Գործ. որդեգրել է շահադիտական նպատակով

22/11/2018 schedule14:05

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի նոյեմբերի 19-ի համարում

Նազիկ Դեմուրյանն անսովոր ճակատագրի տեր կին է, նա այն անձանցից է, ովքեր միանշանակ չեն ընկալվում հանրության կողմից, բայց միշտ հանրության ուշադրության կենտրոնում են: Մտավորականի ընտանիքում մեծացած (պապը կոմպոզիտոր է եղել, հայրը՝ մանկավարժականում դեկան), երկու բուհ ավարտած այս կինը (Խ.Աբովյանի եւ Բրյուսովի անվ. մանկավարժական ինստիտուտները), 1977-ին աշխատանքի է նշանակվել Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի միջնակարգ դպրոցում: Անձնական կյանքը չի դասավորվել, անհաջող ամուսնությունից ու երկարատեւ մենակությունից հետո որոշել է երեխա որդեգրել եւ 1996-ին մանկատնից 2 երեխա է վերցրել՝ երկրաշարժից որբ մնացած գյումրեցի քույր ու եղբորը՝ 5-ամյա Անդրանիկին եւ 8-ամյա Աիդային: Երկուսն էլ հաշմանդամ՝ աղջկա ձեռքն է դաստակից կտրված, իսկ տղայի մոտ մտավոր հետամնացություն է նկատվում:

Այն ժամանակ Նազիկի քայլը հերոսություն է դիտվել, անգամ մարզային թերթը մի փառաբանող հոդված է տպագրել մտավորական կնոջ մասին, որը ե՛ւ ծեր մորն է բարեխղճորեն խնամում, ե՛ւ երկու որբերին: Սակայն ո՛չ որբ երեխաներին, ո՛չ էլ Նազիկ Դեմուրյանին Զարթոնքի բնակչությունը այդպես էլ յուրային չի համարել: Դժվար է ասել, թե ինչն է խանգարել՝ գուցե երեխաների որբությունը կամ հաշմանդամությունը, գուցե այն, որ Նազիկը նկատելիորեն գրագետ էր, բավական առաջադեմ եւ տարբերվում էր գյուղի կանանցից: Հետագայում Նազիկի դեմ գրված դիմումներում, որոնք ստորագրվել են դպրոցի ողջ ուսուցչական անձնակազմի կողմից, եւ որոնցից 37 թվի հոտ է փչում, փորձել են ինչ-որ կերպ բացատրել այդ վերաբերմունքը: Նշել են, որ նա ամիսներով բացակայել է աշխատանքից, ապա անաշխատունակության թերթիկներ ներկայացրել:

Գրել են, որ նա հոգեկան վատ վիճակում է ներկայացել աշխատանքի, հաճախակի կոնֆլիկտներ է ունեցել աշակերտների ու ծնողների հետ: Հետագայում, երբ Նազիկին տնօրենը հեռացրել է աշխատանքից, եւ դատարանը սկսել է քննել աշխատանքում վերականգնվելու պահանջը, բնորոշումները «խստացել են»: Հիշեցրել են, որ նրան գյուղը լավ է ընդունել, բայց՝ «1-2 տարի անց նա պարզեց իր իրական դեմքը՝ իր մեքենա վարելով, քաղաքաբնակ ընկերուհիների հետ խրախճանքներ եւ գինարբուքներ կազմակերպելով»: Չեն մոռացել անգամ հիշատակել, որ նա «հասցրել է ամուսնանալ 3 անգամ՝ յուրաքանչյուր ամուսնու հետ ապրելով մի քանի ամիս»:

Նշել են, որ նա որբերին որդեգրել է «հատուկ նկատառումով՝ լրացուցիչ եկամուտ ձեռք բերելու, նրանց՝ իր մանրածախ առեւտուրը շարունակողներ դարձնելու համար», սակայն չի զբաղվել այդ երեխաների դաստիարակությամբ, որի «պատճառով խաթարվել է աղջկա ճակատագիրը՝ անչափահաս աղջիկը դարձավ երկու որբ երեխաների միայնակ մայր»: «Բացի այդ՝ նա իրեն սպառել է որպես մանկավարժի՝ թե՛ ֆիզիկապես եւ թե՛ բարոյապես, իր վարքագծով՝ դպրոցում, հասարակության մեջ եւ ընտանիքում»՝ գրել են Դեմուրյանի գործընկերները՝ փաստորեն ամեն ինչ անելով, որ դպրոցի տնօրենը հեշտությամբ ազատվի Նազիկից, իսկ դատարանը նրան վերականգնելու փորձ անգամ չանի: Այս դիմումները կարդալով՝ կարելի է կարծել, որ Զարթոնքի դպրոցում աշխատում են օրինապահության եւ պարկեշտության մարմնացում կանայք, ում համար ամուսնալուծությունը, ավտոմեքենա վարելը, առեւտուր անելը հավասարազոր է հանցանքի:

Ինքը՝ Նազիկ Դեմուրյանն, այս կոլեկտիվ «պարսավանքի» իր բացատրություններն ունի: Նա պատմում է, որ որբերի նկատմամբ վերաբերմունքը հենց սկզբից վատ է եղել, իր աղջկան հանիրավի կասկածել են գողության մեջ, սկսել են հալածել, ապա գյուղի մի խումբ տղաներ ու տղամարդիկ գայթակղել ու կենակցել են նրա հետ, որի արդյունքում էլ 14-ամյա աղջիկը հղիացել է եւ մայրացել: Ինքը շարունակում է պահանջել, որ իրավապահները բացահայտեն եւ պատժեն մեղավորներին, քրեական գործ է հարուցվել, եւ գյուղի տղաներից շատերին են հարցաքննել ու ստուգել: Այս քննության ընթացքում գյուղացիները տրամադրվել են իր դեմ ու սկսել են ամեն ինչ անել, որ հասնեն իր ընտանիքի՝ գյուղից հեռանալուն:

Այս բոլոր տարիներին ինքը միայնակ հոգացել է իր զավակների կարիքները (նրանք այժմ չորսն են՝ աղջիկը հետագայում կապվել է մի որբ տղայի հետ, ամուսնացել եւ երկրորդ երեխան է ունեցել, այժմ Նազիկը խնամում է բոլոր չորսին), պետությունից ինքը որեւէ օգնություն չի ստացել եւ սրբապղծություն է համարում իրեն շահադիտական որդեգրման մեջ մեղադրելը: Այս մեծ ընտանիքի կարիքները միայն ուսուցչի աշխատավարձով հնարավոր չէր հոգալ, ուստի ինքն իր մարդատար մեքենայով զանազան մանր-մունր ծառայություններ է մատուցել գյուղացիներին եւ որոշ գումար վաստակել: Նա հայտարարում է, որ ուսուցչական էթիկայի ոչ մի խախտում թույլ չի տվել, ծանր վիրահատություն է տարել, բուժվել է եւ աշխատանքից բացակայել է միայն հիվանդության պատճառով: Երբ հերթական անգամ սեպտեմբերին եկել է աշխատանքի, իմացել է, որ իրեն ազատել են՝ հաշվի չառնելով անաշխատունակության թերթիկը:

Դիմել է արհմիությանը, մարզպետարան, նախարարություն, ապա՝ դատարան: Դատական քննության ընթացքում հասկանալով, որ դատարանը Դեմուրյանին կվերականգնի աշխատանքում, տնօրենը նրան աշխատանքից ազատելու նոր հրաման է արձակել՝ այս անգամ հղում անելով արհմիության համաձայնության վրա եւ նշելով, որ սեպտեմբերից սկսած՝ նա աշխատանքի չի ներկայացել: Դատարանները գտել են, որ տնօրենը որբերին պահող միայնակ կնոջ նկատմամբ արդարացի է վարվել, այժմ վերաքննիչ դատարանում քննվում է սեպտեմբերից մինչեւ փետրվար չստացած աշխատավարձի վճարման հարցը (առաջին ատյանի դատարանը բավարարել է հայցը, տնօրենն այն բողոքարկել է վերաքննիչ): Նազիկ Դեմուրյանի ընտանիքի համար այդ 200 հազար դրամն էլ է շոշափելի գումար: Իսկ նորմալ երկրում Դեմուրյանը ոչ թե աշխատանքից չէր ազատվի, այլ պետությունից շոշափելի օգնություն կստանար՝ չորս երեխա խնամելու համար:

Արմինե Օհանյան

Տպել
1571 դիտում

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք