Ինչպե՞ս է հայ-թուրքական սահմանից անհետացել հայկավանցու գյուղտեխնիկան

Շիրակի մարզի Հայկավան գյուղի բնակիչ Գոռ Կարապետյանի տրակտորն ու հակավորող սարքը հայ-թուրքական սահմանից անհետացել է սեպտեմբերի 30-ին: Կարապետյանը Հայկավանի բնակիչ է, սակայն մշտապես Գտաշեն գյուղի սահմանային վարելահողերը վարձակալությամբ վերցնում, մշակում  է: Սեպտեմբերի վերջին արդեն խոտքաղի շրջանն է եղել եւ սովորականի նման, սեպտեմբերի 29-ին Կարապետյանն իր անցագրով անցել է ՌԴ սահմանապահ ջոկատի 3-րդ ուղեկալի տարածք, որ խոտը քաղի:

«Սաղ սեպտեմբերն ես ընդեղ եմ էղել, խոտ եմ քաղել, ու մինչեւ հոկտեմբերի 10-ը պիտի վերջացնեի: Սեպտեմբերի 29-ն էր, քաղեցի, էդ օրը անձրեւ եկավ, հետո 30-ին էլ քաղեցի, օրվա կեսին պաչեւնիկը ջարդավ: Տրակտորը բերեցի կանգնեցրի ճանապարհի կողքին, ընդամենը 5 մետր տարբերություն է իրանց էդ սահմանապահ զեմլայներից, որ լուսերը քցած կհսկեն: Եկա, սահմանապահներին էլ տեղյակ պահեցի, որ մասեր են ջարդել, կտանիմ սարքելու, տրակտորի հետ էլ էդ հակավորող պռեսը թողեցի, իմ տվյալներս գրեցին, ես դուրս եկա: Ես արենդով կվերցնեմ էդ Գտաշենի հողերը կմշակեմ: Օրինական կարգով, պռոպուսկով, անձնագրով, կանցնիմ կերտամ, կմշակեմ: Անցնելուց էլ իրանք գիրք ունին, ամեն ինչ կգրանցեն, մեքենայի տեղեկությունները, ու իմս: Սահմանամերձ հողեր են ըդոնք, առանց էդ փաստաթղթերի չեն թողնի: Ամեն բան կգրանցեն: Ստորագրում մտնում ենք, ստորագրում դուրս ենք գալիս»,- պատմեց Գոռ Կարապետյանը:Հաջորդ օրը, երբ տրակտորի եւ մյուս սարքի նոր մասերը ձեռքին եկել, կրկին անցաթղթով ներս է մտել, նկատել է, որ տրակտորը չի տեսնում: Սկզբում մտածել է, թե նորմալ չի տեսնում, բայց հետո հասկացել է, որ տեխնիկան չկա, որ ինքն էլ տեսնի:

«Ու էլ չիդեմ, թե ես ինչղ եմ վազելով հասել ընդեղ, ուրտեղ 1 օր առաջ թողել էի տրակտորը: Բարձրացա ճանապարհի վրա, հետքը չկար, ես մտածեցի, թե տղաները գիշերը գնացել են սահմանը հսկելու, դե ըդտեղ ճահիճոտ տեղեր կային, ասի՝ երեւի էդտեղ են գնացել, սարը բարձրացա, էլի չկար, ու ոտքով եկա դեպի մեքենան: Տեսա, որ խոտի մամլիչն էլ չկար: Ու հենց ըդտեղ հետք տեսա, որ տրակտորով իջել էին մինչեւ Թուրքիայի սահմանը»:

Կարապետյանը սահմանապահին տեղյակ է պահում այս մասին, նաեւ գրանցամատյանն են ստուգում, որտեղ ֆիքսված է տրակտորի եւ մյուս սարքի մուտքը: Ելքը՝ չկա: Հսկա տրակտորից եւ հակավորող սարքից հայկավանցին ընդամենը մեկ դետալ է գտել, ուրիշ՝ ոչինչ:

«Ես ըսի տղեք, հլը մեր րոպեմ էլի, տրակտորը չկա: Սրանք ինչ-որ ծիծաղեցին, թե կրնա՞ տարել, պահել ես:  Մյուսներն էլ եկան եւ ըսեցին, որ ընդհանրապես խաբար չեն, թե տրակտորը որ ժամին ու ինչղ են տարել»

Ռուս սահմանապահների հետ տրակտորի հետքերը որոնել են նաեւ թուրք սահմանապահները: Կարապետյանին ասել են, որ սահմանակից թուրքական գյուղերում նման տեխնիկա չեն օգտագործում, իրենք հոլանդական տրակտորներ ունեն: Գոռ Կարապետյանը պահանջել է տեսախցիկների ձայնագրությունը: Չի ստացել:

«Տրակտորը որտեղ որ կանգնած է եղել, դրանից մե 10-15 մետր էն կողմ փշալարերը կտրող պլասկակուպցի կար, պալկովնիկը նկարեց, վերցրեց: Հետո թուրքի սահմանապահները եկան, գնացին իրանց մոտի վիդեոկամեռաները նայեցին, թե հմի ինչ խոսացին, ինչ ըսին իրար, ընձի բացատրեցին, որ կամեռաները չեն աշխատել էդ օրը: Բայց, եթե կամեռան չի աշխատի, ո՞նց են սահմանը հսկում, իրանք իրանց մոտ էկրանով տեսնում են ամեն ինչ: Որտեղ որ ես աշխատել եմ, ուղիղ կամեռայի դեմ ու դիմացն եմ աշխատել: Հմի մե ամսվամ հա նկարել է, ինչխ եմ խոտը քաղե, ինչխ եմ կապե, սաղ, ու հմի զարմանալու բան է, թե ինչղ չի աշխատե էդ օրը»:

Դեպքով Հայաստանի կայազորային քննչական բաժնում նոյեմբերի 5-ին քրեական գործ է հարուցվել անհատ անձի կողմից ուրիշի առանձնապես խոշոր չափի գույքը գաղտնի հափշտակելու դեպքի առիթով: Գոռ Կարապետյանն ակնկալում է, որ Հայաստանի կառավարությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը քայլեր կձեռնարկեն:

«Ընձի կսեն՝ Մասկվան էլ գիտե, Երեւանն էլ է խաբար, բայց երեւի Երեւանը ոչ էլ խաբար է: Հմի անհայտ մնաց, թուրքե՞րն են տարել, տեղացիներն են տարել, թե անցրել են Վրաստան: Որոշել էի, որ գնամ Երեւան, թեկուզ օրերով աստիճանների վրա էլ քնիմ, մտնեմ Փաշինյանի մոտը, Վանեցյանի մոտը, որ սեղմեն մի քիչ էս ռուսներին, որ տեր եղնեն: Քաղած խոտն էլ մնաց, տուկերն էլ մնացին, ձունն էլ եկել է, էլ հնարավոր չէ էրտալ: Ընեղ շատ վտանգավոր է, անձրեւ ու ձուն որ եղավ, էլ պետք չէ էրտալ, քու բախտիցդ կամ՝ սաղ կմնաս, կբերես ապրանքը, կամ՝ չէ, ահավոր թեք է ճանապարհը: Փշալար, բան կա, բայց համ շատ ցածր է, համ էլ սիգնալիզացիա բան չունին էլի»,-պատմեց  Կարապետյանը:

«Տրակտորը գիշերը խոդի են տվել, ձենը չեն լսել, չեն տեսել, ուրեմն իրանք էլ ի՞նչ սահմանապահ: Ուրեմն էդ եկա տրակտորն ասեղ էր կորցրիք, հա՞, ես ըդիկ ի՞նչղ հասկնամ, ու սահմանապահը տեղեկություն չի տվել զաստավին, որ տրակտորը չկա: Եթե սահմանապահը հեչ դեր չունի, ուրեմն հնարավոր է օրվա մեջը թուրքը գար, վարորդին էլ մեջը տրակտորը տաներ, ուրեմն էս եքա գյուղերը թուրքը կրնա 5 րոպեվա մեջը գրավե՞: Թե քու հայդ է էրե, թե քու թուրքդ է էրե, թե քու վրացիդ է էրե, ընձի հեչ չի հետաքրքրե, իրա տրակտորն ու պռեսը բերեն տան իրան, ես էլ ուրիշ բան չունիմ ըսելու: Ըդիկ էր ապրուստի միակ միջոցը»,- ասաց Կարապետյանի քույրը՝ Ամալյան:

Տպել
3204 դիտում

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է