Մի քանի հարյուր հազար դոլարի փոխանցում եւ հանձնառություն. «Իմ Քայլը» հիմնադրամի մոսկովյան այցի արդյունքները

Նոյեմբերի 11-13-ը, ինչպես տեղեկացրել էինք, «Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը Մոսկվայում էր: Թերեւս, արդեն կարելի է արձանագրել որոշ արդյունքներ: Այս մասին տեղեկացնում են «Իմ Քայլը» հիմնադրամի մամուլի ծառայությունից:

☑️Այս պահի դրությամբ հանգանակվել է շուրջ 200.000 ԱՄՆ դոլար, ունենք լրացուցիչ հանգանակությունների հանձնառություններ, հստակ թիվը պարզ կլինի առաջիկայում։

☑️Ունեցանք հրաշալի գալա-համերգ մեր հայրենակիցների նախաձեռնությամբ, որի ընթացքում ներկայացվեց «Իմ Քայլը» հիմնադրամը, իսկ ստացված հասույթը փոխանցվեց Հիմնադրամին։

☑️Հայաստանում հավատարմագրված կին դեսպանների (նստավայրը՝ Մոսկվա) եւ դեսպանների կանանց հետ հանդիպման ընթացքում Աննա Հակոբյանը ներկայացրեց նաեւ «Իմ քայլը» հիմնադրամի նպատակներն ու ծրագրերը:

☑️Հետաքրքիր հանդիպումներ ունեցանք ռուսաստանահայ գործարարների հետ, որոնք պատրաստակամ են աջակցել թե՛ ֆինանսապես, թե՛ մասնագիտական գիտելիքներով։

☑️ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Մ. Շվիդկոյի հետ հանդիպմանը քննարկվեցին մշակութային եւ կրթական ոլորտներում համագործակցելու կոնկրետ գաղափարներ։

Ուրախալի է, որ ունենք լայն աջակցություն եւ ներգրավվածություն։ Շնորհակալ ենք ՀՀ դեսպանությանը՝ ցուցաբերած աջակցության համար, ինչպես նաեւ այն բոլոր կազմակերպություններին եւ անհատներին, որոնց ջանքերով եւ նախաձեռնությամբ կազմակերպվեց «Իմ Քայլը» հիմնադրամին նվիրված երեկոն։

Տպել
1565 դիտում

Պատգամավորները մանդատները կստանան դեկտեմբերին, իսկ ԱԺ առաջին նիստը կկայանա հունվարին

Վերացվել է ուռճացումն ու նկարչությունը. «Իմ քայլը» պատասխանում է «Լույս» դաշինքի բարձրացրած հարցերին

Կրակոց՝ ինքնաձիգից. ավագ լեյտենանտն անզգուշությամբ վնասվածք է հասցրել ծառայակցին

Մանվել Գրիգորյանը հրաժարվում է ՄԻԵԴ դիմել, այլ կերպ է նայում իրավիճակին. պաշտպան

Լաբորատորիաները Հայաստանինն են եւ քաղաքացիական բնույթ են կրում. Նաղդալյանն արձագանքել է Լավրովին

ԱԻԲԱ-ն պահանջում է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայից նոր ընտրություններ անցկացնել. Ռոստոմյան

Հայտնի են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի ու քարտուղարի անունները

ՀՀ-ին արգելվելո՞ւ է այլ երկրների զինվորականներ տեղակայել իր տարածքում. ՌԴ դեսպանի մեկնաբանությունը

Արդարությունը վերականգնվեց, Աստված ձեր հետ. Նորատուսցի Ալիկը չասաց ինչու է պնդում, որ Վլադիմիր Գասպարյանի պատվերն է եղել

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի նշանակումը ոչ թե պետք է թուլացնի, այլ ամրապնդի կազմակերպությունը. ՌԴ դեսպան

Քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկն անսպասելի արդարացվեց եւ ազատ արձակվեց. Չարբախցի Գեղամն ազատվեց համաներումով

Որքանով է Վանաձորը պատրաստ ձմեռային պաշտպանության

Աժ ընտրություններին ընտրակաշառք տալու եւ ստանալու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել. դատախազություն

Կարապետյանը ՀՀԿ-ն լքելու դիմումը գրել է դեկտեմբերի 14-ին, ՀՀԿ-ից դուրս եկողները շատ են. Ռուբեն Թադեւոսյան

Հայ ժողովուրդը նվիրված է ժողովրդավարական արժեքներին. Մակրոնը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին

Պացիենտների ուղիղ կեսը հայտնվել են քաշքշուկների եւ հերթերի մեջ. մշտադիտարկման արդյունքները

ԱԺ ընտրություններ. խախտումների վերաբերյալ 87 հաղորդումներից 32-ով մերժվել է քրեական գործ հարուցելը. ՔԿ

Հանրային ռադիոն դարձել է խոպանչիների պարարտ դաշտ. մի խումբ աշխատակիցներ գործադուլ են սկսել

ՀՀ դպրոցներում ձմեռային արձակուրդը կմեկնարկի դեկտեմբերի 24-ից

Հայաստանում աղբի վերամշակում լինելու է․ ՀԲՃ