Հարեւանները Սամվել Բալասանյանին թարս ու շիտակ են նայել

Մինչեւ դեկտեմբերի 7-ը Կումայրի պատմական միջուկում գտնվող հիմնանորոգվող 4 փողոցները կհանձնվեն շահագործման: Դրանցում աշխատանքներն ընթանում են անկախ եղանակային պայմաններից: Այդ փողոցներից մեկում, սակայն, աշխատուժի խնդիր կա:

«Վարպետաց փողոցի վրա մանրաքարեր շարող, սալապատող բանվոր չկա, ես ինչքան գիտեմ՝ գյուղից են բերում մարդիկ, որպեսզի կարողանան աշխատանքն անեն, ավարտեն»,-լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Վարպետաց փողոցում առկա խնդիրներին «Հայկական ժամանակ»-ն անդրադարձել էր նաեւ նոյեմբերի 1-ին, եւ տեղեկացրել, որ բնակիչներից մեկի տան դիմաց շինարարներն աստիճանները քանդել եւ դիտահոր էին տեղադրվել: Այդ խնդիրը մինչ օրս առկա է: Դեկտեմբերի 7-ին քիչ ժամանակ է մնացել, պատմական միջուկում գտնվող այդ տան դիմաց, սակայն, ոչ նոր աստիճաններն են հայտնվել, ոչ դիտահորն է անհետացել: Սրանով հանդերձ, քաղաքապետի վստահեցմամբ, դեկտեմբերի 7-ին նախատեսված 4 փողոցն էլ շահագործման կհանձնվի առանց խնդիրների, եւ առանց ժամկետների խախտումների: Մնացած փողոցները, որոնք դեռ քանդված եւ անանցանելի են, մեծ ցանկության դեպքում անգամ, այս տարի, բնականաբար, չեն շահագործվի: Սամվել Բալասանյանն ասում է՝ թույլ չեն տա, որ շինարարն ասֆալտապատում անի: Բայց որ թույլ էլ տային, շինարարը փողոցներն ասֆալտել չի կարողանա: Փողոցներ կան, որոնցում շինաշխատանքներն ասես հենց նոր են սկսվել: Իսկ Գյումրիում արդեն շատ ցուրտ է եւ նման  աշխատանքների համար նպաստավոր եղանակային պայմաններ այլեւս չկան: Այսպես մտածում են բանվորներն ու ճիշտ հակառակը՝ նրանց աշխղեկներն ու շինկազմակերպությունների ղեկավարները: Վերջիններս ասում են՝ ցուրտն իրենց չի խանգարում:

«Էն փողոցները, որտեղ հիմա արվում է կոնստրուկտիվ նորոգումներ, դրանք Վազգեն Սարգսյան, Գարեգին Նժդեհ եւ Տիգրան Մեծ փողոցներն են, չենք թույլատրելու ասֆալտապեն, որովհետեւ եղանակը թույլ չի տալիս: Բայց բոլոր կոնստրուկտիվ աշխատանքները կանեն, կվերջացնեն: Ժողովրդին հորդորում եմ՝ չնեղենան, հասկանում եմ՝ ցեխ է լինում»,-ասաց Սամվել Բալասանյանը:

Քաղաքում ստեղծված անհարմարությունների համար Սամվել Բալասանյանը ներողություն խնդրեց գյումրեցիներից, խանութների եւ սպասարկման այլ կետերի ու ռեստորանների տերերից ու ասաց. «Սա ընդամենն առաջին ծաղիկն էր, հաջորդ տարի 33 փողոց ենք քանդելու, պատկերացնու՞մ եք, եւ դրանից հետո տնտեսված գումարներով 1921 թվականին նորից ենք փողոցներ կառուցելու: Այսինքն, մենք կունենաք մոտ 40 կմ բարվոք  ճանապարհ, եւ քաղաքի 60 տոկոսը կլինի ասֆալտապատ եւ բարեկարգ»:

Սամվել Բալասանյանն ասաց՝ շինարարի հետ խիստ է խոսել, բայց չի շտապեցրել, որ հետո չասի՝ դու ստիպեցիր, ես ասֆալտեցի, լավ չեղավ: «Երեւի ժամկետը 60 օր կերարացնենք, ինձ թվում է՝ ապրիլի վերջ կունենանք բարվոք փողոցներ, դե հիմա ճիշտն ասած թող լինի մայիսին, էդպես հույժ կարեւոր բան չէ: Թող մի քիչ դանդաղ լինի, բայց որակ ունենա»,- ասաց քաղաքապետն ու որպես օրինակ Ջիվանու փողոցը բերեց, որտեղ փողոցաշինությունն ուղիղ 8 ամիս տեւեց:

«Ջիվանիում 8 ամիս շինարարություն արեցինք, մանրաքարեր էինք շարում, ամեն առավոտ հարեւաններն ինձ թարս ու շիտակ էին նայում, հիմա ուրախ-զվարթ, լուսավորված, ասում են՝ հալալ է, սարքեցիք, վերջացրեցիք»:

Տպել
803 դիտում

Թափառող կենդանիների վնասազերծմամբ զբաղվող ընկերության ընտրության նոր մրցույթ կհայտարարվի

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը շնորհավորել է արցախյան եռատոնի առթիվ

Զոհրաբ Մնացականյանն ընդունել է միջազգային դիտորդական առաքելությունների ներկայացուցիչներին

Շնորհավորում ենք խորհրդարան անցած երեք քաղաքական ուժերին. «Օրինաց երկիր»

Հայաստանը չի ձգտում դառնալ ՆԱՏՕ-ի անդամ. Նիկոլ Փաշինյան

Ուկրաինայի իշխանությունների որոշումն անխոհեմ է. Պեսկով

Շնորհավորանք ու եռագույն սրտիկ՝ ԱՄՆ դեսպանատնից հայ ժողովրդին

Սուրեն Շահվերդյանը հրաժարական է տալիս Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից

Մեյը հետաձգել է Brexit-ի հարցով քվեարկությունը

Սա աննախադեպ իրադարձություն է, կարևոր նվաճում 3-րդ հանրապետության պատմության մեջ (տեսանյութ)

Անվավեր քվեաթերթիկների վրա այս անգամ հումորներ համարյա չկային․ դրանք անցել էին համացանցի տիրույթ

Մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված միջոցառումներ ՊՆ-ում (լուսանկարներ)

Ինչպես են բաշխվել քվեները 2-րդ ընտրատարածքում

Ունեցանք միաբևեռ Ազգային ժողով. «Մենք» դաշինքը՝ ընտրությունների մասին

Գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի սպանությունից 8 օր անց դեռ կասկածյալ չկա

«Սասնա ծռերը» ճանաչել է ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները, մաղթել արգասաբեր աշխատանք

Ի՞նչ հաջորդականությամբ են ձայները բաշխվել 4-րդ ընտրատարածքում

Ռուսաստանի հետ բարեկամության և համագործակցության համաձայնագիրը դադարեցվում է Պորոշենկոյի որոշմամբ

Ինձ պասիվ էի պահում, որ նախընտրական այս շրջանում չքաղաքականացվեր. Հ. Գալստյանն արդեն 8-րդ օրն է՝ հացադուլի մեջ է

Թեկնածուներից մեկի օգտին քվեարկելուն հարկադրելու առերևույթ դեպք է արձանագրվել. հարուցվել է քրգործ