«Դուռ-լուսամուտ կփակենք, որ կռիսները եկեղեցի չմտնին». խնդիրներ Կումայրի պատմական միջուկում

22/11/2018 schedule13:30

«Քաքոտ չայը պահպանվում է Գյումրու քաղաքապետարանի կողմից», «Բարի գալուստ դժոխք» եւ այլ ձեւակերպումներ Գյումրու սուրբ Նշան եկեղեցու հարակից հատվածում թիթեղների վրա հայտնվեցին ամռանը: Այս կերպ ինչ-որ մեկը կամ մարդկանց մի խումբ Գյումրու քաղաքապետարանին մեկ անգամ եւս հիշեցրեց, որ Գյումրի գետակի վրա տարիներ առաջ կառուցված կամուրջը ծակծկվել, քայքայվել, շարքից դուրս է եկել, եւ կարկատանն արդեն հարցի լուծում չէ:

Այս տարածքը գտնվում է Կումայրի պատմական միջուկում եւ ի տես է ոչ միայն հարակից տների բնակիչներին ու պատահական անցորդներին, այլ զբոսաշրջիկներին:

Առկա խնդրին այսօր նորն է գումարվել: Փլվող պանելների վրա տարատեսակ աղբ է լցվում, ինչի հետեւանքով բացված անցքերը չեն երեւում, իսկ սա իրական վտանգ է այն մարդկանց համար, ովքեր տարածքի բնակիչ չեն, քայքայված հատվածների տեղերն անգիր չգիտեն: Մեկ անզգույշ քայլ՝ եւ կհայտնվեն Գյումրի գետակի կեղտաջրերի մեջ՝ ուղիղ առնետների կողքին:  

Այս խնդիրը տասնամյակների պատմություն ունի, բայց երբեք հիմնական լուծում չի ունեցել: Հարցը մշտապես կարգավորվել է ժամանակավոր կարկատանով: Դրված բետոն պանելներն այս պահին խիստ վտանգավոր են դարձել, քանի որ դրանք ճոճվում եւ անընդհատ ինքնափլուզվում են: Գյումրու համայնքապետարանի Բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Կնյազ Մանասյանն ասում է, այս պահին այլ հնարավորություն չկա, կրկին թիթեղներով կծածկեն վնասված հատվածները, մինչեւ գումար լինի, մեծ աշխատանք սկսեն: «Որքան գումարի մասին է խոսքը»,- հարցը պատասխան չունեցավ: Մանասյանն ասաց՝ չգիտեմ, բայց մեծ է:

«Նայելով գումարի չափ չեն որոշում, չափագրում պիտի կատարվի: էդ բոլոր պանելները պիտի հանվի, քանի որ դրանք քայքայված են, շատ խիստ վտանգավոր են կողային պատերը պետք է վերականգնվեն, ներսի աղբը, որը լցվել է, տարբեր աղբեր են ե՛ւ կենցաղային, ե՛ւ շինարարական, ե՛ւ վերեւից հոսող գետակն է իր հետ բերել էդ աղբը, պիտի հեռացվի, շատ մեծ ծավալ է, որից հետո ծածկվի, բարեկարգվի տարածքը»,- ասաց Կնյազ Մանասյանը:

Այսինքն՝ տասնամյակների հիմնախնդիրը երբեք չի կարեւորվել այնքան, որ գոնե նախագիծ-նախահաշիվ լիներ, ու հիմա էլ գումարի հստակ չափ լիներ, եւ օդի մեջ չասվեր՝ գումարը մեծ է, մեր գրպանի բանը չէ: Քանի դեռ այս խնդրին քաղաքապետարանը լուրջ չի վերաբերվում, այն գնալով մեծանում եւ նոր դրսեւորումներ է ունենում: Բացված անցքերից մեծ թվով առնետներ են դուրս գալիս, հարակից բնակարաններ եւ սուրբ Նշան եկեղեցի են լցվում: Այս մասին պատմեց հենց եկեղեցու մոմավաճառը:

«Դուռ-լուսամուտը կփակենք, որ կռիսները եկեղեցի չմտնին, հատկապես ամառը շատ է վախենալու: Էդ ծակերից գելնին, գուկան, մեծ-մեծ կռիսներ են: Ըդորից բացի հայաթի զուգարանի պատն արդեն խոնավցե, կբլի: Ես քաղաքապետարանին ըսի, թե էդ պանելները մի հանեք ըդտեղից, չլսեցին, հանեցին տարան, ուրիշ տեղ դրեցին», -ասաց մոմավաճառը: Կնյազ Մանասյանը, սակայն անտեղյակ էր, թե ինչի մասին է խոսում մոմավաճառը: Ասաց՝ վերջին 10 տարում նման բան չի հիշում:

Տպել
1809 դիտում

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք