Կենդանաբանական այգու 213 կենդանատեսակից մնացել է 143-ը. գործառույթները պատկանում են Երեւանի ավագանուն

2011 թվականին Կենդանաբանական այգում 213 կենդանատեսակ կար, այս պահին 143–ն է։ Այս մասին նոյեմբերի 19–ին լրագրողների հետ զրույցում ասաց Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը: Սակայն վերջինս վստահեցրեց, որ կենդանաբանական այգին իր տնօրինության օրոք անհամեմեատ ավելի լավն է դարձել, թե՛ կենդանիների համար, թե՛ այնտեղ աշխատողների:

Նա նշեց, որ երբ ինքը դարձավ տնօրեն, կենդանիների գույքագրում չկար. «Շատ կենդանատեսակներ ֆիքսված էին թղթով, բայց իրականում չկային։ Վերջին փաստացի ֆիքսված ցուցակով, երբ անցանք այդ ամենի վրայով, կրճատում եղավ տեսակների, որոնցից մեծ մասը ձկնատեսակներ: Դա այդպես պաշտոնյայից պաշտոնյա եկել հասել էր մեր օրերը եւ մենք վերջին, այսպես ասած, վկան էինք»,-ասաց Ռուբեն Խաչատրյանը: Վերջինիս խոսքով՝ հիմնական պակասած տեսակները վերաբերում են ձկնատեսակներին:

Խաչատրյանի խոսքով՝ 2011 թվականին շատ կենդանատեսակներ բավականին տարեց էին, ասաց՝ ձմեռոցներ չունեին. անկումների պատճառ դարձավ նաեւ բնական գործոնը:

«Տեսակների քանակով չէ, որ կենդանաբանական այգին պետք է գլուխ գովա, այլ այդ տեսակները պետք է կարեւորված լինեն տվյալ տարածաշրջանի երկրի համար: Դրանք պետք է լինեն էնդեմիկ տեսակներ, վտանգված տեսակներ, կենդանիներ, որոնց պահպանման համար կենդանաբանական այգին օգնելու փորձ կանի, հետագայում բաց թողնելու եւ վայրի բնությանը վերադարձնելու նպատակով: Սովետի տարիները չեն հիմա, երբ կենդանաբանական այգիները պարծենում էին իրենց տեսակների բազմազանությամբ»,- ասաց Խաչատրյանը:

Վերջինս նաեւ հայտնեց, որ մինչեւ հեղափոխությունը կենդանաբանական այգին հնարավորություն չի ունեցել ինքնուրույն որեւէ գործառույթ իրականացնել, քանի որ դա պատկանել է Երեւանի քաղաքապետարանի ավագանուն. «Ավագանին է որոշել, թե մենք ինչ կենդանատեսակ կարող ենք քնեցնել, կամ փոխանակել, ձեռք բերել: Այսօր կենդանաբանական այգուն կից մենք ստեղծել ենք հանձնաժողով, որն այսուհետ կքննարկի կենդանիների հետ կապված ցանկացած հարց»:

Վերջինիս խոսքով՝ կենդնիների հետ կապված հնուց ժառանգած օրենսդրական խնդիր կա: Կենդանիների մի մասը համարվում է քաղաքապետարանի գույք, մյուս մասը՝ կենդանաբանական այգու գույք:

Տպել
397 դիտում

Պատգամավորները մանդատները կստանան դեկտեմբերին, իսկ ԱԺ առաջին նիստը կկայանա հունվարին

Վերացվել է ուռճացումն ու նկարչությունը. «Իմ քայլը» պատասխանում է «Լույս» դաշինքի բարձրացրած հարցերին

Կրակոց՝ ինքնաձիգից. ավագ լեյտենանտն անզգուշությամբ վնասվածք է հասցրել ծառայակցին

Մանվել Գրիգորյանը հրաժարվում է ՄԻԵԴ դիմել, այլ կերպ է նայում իրավիճակին. պաշտպան

Լաբորատորիաները Հայաստանինն են եւ քաղաքացիական բնույթ են կրում. Նաղդալյանն արձագանքել է Լավրովին

ԱԻԲԱ-ն պահանջում է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայից նոր ընտրություններ անցկացնել. Ռոստոմյան

Հայտնի են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի ու քարտուղարի անունները

ՀՀ-ին արգելվելո՞ւ է այլ երկրների զինվորականներ տեղակայել իր տարածքում. ՌԴ դեսպանի մեկնաբանությունը

Արդարությունը վերականգնվեց, Աստված ձեր հետ. Նորատուսցի Ալիկը չասաց ինչու է պնդում, որ Վլադիմիր Գասպարյանի պատվերն է եղել

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի նշանակումը ոչ թե պետք է թուլացնի, այլ ամրապնդի կազմակերպությունը. ՌԴ դեսպան

Քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկն անսպասելի արդարացվեց եւ ազատ արձակվեց. Չարբախցի Գեղամն ազատվեց համաներումով

Որքանով է Վանաձորը պատրաստ ձմեռային պաշտպանության

Աժ ընտրություններին ընտրակաշառք տալու եւ ստանալու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել. դատախազություն

Կարապետյանը ՀՀԿ-ն լքելու դիմումը գրել է դեկտեմբերի 14-ին, ՀՀԿ-ից դուրս եկողները շատ են. Ռուբեն Թադեւոսյան

Հայ ժողովուրդը նվիրված է ժողովրդավարական արժեքներին. Մակրոնը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին

Պացիենտների ուղիղ կեսը հայտնվել են քաշքշուկների եւ հերթերի մեջ. մշտադիտարկման արդյունքները

ԱԺ ընտրություններ. խախտումների վերաբերյալ 87 հաղորդումներից 32-ով մերժվել է քրեական գործ հարուցելը. ՔԿ

Հանրային ռադիոն դարձել է խոպանչիների պարարտ դաշտ. մի խումբ աշխատակիցներ գործադուլ են սկսել

ՀՀ դպրոցներում ձմեռային արձակուրդը կմեկնարկի դեկտեմբերի 24-ից

Հայաստանում աղբի վերամշակում լինելու է․ ՀԲՃ