Ես դիմում եմ տվել, որ կոռուպցիան բացահայտվի, այսօր նստած եմ տանը. N42 դպրոցի փոխտնօրեն

Երեւանի Տ. Շեւչենկոյի անվան համար 42 ավագ դպրոցում վերջին ամիսներին սկիզբ առած լարվածությունը նոր դրսեւորումներ է ստանում: Դպրոցի փոխտնօրեն Շողիկ Բաղրամյանը, որն ընդդեմ տնօրենի հոկտեմբերին կազմակերպված դասադուլի ավելի քան տասնյակ մասնակիցներից մեկն է, նոյեմբերի 13-ին ազատվել է աշխատանքից:

Մինչեւ դասադուլը, փոխտնօրենը բողոքի դիմում էր գրել կրթության եւ գիտության նախարարություն՝ ներկայացնելով տնօրեն Էլեոնորա Թումանյանի խախտումներն ու չարաշահումները: «Կոռուպցիայի դեմ պայքարող դիմումատուն ազատվել է աշխատանքից: Ես դիմում եմ տվել, որ իր կոռուպցիան բացահայտվի, այսօր նստած եմ տանը»,- արձանագրում է Շողիկ Բաղրամյանը: Նա համոզված է, որ իրեն աշխատանքից ազատելու մասին տնօրենի հրամանին նախորդած կարգապահական տույժերը կեղծ հիմքեր ունեն, իսկ այն գործառույթները, որոնք չկատարելու համար մեղադրվել է, կամ դուրս են եղել իր լիազորությունների շրջանակից, կամ տնօրենը խոչընդոտել է դրանք կատարել: Փոխտնօրենի պաշտոնից ազատվելուց առաջ Շողիկ Բաղրամյանը նաեւ զրկվել է միակ դասարանում ունեցած դասաժամերից: Աշակերտները մի օր էլ հայտարարել են, թե չեն ուզում, որ Բաղրամյանն իրենց դասավանդի:

«Ինքը հայտարարում է՝ ովքեր մասնակցել են գործադուլին, հերթով ստեղծելու եմ իրավիճակ, որ աշխատանքից դուրս գան, ուսմասվարի բախտին բոլորը պիտի արժանանան: 10-12 ուսուցիչները հալածանքի են ենթարկվում, աշակերտների միջոցով էլ ձեռ են առնում»,- ասում է նա:

Աշխատանքից ազատված փոխտնօրենը պատրաստվում է համապատասխան հրամանը վիճարկել դատական կարգով: Նա նաեւ դժգոհում է, որ կրթության եւ գիտության նախարարություն ուղարկված հերթական դիմումի ընթացքը կասեցվել է: Պատճառաբանել են, որ նախորդ դիմումի հիմքով հարուցված քրեական գործով զբաղվում են իրավապահները: Շողիկ Բաղրամյանը նկատում է, որ կան նաեւ վարչական իրավախախտումներ, որոնց վերաբերյալ պետք է համապատասխան գնահատական տա նախարարությունը, ինչը չի անում:

Կրթական տեսչական մարմինը Շեւչենկոյի անվան դպրոցում կատարած ուսումնասիրության արդյունքում օրինակ հայտնաբերել է, որ աշակերտներից մեկի (արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի որդու) տեղափոխության դեպքում չեն պահպանվել իրավական բոլոր նորմերը, իրավական խախտումներ են եղել որոշ ուսուցիչների աշխատանքի ընդունելու դեպքում եւ այլն:

N42 դպրոցի հայոց լեզու եւ գրականություն առարկաների ուսուցչուհի Մայա Հովհաննիսյանը չի բացառում, որ աշխատանքից հաջորդ ազատվողը ինքն է լինելու: Նա նույնպես դասադուլի մասնակիցներից է: Օրեր առաջ 11-րդ ընդհանուր 1 դասարանի աշակերտներից գրեթե բոլորի ծնողները ժողով են անցկացրել եւ արձանագրություն կազմել, ըստ որի՝ պահանջում են, որ Մայա Հովհաննիսյանն այդ դասարան այլես չմտնի: Պատճառաբանել են, որ նա հակամանկավարժական պահվածք ունի, վիրավորում ու հարվածում է երեխաներին: Նշել են նաեւ, թե երեխաներին ներգրավում է դպրոցի լարված իրավիճակների մեջ:

Ուսուցչուհին պնդում է, որ աշակերտներից մեկին, որը համացանցում վիրավորական բառերով անդրադարձել էր դասադուլ անող ուսուցիչներին, ինքն ընդամենը ասել է, թե պետք չէ խառնվել այդ ամենին, քանի որ դա մանկավարժների լուծելիք խնդիրն է: «Եթե այդպես լիներ, մյուս դասարաններում էլ կխոսեի»,- նկատեց Մայա Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ այդ բողոքը կազմակերպող ծնողը տնօրենի ընտանիքի բժիշկն է: Ուսուցչուհին նաեւ հաղորդում է տվել ոստիկանություն՝ նշելով զրպարտության մասին:

Տնօրեն Էլեոնորա Թումանյանն, ըստ Մայա Հովհաննիսյանի, արձագանքելով ծնողների բողոքին, որոշել է իրեն տեղափոխել մեկ այլ դասարան: «Դու չմտածես, որ քո նկատմամբ վատ եմ տրամադրված»,- ըստ նրա՝ ասել է տնօրենը: Բայց նա չի շտապում այդպես չմտածել: «Ես վստահ չեմ, որ վաղը մյուս օրը հերթական մի բան չի սարքվի այս դասարանում ու ասվի՝ տես, այս դասարանում էլ դու չկարողացար աշխատել: Տնօրենը մեր ուսուցչուհիներից մեկին ասել է՝ բոլոր գործադուլ անողների համար հերթով կստեղծվի իրավիճակ, նրանց շուրջ կստեղծվեն տարբեր պատմություններ, որ գան եւ աշխատանքից ազատման դիմում գրեն»,- փոխանցեց Հովհաննիսյանը:

Դպրոցի տնօրեն Էլեոնորա Թումանյանը հայտարարում է, որ ամեն ինչ արել է օրենքի սահմաններում, իսկ բողոքողները թող դիմեն դատարան: «Յուրաքանչյուր քայլ, որը արված է, արված է օրենքի սահմանում, եւ եթե դրա հետ համաձայն չէ անձը, թող դիմի դատարան: Մայա Հովհաննիսյանի վերաբերյալ էլ նույն պատասխանն եմ տալիս՝ ինչը որ արված է, արված է օրենքի սահմանում: Արվել է այն, ինչը որ պարտավոր է տնօրենը անել տվյալ պարագայում: Ով համաձայն չէ, թող դիմի դատարան»,- ասաց նա:

Թումանյանի խոսքով, գործադուլի մասնակցելը կապ չունի աշխատակիցների թույլ տված թերացումների, սխալների ու պարտականությունները չկատարելու հետ: Դիտարկմանը, թե այդ ամենը համընկա՞վ գործադուլի հետ, մինչեւ այդ թերացումներ չկայի՞ն, Էլեոնորա Թումանյանը պատասխանեց. «Ինչպես ուզում եք՝ մեկնաբանեք: Ուրեմն համընկան»:

Լրատվամիջոցներին նա նաեւ հորդորեց այլեւս չխառնվել դպրոցի գործերին: «Հորդորում եմ մեր ներդպրոցական խնդիրներին այլեւս չխառնվել, որովհետեւ դա նույնպես խանգարում է այդ հարցերի կարգավորմանը: Դպրոցում վիճակը կարգավորվում է, բնական է, անցումային շրջանից հետո մի փոքր ժամանակ է պետք»,- ասաց Էլեոնորա Թումանյանը:

Տպել
3076 դիտում

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ