին մանրամասներ է ներկայացրել Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ հանդիպման արդյունքների եւ համագործակցության շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ:

Նիկոլ Փաշինյանը, ողջունելով վերոնշյալ փաստաթղթի ստորագրումը, նշել է, որ Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ թե՛ կենտրոնացված, թե՛ ապակենտրոնացված համագործակցության հաջող մոդելներ կան, եւ Հայաստանը հետաքրքրված է կառավարման ոլորտում առաջադեմ փորձի ուսումնասիրությամբ ու կիրառմամբ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում ֆրանսիական ընկերությունների ներգրավման հնարավորությունների շուրջ: Նիկոլ Փաշինյանը հեռանկարային է համարել աղբահանության, աղբի վերամշակման, հանրային տրանսպորտի եւ այլ ոլորտներում համագործակցությունը՝ նշելով, որ կառավարությունը կարեւորում է նաեւ բիզնես ոլորտում կառավարման նոր մշակույթի եւ բարձր ստանդարտների ներդրումը:

Հումանիտար եւ միջմշակութային կապերի սերտացման, Հայաստանում ֆրանսերենի տարածման համատեքստում կողմերը կարեւորել են ՀՀ-ում Ֆրանսիական համալսարանի գործունեությունը:

Վարչապետի պաշտոնակատարը շնորհավորել է Վալերի Պեկրեսին՝ Երեւանի եւ Իլ դը Ֆրանս շրջանի միջեւ բարեկամական կապերի ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար Երեւանի քաղաքապետի ոսկե մեդալով պարգեւատրվելու կապակցությամբ:

 

Տպել
1717 դիտում

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի