Ցավում ենք, որ պարոն Իոաննիսյանը ներկայացնում է սուբյեկտիվ դատողություններ․ նախարարության արձագանքը

20/11/2018 schedule09:45

էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը վրդովմունք է հայտնել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոննիսյանի տեսանյութի առնչությամբ։

Նախարարության պատասխանի մեջ նշված է․  «Ցավում ենք, որ պարոն Իոաննիսյանն, ի հակառակ հանրությանը միայն «ճիշտը» ներկայացնելու և «ապատեղեկատվություն չտարածելու» խոստման, ներկայացնում է սուբյեկտիվ դատողությունների վրա հիմնված եզրահանգումներ, որոնք,  վերջինիս բնորոշ պրոֆեսիոնալիզիմի և էթիկայի կանոնների քաջատեղյակ լինելու հանգամանքը հաշվի չառնելու պարագայում, կարելի կլիներ վերագրել փաստերի մակերեսային ծանոթության և ոչ մասնագիտական մոտեցման կիրառման։ Հանրությանն իրապես օբյեկտիվ և ճշմարտացի տեղեկատվություն ներկայացնելու, ինչպես նաև հետագա պոպուլիստական հայտարարություններով մոլորեցումը կանխելու նպատակով հայտնում ենք, որ էլեկտրաէներգիայի  և գազի հաստատված սակագների հաշվարկման մեթոդաբանությունների մշակումը Գարեգին Բաղրամյանի և նրա գլխավորած վարչության հետ կապելը հեռու է իրականության հետ որևէ աղերս ունենալուց։

Վստահ ենք՝ պարոն Իոննիսյանի կողմից խնդրո առարկա մեթոդիկաներով նախատեսված կարգավորումներին ծանոթության պարագայում վերջինիս կողմից բարձրաձայնված դատողությունները միանգամայն այլ բովանդակություն կունենային։ Այդուհանդերձ, անգամ առանց նշված մեթոդիկաների բովանդակային մասին անդրադառնալու, եթե տեսանյութի հեղինակն ընդամենը ուշադրություն դարձներ նշված մեթոդիկաների մշակման և հաստատման տարեթվերին, ապա հանրությանը զերծ կպահեր նման հիմնազուրկ ապատեղեկատվությունից։ Մասնավորապես, էլեկտրաէներգետիկայի մասով՝ բաշխման ցանցերի մեթոդիկան, որպես մասնավորեցման փաթեթի մաս, ընդունվել է 2002 թվականին, գազինը՝ 2004 թվականին, որին հաջորդել է 2014 թվականին Ազգային ժողովի կողմից ընդունված միջպետական համաձայնագիրը, մինչդեռ Գարեգին Բաղրամյանը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ է նշանակվել 2011 թվականին:

Մեկնաբանությունները թողնում ենք հանրության դատին։ Խմելու ջրի ոլորտի սակագների վերանայման գործընթացի նկատմամբ ազդեցության մասով աննպատակահարմար ենք գտնում հերթական անգամ տեղեկատվության փաստարկումը՝ հաշվի առնելով խնդրի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններով ներկայացված բավարար պարզաբանումները և հիմնավորումները։

Հավելենք միայն, որ նշված տեղեկատվության ոչ խորքային ուսումնասիրությունն անգամ բավարար էր համոզվելու, որ սակագների վերանայման գործընթացում հանձնաժողովի իրավասությունները խիստ սահմանափակ են, կրում են տեխնիկական բնույթ և չեն ենթադրում որևէ հայեցողություն, ուստի սակագների ճշգրտման գործընթացում իսպառ բացառված էր մարդկային սուբյեկտիվ գործոնը, հետևաբար նաև՝ հանձնաժողովի որևէ միջամտություն: Եվ վերջում, հաշվի առնելով հետագա հրապարակումներով հանդես գալու՝ տեսանյութի հեղինակի խոստումը, հորդորում ենք պարոն Իոննիսյանին հետայսու ցանկացած հետաքննություն իրականացնել իրեն բնորոշ խորքային վերլուծության և պրոֆեսիոնալիզմի շրջանակում՝ զերծ մնալով իրենց մասնագիտական պարտքը պատշաճ ու պարկեշտ կատարող և պետության ապագայով ոչ պակաս մտահոգ մասնագետների բարի համբավը և արժանապատվությունը ոտնահարող որակումներից»։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին հրապարակվել էր Դանիել Իոաննիսյանի մեկնաբանմամբ տեսանյութ, որտեղ նա անդրադարձել էր նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանի անցյալին՝ «հաճելի» այցերից Փարիզից մինչև ջրի սակագնի բարձրացում՝ չմոռանալով նշել, որ Գարեգին Բաղրամյանը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի կնոջ քրոջ ամուսինն է՝ բաջանաղը։

Տպել
1208 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում