Տնտեսական ակտիվությունը աճել է 3 տոկոսով, արդունաբերությունը՝ 8.1 տոկոսով

21/11/2018 schedule10:40

Այս տարվա հոկտեմբերին անցած տարվա նույն ամսվա համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ)-ը աճել է 3 տոկոսով: Այսպիսի տվյալներ է երեկ հրապարակել ՀՀ ԱՎԾ-ն: Ցուցանիշներում ուշագրավ միտումներ են նկատվում:

Անցած տարվա հոկտեմբերի համեմատ արդյունաբերությունում 8.1 տոկոս աճ է գրանցվել այն դեպքում, երբ սեպտեմբերին այդ ցուցանիշը նույնիսկ 1 տոկոսի չէր հասնում: Ու հենց արդյունաբերության աճն է ամենաշատը նպաստել ՏԱՑ-ի աճին: Թե արդյունաբերության կոնկրետ որ ոլորտի շնորհիվ է գրանցվել այս աճը՝ պարզ կդառնա մոտ 10 օրից, երբ ԱՎԾ-ն հրապարակի ցուցանիշների ամբողջ բացվածքը:

Նկատենք, որ վերջին ամիսներին արդյունաբերությունում աճը գրանցվում է վերամշակող արդյունաբերության շնորհիվ եւ հանքարդյունաբերության ծավալների կտրուկ անկման պայմաններում, ինչը տնտեսության մեջ որակական փոփոխությունների դրական նախանշաններ են: Նաեւ արտահանման ցուցանիշում տպավորիչ աճ է արձանագրվել: Անցած տարվա հոկտեմբերի համեմատ արտահանումը աճել է ավելի քան 12 տոկոսով: Սեպտեմբերին անցած տարվա սեպտեմբերի համեմատ ՏԱՑ-ի 0.2 տոկոս անկում էր արձանագրվել, ինչը հոկտեմբերի համար հոռետեսական կանխատեսումների տեղիք էր տվել: Նշենք, որ գյուղատնտեսությունում հոկտեմբերին կրկին կտրուկ անկում է արձանագրվել:

Տպել
548 դիտում

Պատգամավորները մանդատները կստանան դեկտեմբերին, իսկ ԱԺ առաջին նիստը կկայանա հունվարին

Վերացվել է ուռճացումն ու նկարչությունը. «Իմ քայլը» պատասխանում է «Լույս» դաշինքի բարձրացրած հարցերին

Կրակոց՝ ինքնաձիգից. ավագ լեյտենանտն անզգուշությամբ վնասվածք է հասցրել ծառայակցին

Մանվել Գրիգորյանը հրաժարվում է ՄԻԵԴ դիմել, այլ կերպ է նայում իրավիճակին. պաշտպան

Լաբորատորիաները Հայաստանինն են եւ քաղաքացիական բնույթ են կրում. Նաղդալյանն արձագանքել է Լավրովին

ԱԻԲԱ-ն պահանջում է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայից նոր ընտրություններ անցկացնել. Ռոստոմյան

Հայտնի են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի ու քարտուղարի անունները

ՀՀ-ին արգելվելո՞ւ է այլ երկրների զինվորականներ տեղակայել իր տարածքում. ՌԴ դեսպանի մեկնաբանությունը

Արդարությունը վերականգնվեց, Աստված ձեր հետ. Նորատուսցի Ալիկը չասաց ինչու է պնդում, որ Վլադիմիր Գասպարյանի պատվերն է եղել

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի նշանակումը ոչ թե պետք է թուլացնի, այլ ամրապնդի կազմակերպությունը. ՌԴ դեսպան

Քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկն անսպասելի արդարացվեց եւ ազատ արձակվեց. Չարբախցի Գեղամն ազատվեց համաներումով

Որքանով է Վանաձորը պատրաստ ձմեռային պաշտպանության

Աժ ընտրություններին ընտրակաշառք տալու եւ ստանալու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել. դատախազություն

Կարապետյանը ՀՀԿ-ն լքելու դիմումը գրել է դեկտեմբերի 14-ին, ՀՀԿ-ից դուրս եկողները շատ են. Ռուբեն Թադեւոսյան

Հայ ժողովուրդը նվիրված է ժողովրդավարական արժեքներին. Մակրոնը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին

Պացիենտների ուղիղ կեսը հայտնվել են քաշքշուկների եւ հերթերի մեջ. մշտադիտարկման արդյունքները

ԱԺ ընտրություններ. խախտումների վերաբերյալ 87 հաղորդումներից 32-ով մերժվել է քրեական գործ հարուցելը. ՔԿ

Հանրային ռադիոն դարձել է խոպանչիների պարարտ դաշտ. մի խումբ աշխատակիցներ գործադուլ են սկսել

ՀՀ դպրոցներում ձմեռային արձակուրդը կմեկնարկի դեկտեմբերի 24-ից

Հայաստանում աղբի վերամշակում լինելու է․ ՀԲՃ