Երևան
23 °C
Ինտերպոլի նոր նախագահ է ընտրվել Հարավային Կորեայի ներկայացուցիչ Կիմ Ջոն Յանգը, նշենք որ վերջինիս մրցակիցը ռուսաստանցի գեներալ, Ինտերպոլի փոխնախագահ Ալեքսանդր Պրոկոպչուկն էր։ Կրեմլը դատապարտել է Արեւմուտքի ճնշումները ընտրությունների ընթացքում: Այս մասին հայտնում է Ամերիկայի ձայնը:
Միջազգային ոստիկանության Ինտերպոլի նախագահի պաշտոնում չորեքշաբթի օրն ընտրվել է Հարավային Կորեայի ներկայացուցիչ Կիմ Ջոն Յանգը: Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Սթոքը լրագրողին հայտնել է, որ ընտրությունները եղել են ազատ եւ թափանցիկ:
Նախագահի ընտրությունը տեղի ունեցավ Դուբայում փակ քվեարկության միջոցով:
Նորընտիր նախագահը կղեկավարի կառույցը հաջորդ 2 տարիների ընթացքում: Այս պաշտոնին Կիմը փոխարինեց Մենգ Հոնգվեիին Չինաստանից, ով վերջերս հրաժարական տվեց՝ Չինաստանում իր նկատմամբ քրեական հետապնդման պատճառով: Հոնգվեիի հրաժարականից հետո Կիմը իրականացնում էր նախագահի պարտականությունները:
Ընտրություններին նրա մրցակիցն էր ռուսաստանցի գեներալ, Ինտերպոլի փոխնախագահ Ալեքսանդր Պրոկոպչուկը, որի թեկնածությանն աջակցում էր Ռուսաստանը: ԱՄՆ եւ Եվրոպան դեմ էին Պրոկոպչուկի թեկնածությանը, քանի որ մտահոգություններ ունեին կրեմլամետ թեկնածուի ընտրության հարցում: Մի շարք եվրոպական երկրներ անգամ սպառնացել էին, որ կլքեն կառույցը, եթե նախագահ ընտրվի Կրեմլի թեկնածուն:
Բացի այդ, վերջերս ԱՄՆ-ի մի խումբ սենատորներ մեղադրեցին Ռուսաստանին գլոբալ այս կառույցը օգտագործելու եւ դրա միջոցով այլախոհների նկատմամբ հետապնդումներ իրականացնելու մեջ:
Ինտերպոլի գլխավոր քարտուղարը, սակայն հերքում է մտահոգությունները:
«Որեւէ կապ չունի, թե ինչ ազգության է պատկանում նախագահը: Այդ փաստը չի ազդում Ինտերպոլի չեզոքության եւ մեր կազմակերպության անկախության վրա»,- հայտարարել է կառույցի գլխավոր քարտուղարը:
Ռուսաստանն իր հերթին ափսոսանք է հայտնել իր թեկնածուի պարտության կապակցությամբ, սակայն ընդունել է ընտրության արդյունքները:
«Մենք ափսոսանք են հայտնում, որ մեր թեկնածուն չընտրվեց, սակայն միեւնույն է չկան հիմքեր չհավատալու ընտրությունների արդյունքներին»,- ասել է նախագահ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Սակայն Կրեմլը արձանագրել է, որ ընտրություններն անցել են ճնշող մթնոլորտում: «Եթե հիշենք մեր եվրոպացի գործընկերների վերջին հայտարարությունը, ապա պետք է փաստենք, որ ընտրություններն անցել են աննախադեպ ճնշման եւ ընտրությունների մեջ խառնվելու մթնոլորտում»,- ասել է Կրեմլի խոսնակը:
Գեներալ Պրոկոպչուկը հրաժարվել է մեկնաբանություններ տալ այս առիթով:
Հիշեցնենք, որ Ինտերպոլի հիմնական գործառույթն է նպաստել աշխարհում ոստիկանական մարմինների միջեւ համագործակցության հաստատմանը: Այն իրավասու չէ խառնվել քաղաքական, կրոնական, ռասայական կամ այլ տեսակի հակամարտությունների, ինչպես նաեւ չունի գործակալներ, որոնք իրավասու են իրականացնել ձերբակալություններ:
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)
Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն
Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը
Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական
Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել
Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել
Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)
Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ
7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում
Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն
Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)
Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից
Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ
Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է
«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից
Լոռու մարզում պահեստ է հրդեհվել
Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի
«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան
Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը
3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)
Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան
Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին
ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց
Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է
Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են
ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել
Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)
Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները
Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի
Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին
Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»
«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
© 2024 Հայկական ժամանակ