Շերեմետեվո օդանավակայանի թռիչքուղում ինքնաթիռը ոչ թե կենդանու, այլ մարդու է հարվածել՝ ՀՀ քաղաքացու

21/11/2018 schedule08:59

Մի քանի օր առաջ Մոսկվայի Շերեմետեվո օդանավակայանում Մոսկվայից Աթենք թռչող օդանավի անձնակազմը հայտնել էր, որ թռիչքուղով շարժման ժամանակ ինքնաթիռն, ամենայն հավանականությամբ, բախվել է ինչ-որ կենդանու: Որոշվել էր չընդհատել թռիչքը, քանի որ ինքնաթիռի ազդանշանային համակարգերը որևէ խափանում չէին արձանագրել:

Ինքնաթիռի օդ բարձրանալուց հետո թռիչքուղի էին ուղարկվել օդանավակայանի անվտանգության աշխատակիցները, որոնք հայտնաբերել էին տղամարդու դի:

Interfax գործակալության փոխանցմամբ, հետաքննություն է իրականացվում՝ պարզելու, թե ինչպես է տղամարդը հայտնվել թռիչքուղու վրա, որտեղ միայն օդանավակայանի աշխատակիցներն են լինում ու այլ քաղաքացիների մուտքը գրեթե անհնար է:

Այժմ արդեն, գործակալության փոխանցմամբ, հայտնի է դարձել, որ Մոսկվայի Շերեմետեւո օդանավակայանի թռիչքուղու վրա մահացած տղամարդը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է:

Պարզվում է՝ տղամարդը հայրենիք էր արտաքսվել Իսպանիայից, պետք է տեղափոխվեր Մոսկվա, այնուհետ՝ Հայաստան: Մադրիդից Մոսկվա չվերթի ժամանակ նա իրեն վատ է պահել, ինքնաթիռի անձնակազմը վայրէջքից հետո ստիպված է եղել կանչել իրավապահ մարմիններին:   

Ավելի ուշ, տղամարդու դին հայտնաբերել են Շերեմետեւո օդանավակայանի թռիչքուղու վրա:

Տպել
4631 դիտում

Թափառող կենդանիների վնասազերծմամբ զբաղվող ընկերության ընտրության նոր մրցույթ կհայտարարվի

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը շնորհավորել է արցախյան եռատոնի առթիվ

Զոհրաբ Մնացականյանն ընդունել է միջազգային դիտորդական առաքելությունների ներկայացուցիչներին

Շնորհավորում ենք խորհրդարան անցած երեք քաղաքական ուժերին. «Օրինաց երկիր»

Հայաստանը չի ձգտում դառնալ ՆԱՏՕ-ի անդամ. Նիկոլ Փաշինյան

Ուկրաինայի իշխանությունների որոշումն անխոհեմ է. Պեսկով

Շնորհավորանք ու եռագույն սրտիկ՝ ԱՄՆ դեսպանատնից հայ ժողովրդին

Սուրեն Շահվերդյանը հրաժարական է տալիս Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից

Մեյը հետաձգել է Brexit-ի հարցով քվեարկությունը

Սա աննախադեպ իրադարձություն է, կարևոր նվաճում 3-րդ հանրապետության պատմության մեջ (տեսանյութ)

Անվավեր քվեաթերթիկների վրա այս անգամ հումորներ համարյա չկային․ դրանք անցել էին համացանցի տիրույթ

Մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված միջոցառումներ ՊՆ-ում (լուսանկարներ)

Ինչպես են բաշխվել քվեները 2-րդ ընտրատարածքում

Ունեցանք միաբևեռ Ազգային ժողով. «Մենք» դաշինքը՝ ընտրությունների մասին

Գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի սպանությունից 8 օր անց դեռ կասկածյալ չկա

«Սասնա ծռերը» ճանաչել է ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները, մաղթել արգասաբեր աշխատանք

Ի՞նչ հաջորդականությամբ են ձայները բաշխվել 4-րդ ընտրատարածքում

Ռուսաստանի հետ բարեկամության և համագործակցության համաձայնագիրը դադարեցվում է Պորոշենկոյի որոշմամբ

Ինձ պասիվ էի պահում, որ նախընտրական այս շրջանում չքաղաքականացվեր. Հ. Գալստյանն արդեն 8-րդ օրն է՝ հացադուլի մեջ է

Թեկնածուներից մեկի օգտին քվեարկելուն հարկադրելու առերևույթ դեպք է արձանագրվել. հարուցվել է քրգործ