«Այո»-ն պոլիտեխնիկում. ձայնս գաղտնի թող մնա

22/11/2018 schedule14:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի նոյեմբերի 19-ի համարում

Սահմանադրական փոփոխությունների նախագծի քարոզչությունը երեկ հասավ Երեւանի ճարտարագիտական համալսարան: «Այո»-իստները պոլիտեխնիկ էին իջեցրել ԱԺ պատգամավորների դեսանտ հետեւյալ կազմով` ՀՀԿ-ական Սամվել Նիկոյան, ՕԵԿ-ական Գրիգոր Մարգարյան եւ ՀՅԴ-ական Ոստանիկ Մարուխյան: Սցենարը նույնն էր, որով վերջին շրջանում հանդես են գալիս «այո»-ի քարոզիչ եռյակները բուհերում` խոսում են նախագծի առավելությունների մասին եւ, բնականաբար, ոչ մի խոսք թերությունների մասին: Սակայն պոլիտեխնիկյան արշավը թեկուզ քիչ, բայց, այնուամենայնիվ, տարբերվեց մյուս բուհերի նմանատիպ միջոցառումներից: Նախ մթնոլորտը այնքան քծնողական չէր, ինչպես այլուր: Եւ քարզարշավին եկած պատգամավորներն էլ հանկարծ շեղվեցին սովորական սցենարից:

Օրինակ՝ Սամվել Նիկոյանը անսպասելիորեն  խիստ դրական արտահայտվեց Վրաստանում տեղի ունեցած Վարդերի հեղափոխության վերաբերյալ: «Եթե նախկինում բավական դանդաղ քայլերով էր ընթանում Հարավային Կովկասի երեք երկրների եվրոինտեգրացումը, ապա Վարդերի հեղափոխությունից հետո արագացման պրոցեսներ սկսեցին տեղի ունենալ Հարավային Կովկասում: Ի՞նչ շահեց Վրաստանը դրանից: Հսկայական ներդրումներ, լուծեց իր ազգային խնդիրներից գոնե մեկը` Աջարիայի հարցը... Վրաստանը այլ ելք չուներ: Վրաստանի փրկությունը միայն հեղափոխությունն էր»,-արձանագրեց պրն Նիկոյանը: Վերջինս նման համոզմունք հայտնեց, որպեսզի հետո ասի, թե Հայաստանի զարգացումը ոչ թե հեղափոխական, այլ «էվոլյուցիոն» ճանապարհն է:

Դասախոսների եւ ուսանողների` քարոզիչներին ուղղած հարցերը հիմնականում վերաբերում էին առանց հանրաքվեի սահմանների փոփոխման հնարավորությանը, որը, ըստ նախագծի, կարելի է իրականացնել միայն ԱԺ-ում անցկացված մի քվեարկության միջոցով, նախագահի անձեռնմխելիությանը, երկքաղաքացիության արգելքի վերացման պարագայում երկքաղաքացիների ընտրելու եւ ընտրվելու իրավունքներին, Երեւանի քաղաքապետի ընտրովիությանը  եւ այլն: Պատասխանողները բերում էին արդեն հայտնի փաստարկներ, որոնք ինքնին արդեն խորացնում են կասկածը: Օրինակ՝ սահմանների փոփոխության մասին հարցին ի պատասխան նրանք ասում էին, թե իրենց կարծիքով, եթե հարց առաջանա սահմանները փոխելու, ապա չնայած ԱԺ-ի իրավասությանը, այնուամենայնիվ, հարցը անպայման կդրվի հանրաքվեի:

Եթե իրենց կարծիքով այդպես է, ապա ինչո՞ւ սահմանների հարցը միանգամից հանրաքվեով լուծելու պարտադրանքը չի ամրագրվել նախագծում: Սա, բնականաբար, չմանրամասնվեց: Չէին մանրամասնում, թե եթե երկքաղաքացիության արգելքը ուզում են հանել, ապա ինչո՞ւ հենց փոփոխությունների նախագծով չեն սահմանափակել երկքաղաքացիների ընտրելու եւ ընտրվելու իրավունքը: Եթե Երեւանի քաղաքապետի պաշտոնը դառնում է ընտրովի, ապա ինչո՞ւ հենց նախագծում չեն ամրագրել, որ ընտրությունը պետք է իրականացվի ուղղակի, այն դեպքում, երբ երեք քարոզիչներն էլ կողմ էին ուղղակի ընտրություններին, իսկ նախագծով հնարավորություն է ստեղծում, որ քաղաքապետը ընտրվի ավագանու միջոցով եւ այլն եւ այսպես շարունակ: Իսկ  ինչպիսի՞ լուծում է առաջարկում այս նախագիծը մի շատ հավանական սցենարի, երբ ՀՀ նախագահը եւ վարչապետը համաձայնության չգան որեւէ նախարարի նշանակելու պարագայում:

Ասենք, որեւէ թեկնածուի շուրջ համաձայնության չեն գալիս եւ վերջ: Ի՞նչ է լինելու այդ դեպքում: Նախագահը չի կարող վարչապետին հեռացնել պաշտոնից, վարչապետը չի կարող նախագահին հեռացնել, եւ հարցը մնում է օդում կախված: Սա կոչվում է ճգնաժամ: «Խնդիրը տեխնիկական առումով որոշակի բարդություն պարունակում է: Հստակ կարգավորման մեխանիզմը ցայտուն չի երեւում: Տեխնիկական առումով լուծման մեխանիզմները հստակ չեն»,- խոստովանեց պրն Նիկոյանը: Վերջինս կարծում է, որ եթե նման խնդիր ծագի, ապա լուծումը կգտնվի ինչ-որ «Փոխադարձ զսպումների մեխանիզմի մեջ»: Ո՞վ է ում զսպելու: Բազմաթիվ պատգամավորներից բաղկացած, ընտրությունների միջոցով ձեւավորված խորհրդարանը նախագահի՞ն, թե՞ ժողովրդի ուղղակի քվեն ստացած նախագահը՝ խորհրդարանին:

Հստակ պատասխան չհնչեց: Ինչեւէ, քարոզչությունը պոլիտեխնիկում այդպիսով ավարտվեց: Մի քանի հետաքրքիր դիտարկումներ: Հանդիպումը սկսվելուց առաջ պոլիտեխնիկի, այսպես կոչված, քիմիական մասնաշենքում, որի մեծ լսարանում էլ հենց անցնում էր հանդիպումը, պատերին փակցված էին «այո»-ն քարոզող պաստառներ: Հանդիպման ընթացքում համալսարանի աշխատակիցները դրանք հանգիստ, առանց աղմուկի հանեցին՝ հայտարարելով, թե «արդեն հերիք է»: Մեկ այլ դիտարկում եւս: Ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Յուրի Սարգսյանի պահվածքը առանձնանում էր մեր մյուս բուհերի ռեկտորների պահվածքից: Վերջինս չէր խոչընդոտում «ընդդիմադիր» հարցեր տվողներին: Նույնիսկ թույլ էր տալիս, որ նույն «ընդդիմադիր» հարց ուղղած դասախոսները էլի հարցեր տան:

Բայց անակնկալն այն էր, որ հանդիպման ավարտին ռեկտոր Յու.Սարգսյանը այդպես էլ կոչ չարեց «այո» քվեարկել: Ընդամենը ասաց, որ յուրաքանչյուրը ինքն է որոշելու, թե ինչպես քվեարկի, իսկ իր դիրքորոշման մասին հայտարարեց, որ դա գաղտնի է պահելու: Ինչո՞ւ: «Ես չեմ կարծում, որ տարաբնույթ հարցերին, որոնց նկատմամբ ունես տարաբնույթ վերաբերմունք, պետք է տաս փաթեթային պատասխան: Նախագծի շատ դրույթներ ինձ համար ընդունելի չեն, իսկ շատ դրույթներ էլ համապատասխանում են իմ առարկություններին, որոնց պատճառով ժամանակին դեմ եմ քվեարկել գործող Սահմանադրությանը»,-մեր հարցին ի պատասխան ասաց ռեկտորը՝ այդպես էլ չհայտնելով, թե ինչպես է քվեարկելու նոյեմբերի 27-ին:

Հայկ Գեւորգյան

Տպել
1486 դիտում

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած