Եվրո 2020-ի վիճակահանությունից առաջ ՀՀ ֆուտբոլի հավաքականն ամենաթույլերի զամբյուղում չէ

Հայտնի են դարձել Եվրո 2020-ի ընտրական փուլի վիճակահանության զամբյուղները: Դրանք ՈՒԵՖԱ-ն տեղադրել է պաշտոնական կայքում: Զամբյուղները կազմվել են Ազգերի լիգայի խմբային փուլի ավարտից հետո՝ դրա արդյունքների հիման վրա: Հաշվի են առնվել խմբում զբաղեցրած տեղերը, վաստակած միավորները, գոլերի տարբերությունը, խփած գոլերի քանակը եւ այլն:

Կազմվել է 7 զամբյուղ՝ Ազգերի լիգայի A դիվիզիոնի խմբերի հաղթողները եւ մնացած 6 զամբյուղները: Հայաստանը նախավերջինում է:

Ազգերի լիգայի զամբյուղ – Շվեյցարիա, Պորտուգալիա, Հոլանդիա, Անգլիա

1-ին զամբյուղ -  Բելգիա, Ֆրանսիա, Իսպանիա, Իտալիա, Խորվաթիա, Լեհաստան

2-րդ զամբյուղ – Գերմանիա, Իսլանդիա, Բոսնիա եւ Հերցեգովինա, Ուկրաինա, Դանիա, Շվեդիա, Ռուսաստան, Ավստրիա, Ուելս, Չեխիա

3-րդ զամբյուղ – Սլովակիա, Թուրքիա, Իռլանդիա, Հյուսիսային Իռլանդիա, Շոտլանդիա, Նորվեգիա, Սերբիա, Ֆինլանդիա, Բուլղարիա, Իսրայել

4-րդ զամբյուղ – Հունգարիա, Ռումինիա, Հունաստան, Ալբանիա, Մոնտենեգրո, Կիպրոս, Էստոնիա, Սլովենիա, Լիտվա, Վրաստան

5-րդ զամբյուղ – Մակեդոնիա, Կոսովո, Բելառուս, Լյուքսեմբուրգ, Հայաստան, Ադրբեջան, Ղազախստան, Մոլդովա, Ջիբրալթար, Ֆարերյան Կղզիներ

6-րդ զամբյուղ – Լատվիա, Լիխտենշտեյն, Անդորրա, Մալթա, Սան Մարինո

55 հավաքականները բաժանվելու են 10 խմբերի: Առաջին 5 խմբերում (A, B, C, D, E) ընդգրկված է լինելու 5, մնացած 5 խմբերում (F, G, H, I, J)՝ 6 ընտրանի:

Վիճակահանության ժամանակ Ազգերի լիգայի զամբյուղի 4 թիմերն ընտրվելու են A-ից D խմբերի առաջին հորիզոնականների համար: 1-ին զամբյուղի թիմերն ընտրվելու են E-ից J խմբերի առաջին հորիզոնականների համար: 2-րդ զամբյուղի թիմերը կզբաղեցնեն խմբերի 2-րդ, 3-րդ զամբյուղի թիմերը՝ 3-րդ հորիզոնականները եւ այդպես շարունակ:

Որակավորման փուլի արդյունքում խմբերում առաջին 2 տեղերը զբաղեցրած թիմերը Եվրո 2020-ի ուղիղ ուղեգիր կստանան: Մնացած 4 ուղեգրերը կխաղարկվեն Ազգերի լիգայի փյել-օֆի մասնակիցների միջեւ:

Եվրո 2020-ի որակավորման փուլի վիճակահանությունը կայանալու է դեկտեմբերի 2-ին: Կանցկացվի Դուբլինում:

Տպել
665 դիտում

Արցախի ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականյանը եւ ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը աշխատանքից ազատվե՞լ են

Բնակիչների ահազանգերը տասնապատկվել են և դա լավ է, պետությունը առողջանում է. Հայկ Մարության

Սիրիահայ ուսանողների ուսման վարձը փոխհատուցելու համար կառավարությունը 13,7 մլն դրամ կհատկացնի

Անցկացվում է գումարտակի մարտավարական զորավարժություն

Չավուշօղլուն կմեկնի Բաքու` մասնակցելու արտգործնախարարների խորհրդի 39-րդ նիստին

Սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի կինը ներգրավվել է որպես իրավահաջորդ՝ փոխարինելով տուժողի հորը

Դեկտեմբերի 13-ին Երևանում կկատարվեն երթեւության կազմակերպման փոփոխություններ

Առանձին դեպքերում նկատվել են վարչական ռեսուրսի չարաշահման դեպքեր. ՔՈ հայտարարությունը

Վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանն արձակուրդ է գնում

Փրկարարները կանխել են 9-րդ հարկից նետվել սպառնացող մարդու ինքնասպանության փորձը

Փոխվարչապետի որոշմամբ սահմանվել են քաղծառայողի փորձաշրջանի հետ կապված առանձնահատկությունները

Վաչագան Ղազարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի 4 ժամից. նա մասնակցել է նիստին եւ հայտարարություն արել

Ժամը 20:00-ի դրությամբ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է

Հինգ տարի հետո մեր դպրոցն անճանաչելի է դառնալու. Արայիկ Հարությունյան

Ըստ մեղադրանքի՝ որովայնը մարմնի ո՞ր մասն ա. Սաշիկ Սարգսյանի որդու համար պարզ չէ մեղադրանքի էությունը

Քրիստինե Սարգսյանը նշանակվել է «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ»-ի տնօրենի ԺՊ

Հարուցվել է քրեական գործ՝ կրկնակի քվեարկության փորձ կատարելու դեպքի առթիվ. ՔԿ

Գոռ Մինասյանը ճանաչվել է Գյումրու 2018-ի լավագույն մարզիկ

Չարենցավանում Փաշինյանը հորդորեց դասի գալ, մարզպետը նշանակեց տնօրենին, ծնողները դժգոհ մնացին

N17 հատուկ դպրոցի խորհուրդն այսօր չկարողացավ տնօրեն ընտրել. իսկ կարգը կխախտվի՞