ԱԺ աշխատակազմում թափ են առել հակաօրինական գործողությունները, որոնք քողարկվում են. ԱԺ աշխատակից

19/11/2018 schedule23:18

Ազգային ժողովի աշխատակիցներից մեկը ահազանգում է ԱԺ-ում տեղի ունեցող անօրինությւոնների մասին, որոնք, ըստ նրա, սկիզբ են առել Արա Սաղաթելյանի աշխատանքի անցնելուց հետո:

Աշխատակցի նամակը ներկայացնում ենք ամբողջությամբ.

Հակահեղափոխությունը  ուժգնանում է 

ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմում նոր թափ են առել հակաօրինական գործողությունները, որոնք քողարկվում են, իբր, աշխատակազմում ամեն ինչից անկախ ապահովվում է  բնականոն գործունեությունը: Իհարկե, նոր չէ, որ ԱԺ աշխատակազմում խախտվում են օրենսդրական ու բարոյական նորմերը, սակայն նման խայտառակ ու ակնհայտ ապօրինություններ չեն եղել (ինչի մասին շշուկով խոսում են աշխատակազմում գրեթե բոլորը):

Այսպես, դեռ 2017թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներից սկսած, երբ եկավ աշխատակազմի նորանշանակ ղեկավար (հետո դարձավ նաև գլխավոր քարտուղար) Արա Սաղաթելյանը, հայտարարվեց այն մասին, որ աշխատակազմը ուռճացված է  ու ենթակա է կրճատման: Սակայն իրական նպատակը Ս.Սարգսյանի աշխատակազմի/թիմի համար տեղեր ազատելն էր: Ծանոթանալով և քննարկելով, թերևս, իրավական տեսանկյունից պետծառայողների և պետբյուջեի համար ոչ այդքան հաջող արդեն փոփոխված օրենսդրությանը, որոշվեց նորից փոփոխել համապատասխան օրենդրությունը՝ «կատարելագործելով» և ամրագրելով կոռուպցիոն գործիքակազմերը և իրականացնել կառուցվածքային «փոփոխություններ»:

Ստացված «պատվիրանների» իրագործման համար ընտրվեց «ատեստավորումը»՝ սրընթաց ու անփութորեն փոփոխելով, հարմարեցնելով համապատասխան օրենսդրությունը, այդ թվում՝ աշխատակարգերը: Դրանք բազմաթիվ իրավական թերություններով և բացթողումներով հաստատվել են ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ: Այս դեպքում «խաղի կանոնները» փոփոխվեցին «խաղի» ընթացքում՝ ամրագրելով նպատակներին հարմար կոռուպցիոն մեխանիզմներ: Ատեստավորումը  սկսեց կիրառվել որպես ոչ յուրայիններից ազատվելու արդյունավետ միջոց: Իսկ Օրենքով նախատեսված արտամրցութային կարգով նշանակումներն ու ձևական մրցույթները կիրառվեցին հիմնականում յուրայինների համար:

Բավական է ծանոթանալ վերջին մեկուկես տարվա ընթացքում կադրերի տեղաշարժերին ու նոր ընդունվածների հրամաններին, որ հասկանալի և ակնհայտ դառնա ԱԺ աշխատակազմի ղեկավարության գործելաոճը: Ի սկզբանե, թիրախավորել էին 3-4 վարչությունների՝ հիմնականում բարձր պաշտոնները (Արտաքին կապերի, Իրավաբանական, Տեղեկատվական...երևի իրենց մտերիմները հենց այդ ոլորտի «մասնագետներ» են):

Սկզբից ոմանց բանավոր առաջարկվեց զիջել պաշտոնները: Մի քանիսը համաձայնեցին, մյուս մասը մասնակցեցին ատեստավորման: Ես չհամաձայնեցի զիջել պաշտոնս ու ենթարկվեցի ճնշումների: Բողոքարկեցի՝ սկզբից վերադասության՝ հետո դատական կարգով:

Սակայն ամիսներ շարունակ դատավորները տարբեր սխալ, անիմաստ և ձևական պատճառաբանությամբ և մանիպուլյացաներով գործը, որը տրոհվել է արդեն 2 մասի, վարույթ չէին ընդունում ( չէ որ ԱԺ-ն է պատասխանողը, բացի այդ, Արսեն Բաբայանը՝ Հր.Թովմասյանի մտերիմը՝ և Աժ աշխատակազմի ներկայիս ղեկավարի տեղակալը Հր. Թովմասյանի հետ միասին ոչ վաղ անցյալում նշանակել են և  վերահսկել են գործող դատավորներին, իսկ հիմա հրահանգում են նրանց: Իրավաբանական վարչության պետ Գարեգին Պետրոսյանի (որը նույնպես Հր. Թովմասյանի մտերիմն է և նրա հրահանգով 2 տարի շարունակ վարչության հին աշխատակիցներին  հանձնարարականներ չտալով, խոչընդոտում էր իրավաբանական վարչության 2 բաժինների հիմնական գործառույթների իրականացմանը) հայրը` ՀՀ վճռաբեկ դատարանի գործող դատավոր է, ինչը մյուս ատյանների դատավորների համար նույնպես կաշկանդող հանգամանք է):

Մեկ շաբաթ առաջ վերջապես Վարչական դատարանը հայցս ընդունեց վարույթ, ինչը ենթադրում է՝ համաձայն ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի, որ «ատեստավորման» գործընթացը պետք է կասեցվեր: Անհրաժեշտության դեպքում «ատեստավորումը» օգտագործվում է որպես հարկադրանքի կամ պատժի միջոց պետծառայողների նկատմամբ: Ինձ դա վերաբերում է առաջին հերթին: Իսկ արտամրցութային կամ պայմանագրային կարգով նշանակումները կիրառում են որպես նվեր, հետագայում  կազմակերպելով ձևական  մրցույթներ՝ նշանակումները ամրապնդելու համար, ինչը այս պահին արդեն հապշտապ իրականացվում է թվով 29 թափուր պաշտոնների համար հայտարարված 18.10.2018թ. (ս.թ.նոյեմբերի 20,21,22,23,27-ին նշանակված), 25.10.2018թ. (ս.թ.նոյեմբերի 26,27,28-ին, դեկտեմբերի 3,4,5-ին նշանակված), 01.11.2018թ. (ս.թ.նոյեմբերի 15-ին նշանակված), 14.11.2018թ (ս.թ.դեկտեմբերի 14,17,18-ին նշանակված), 16.11.2018թ. (ս.թ.դեկտեմբերի17,19,20-ին նշանակված) մրցույթների միջոցով): Բայց չէ՞ որ ԱԺ ապարատը հայտարարվել էր ուռճացված և դրա պատճառով էր այն, իբր, ենթարկվել կառուցվածքային փոփոխության:

Բացի դա, «ատեստավորումը» բոլորի համար չէր, այլ ընտրովի պաշտոնների համար, ինչի մասին վկայում են այն հրամանները, որոնց նախնական ցուցակում ներառված էին թվով 10 պետծառայողներ, սակայն իրականում կամայականորեն ատեստավորվել են ընդամենը 2-ը:

Ինձ անհիմն տրվել է «խիստ նկատողություն»: Հետո մի քանի անգամ «հատուկ» վերաբերմունք է դրսևորվել ատեստավորման անիրական հարցաշարերի միջոցով: Հետո, լինելով բուժման ընթացքում, ինձ առաջարկվեց պաշտոնի իջեցում, հակառակ դեպքում ես կազատվեի աշխատանքից: Այլ ելք չէր մնում ու ես համաձայնեցի՝ պայմանով, որ կհանվի անօրինական «Խիստ նկատողությունը» և կպահպանվի աշխատավարձիս չափը: Խոստացան, բայց... խոստումը չպահեցին: Դիմեցի դատարան: Եւ այս ամենը արվում էր Հր.Թովմասյանի մյուս սանիկի՝ Գոհար Մելոյանի համար (ով ԱԺ Իրավաբանական վարչության նախկին պետ Հայկ Սարգսյանի կինն է և ով դեռ մրցութ չանցած, քանիցս ատեստավորման հանձնաժողովի անդամի կարգավիճակում փորձում է ինձ ատեստավորել): Ես այն բողոքարկեցի վերադասության կարգով, քանի որ նախ իրավաբան եմ ու բոլորը զարմացած ինձ հետևյալ հարցն էին ուղղում. «Ո՞նց, քե՞զ էլ»: Դա ավելի էր պարտավորեցնում գոնե ինքս իմ իրավունքները պաշտպանելու հարցում:

Դատարան դիմելուց հետո նոր իջեցված պաշտոնում կրկին կանչվեցի ատեստավորվելու, այն էլ օրենքի պահանջների բազմաթիվ խախտումներով: Գրավոր դիմում առարկություններ ներկայացրեցի ատեստավորումից առաջ, բայց նորից ոչ մի արձագանք: Այդ պատճառով հենց «ատեստավորման» ժամանակ ներկայացրեցի հիմնավորված առարկություններս, բայց Արսեն Բաբայանը ասաց, որ հարցերիս ատեստավորման հանձնաժողովը լիազորված չէ պատասխանելու (ու քանի որ ես հրավիրել էի լրագրողի և պատգամավորի, որոնք հետո հրաժարվեցին իրենց առաքելությունից), ես այդպես էլ ըստ էության պատասխան չստացա և ավելին՝ ինձ նորից կանչեցին անօրինական (քանի որ վարչական դատարանում հայց ունեմ) ատեստավորման: Նպատակը ակնհայտ է՝ազատվել դատարան դիմած և գլխացավանք դարձած պետծառայողից, որի պաշտոնը արդեն ապօրինաբար՝պայմանագրային կարգով զբաղեցրել է Հր.Թովմասյանի սանիկ Գոհար Մելոյանը ու որը պետք է շատ շտապ «մրցույթ»-ում հաղթող ճանաչվի: Նույնը վստահորեն կարելի է ասել այլ հայտարարված մրցույթների համար: 

Կարինե Հարությունյան

Տպել
4284 դիտում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը