Ոստիկանները Շենգենյան վիզայի կեղծման դեպք են բացահայտել. վիզան 6500 եվրո է արժեցել (տեսանյութ)

20/11/2018 schedule21:06

ՀՀ ոտիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Երևանում գործող տուրիստական ընկերություններից մեկի տնօրենը Սիրիայի Արաբական Հանրապետության մի քաղաքացուց վերցրել է 6500 եվրո և անձնագիրը՝ մեկ այլ անձի միջոցով նրա եվրոպական երկիր մեկնելը կազմակերպելու, ինչպես և Շենգենյան վիզա ստանալու նպատակով։

Այդ գործողությունները հանձն առած տղամարդը ոչ միայն չի կատարել խոստումը, այլև տուրիստական ընկերության տնօրենին չի վերադարձրել վերցրած գումարը։ Ամիսներ անց տուրիստական ընկերության տնօրենին է հանձնել Սիրիայի քաղաքացու անձնագիրը, ուր փակցված է եղել Արաբական Միացյալ Էմիրություններում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատան կողմից տրված Շենգենյան վիզա։

Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները արտոնագրի իսկությունը ստուգելու նպատակով անձնագիրն ուղարկել են փորձաքննության։ Ոստիկանության փորձաքրեագիտական վարչությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ արտոնագիրը կեղծ է։ 

Խարդախության և իրավունք վերապահող փաստաթուղթ կեղծելու, իրացնելու և օգտագործելու հատկանիշներով ոստիկանությունում հարուցված քրեական գործն ուղարկվել է քննչական կոմիտե՝ նախաքննության։ 
Կատարվածի հանգամանքները պարզվում են։

Տպել
571 դիտում

Թափառող կենդանիների վնասազերծմամբ զբաղվող ընկերության ընտրության նոր մրցույթ կհայտարարվի

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը շնորհավորել է արցախյան եռատոնի առթիվ

Զոհրաբ Մնացականյանն ընդունել է միջազգային դիտորդական առաքելությունների ներկայացուցիչներին

Շնորհավորում ենք խորհրդարան անցած երեք քաղաքական ուժերին. «Օրինաց երկիր»

Հայաստանը չի ձգտում դառնալ ՆԱՏՕ-ի անդամ. Նիկոլ Փաշինյան

Ուկրաինայի իշխանությունների որոշումն անխոհեմ է. Պեսկով

Շնորհավորանք ու եռագույն սրտիկ՝ ԱՄՆ դեսպանատնից հայ ժողովրդին

Սուրեն Շահվերդյանը հրաժարական է տալիս Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից

Մեյը հետաձգել է Brexit-ի հարցով քվեարկությունը

Սա աննախադեպ իրադարձություն է, կարևոր նվաճում 3-րդ հանրապետության պատմության մեջ (տեսանյութ)

Անվավեր քվեաթերթիկների վրա այս անգամ հումորներ համարյա չկային․ դրանք անցել էին համացանցի տիրույթ

Մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված միջոցառումներ ՊՆ-ում (լուսանկարներ)

Ինչպես են բաշխվել քվեները 2-րդ ընտրատարածքում

Ունեցանք միաբևեռ Ազգային ժողով. «Մենք» դաշինքը՝ ընտրությունների մասին

Գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի սպանությունից 8 օր անց դեռ կասկածյալ չկա

«Սասնա ծռերը» ճանաչել է ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները, մաղթել արգասաբեր աշխատանք

Ի՞նչ հաջորդականությամբ են ձայները բաշխվել 4-րդ ընտրատարածքում

Ռուսաստանի հետ բարեկամության և համագործակցության համաձայնագիրը դադարեցվում է Պորոշենկոյի որոշմամբ

Ինձ պասիվ էի պահում, որ նախընտրական այս շրջանում չքաղաքականացվեր. Հ. Գալստյանն արդեն 8-րդ օրն է՝ հացադուլի մեջ է

Թեկնածուներից մեկի օգտին քվեարկելուն հարկադրելու առերևույթ դեպք է արձանագրվել. հարուցվել է քրգործ