Իմ քաղաքական գնահատականները շարունակում են մնալ նույնը՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ. վարչապետ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է՝ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ իր վերաբերմունքը չի փոխվել, «քաղաքական գնահատականները նույնն են»։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով դիտարկմանը, որ նախկինում պնդում էր, թե Մարտի 1-ի  հիմնական պատասխանատուն նաև Սերժ Սարգսյանն է եղել, սակայն Սարգսյանն այդ գործի շրջանակներում անգամ չի հարցաքննվել։

«Իմ մոտեցումը ոչ մի հարցի վերաբերյալ չի փոխվել, Մարտի 1-ի գործի շրջանակներում այնպիսի բացահայտումներ են արվել, որ նույնիսկ զարմանում եմ, թե էդ թեմաներով ինչի «փոթորիկ» չի լինում, իսկ տրանսպորտի նախարարը ասել էր փետրվարի 31, հինգ շաբաթ քննարկվում էր դա։ Երկրի իրավապահ մարմինը ապացույցներ է կեղծել ամենաբարձր մակարդակով, իսկ դա դե նորմալ է, էլ ուրիշ ո՞նց պետք է լիներ․ ոչ մի բան էլ չի փոխվել, քննությունն ընթացքի մեջ է»,- ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ վարչապետի պաշտոնը ստանձնելուց ընդամենը երկու օր անց մի քանի քաղաքացի կառավարության շենքի դիմաց ակցիա են իրականացրել և դժգոհել, որ չնայած հեղափոխություն է եղել, սակայն իրենց կյանքում փոփոխություն չի եղել, 40 տարի չլուծված իրենց բնակարանային խնդիրը 40 ժամում չի լուծվել։

«Հիմա էլ քննարկում են՝ Սերժ Սարգսյանին ինչի չեն բռնել, էդ ի՞նչ հարցադրում է, հիմա, որ ասեմ՝ մյուս շաբաթ կբռնեն, կասեք՝ քննության նկատմամբ ճնշումներ են, բան չի փոխվել, չբռնեն՝ կասեն պայմանավորված է: Շեշտադրումներ են անում, թե հեղափոխությունը կազմակերպել են Սերժ Սարգսյանն ու Միքայել Մինասյանը, նման բան ասող մարդը պրիմիտիվ հարգանք չունի սեփական երկրի ու ժողովրդի նկատմամբ, այսինքն՝ էն միլիոնավոր մարդիկ մարիոնետներ էին հա՞, այսինքն՝ նրանք չե՞ն հասկացել, թե իրենք ինչ են անում. ավելի անհարգալից վերաբերմունք սեփական ժողովրդի նկատմամբ ուղղակի հնարավոր չէ պատկերացնել, կամ էլ նրանք շատ տխուր են, որ հեղափոխություն է եղել և դրա արդյունքում դիակներ չեն եղել»,- ասաց Փաշինյանը։

Փաշինյանը վստահեցրեց՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ իր վերաբերմունքը չի փոխվել, բայց չի եղել որևէ դեպք, որ խնդիր դնի ինչ-որ մեկին բռնելու կամ չբռնելու։ «Չի եղել նման դեպք ու չի լինելու, իմ քաղաքական գնահատականները շարունակում են մնալ նույնը»,- ասաց նա։

Տպել
1235 դիտում

Նազարբաեւը Բելառուսի թեկնածուին աջակցությունն է հայտնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում

Գյումրու թիվ 18 դպրոցում դասերը կվերսկսվեն դեկտեմբերի 15-ից

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ

Շնորհակալություն վստահության համար եւ մինչ նոր հանդիպումներ. Աշոտյանի հրաժեշտի նամակը

Հայկական ֆուտբոլում կկիրառվի VAR համակարգ. Արմեն Նիկողոսյան

Խոշոր հրդեհ ոստիկանության զորամասի հարեւանությամբ. դեպքի վայրում է ԱԻՆ 6 մարտական հաշվարկ

Արմեն Գեւորգյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը. նիստն անցել է լարված մթնոլորտում

Ըստ դատարանի՝ ԵԱՏՄ մարզիկը չպետք է լեգիոներ համարվի, բայց ՌԴ-ում սա հայերի վրա չի տարածվի

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Լատվիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանին

Աշխատող մարդը չի բաժանվում կուսակցությունների. քաղաքապետը ներկայացրել է Ավանի նոր ղեկավարին

ՔՊ-ում երեկոները բուռն են, ամեն օր թեժ քննարկումներ են իրականացնում. օրակարգում ԱԺ-ի կազմն է

Խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառություն Երեւանում. մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

Շուշաննա Թովմասյանը, Լուիզա Ներսիսյանը՝ մանկական ամանորյա հեքիաթ ֆիլմում

Մեկ հարկային տարում երկու ավտոմեքենա նույն անձի կողմից ներկրելը ձեռնարկատիրական գործու­նեութ­յուն է. ՊԵԿ

Շինթույլտվության բարդությունները. քաղաքապետարանում տեղյակ են, բայց միջամտել չեն կարող՝ օրենքին դեմ է

Համայնքային ծառայողներն այսուհետ հանդես կգան միասնական ձայնով. ընդունվեց հայտարարություն

Եթե ձեզ թվում է, որ պետք է մեքենա բերեք ու նվիրատվության անվան տակ ֆռցնեք ավտոները՝ չի լինելու. ՊԵԿ նախագահ

Նազարբաեւը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում աջակցում է Բելառուսի թեկնածուին

Հայաստանն անվտանգ է. ոստիկանությունը հակադարձում է ԱՄՆ-ի դեսպանատանը

Արցախի նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ