Ապարան. երկքաղաքացիությունը փաստ է

23/11/2018 schedule15:40

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի նոյեմբերի 22-ի համարում

Ապարանի գործող քաղաքապետ Ռազմիկ Պետրոսյանը կիրակի օրը` նոյեմբերի 20-ին, պարտվել է քաղաքապետի ընտրություններում: Նրա մրցակից Գոռ Աբրահամյանը, հավաքելով 1901 ձայն, 188 ձայնով առաջ է անցել գործող քաղաքապետից: Երեկ առավոտյան Պետրոսյանը դժվարացավ ասել՝ արդյոք կեղծիքներ եղե՞լ են, սակայն տեղեկացրեց, որ 3 տեղամասերում էլ տվյալներ են պատրաստվում բողոքարկման համար: Ընտրված քաղաքապետ  Աբրահամյանը, որի թիկունքին այս ընտրություններում կանգնած էր «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը եւ անձամբ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, տեղեկացրեց, որ Պետրոսյանի կողմնակիցները կիրակի երեկոյան ժողովրդին հանել էին փողոց եւ «ուզում էին հեղափոխության կայծի հիմքը դնել Ապարանում»: Նա նաեւ հայտարարեց. «Եթե բողոքարկեն, իմ ձայները կավելանան»:

Ինչպես տեղեկացրեց թիվ 14 ԸԸՀ նախագահ Հարություն Օհանյանը, քվեարկության ողջ ընթացքում ոչ մի բողոքարկում չի եղել, չի եղել նաեւ երեկ ժամը 14-ի դրությամբ, ինչը ԸԸՀ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկման վերջին ժամկետն էր: Ի դեպ, քվեարկությանը մասնակցել է 3746 մարդ, իսկ ընտրողների ընդհանուր թիվը 5437 հոգի էր: Երեկվանից «Նիգ-Ապարան» հայրենակցական միության հովանավորյալ եւ քաղաքապետ ընտրված Գ.Աբրահամյանի նախընտրական շտաբը, որը մայիսին «Միասնության շուրջպարի» շտաբն էր, դարձել է «Այո» քարոզարշավի շտաբ: Ողջ օրվա ընթացքում քաղաքում զբոսնում էին միլիցիայի եւ հատուկ նշանակության ջոկատի տղաները, որոնք լույս երկուշաբթի օրվա գիշերը հերթապահել են Ապարանում, քանի որ ընտրություններից հետո ապարանցիներն իմանալով, որ Պետրոսյանը պարտվել է, փակել են Ապարան-Երեւան մայրուղին, որպեսզի 3 տեղամասերի տվյալները չհասցվեն Աշտարակում գտնվող թիվ 14 ԸԸՀ:

Միայն Պետրոսյանի եւ ԱԺ նախկին պատգամավոր Մյասնիկ Մալխասյանի միջամտությունից հետո մայրուղին բացվել է: «Ճամփեն փակել ենք, որ լսենք կառավարության ձայնը»,- ասում է Պետրոսյանի կողմնակից Սուսաննա Դավթյանը: Կառավարությունը գիշերվա ժամը 4-ին ոչինչ չի ասել, պարզապես հատուկ նշանակության ջոկատի լրացուցիչ ուժեր է ուղարկել ճանապարհը բացելու համար: Իսկ ի՞նչ է եղել: Ապարանցիներն իրենց այդ քայլը բացատրում են նրանով, որ քվեարկության ողջ օրը տեղամասերում կարմիր բերետավորներ են եղել: «Հընչի մենք հանցագո՞րծ ենք»,- բորբոքված հարցնում էր մի երիտասարդ: Նրանց զայրացրել է նաեւ մի այլ փաստ. պարզվում է՝ ընտրությունների օրը Ապարանում, այսպես ասած, ներքին երկքաղաքացիությունն է գործել, Երեւանում գրանցված մարդիկ ընտրություններից մի քանի օր առաջ գրանցվել են նաեւ Ապարանում եւ քվեարկել են:

Այդ առթիվ մոտ 850 մարդ է տեղափոխվել: Ծերունիներից մեկը՝ Մնացական Պողոսյանը, տեղեկացնում է, որ հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած ավագանու ընտրություններին մասնակցել է 3080 հոգի, իսկ քաղաքապետի ընտրություններին՝ 3746 մարդ: Ապարանցիները համոզված են, որ 716 մարդ բերվել է Երեւանից: Ալեքսան Ավետիսյանը ու նրա հետ էլ մի քանի հոգի տեսել են, թե ինչպես ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին եւ Աջափնյակի թաղապետ Արծրուն Խաչատրյանին պատկանող 70 եւ 92 համարի երթուղայինները քվեարկողներ են բերել Ապարան: Երեկ ապարանցիների մի մեծ խումբ հավաքվել էր քաղաքապետարանում եւ հայտարարում էր՝ թույլ չի տալու, որ Աբրահամյանը մտնի այս շենք: Իսկ միգուցե՝ նոր ընտրությո՞ւն:

«Ի՞նչ ընտրություն, մենք մեր գործող քաղաքապետին ենք պահանջում»,- բղավում էր անօրինականություններից դժգոհող մի կին: Հենց նա էլ սահմանադրական բարեփոխումներին իր հնարավոր մասնակցությունը եւ քվեարկությունը պայմանավորում էր նրանով, թե «վերին իշխանություններն ի՞նչ կորոշեն» Ապարանի մասով: Իսկ ինչո՞ւ հանձնաժողովներում Պետրոսյանի մարդիկ, որոնք 9-ից 3-ն էին, չեն բողոքարկել անօրինականությունները, եթե դրանք կային: «Էստեղ մարդասպանություն էր գնում, մենք ժամանակ ունեի՞նք բողոքարկելու»,- ասում էր թիվ 14/2 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Վրեժ Ավետիսյանը:

Վերջինս, այնուամենայնիվ, հատուկ կարծիք է գրել: Նա տեղեկացրեց, որ անօրինականություն է թեկուզ այն, որ Պետրոսյանի օգտին քվեարկած մի քանի տասնյակ քվեաթերթիկներ անվավեր են ճանաչվել, իսկ Աբրահամյանի օգտին քվեարկած քվեաթերթիկները՝ ոչ: Երեկ օրվա վերջում Պետրոսյանի կողմնակիցներն ընդհանուր հայտարարի եկան՝ դիմել դատարան, պահանջել անվավեր ճանաչել ընտրությունները: Չնայած այստեղ էլ խնդիր կա՝ քանի որ քվեարկության ընթացքում արձանագրված խախտումներն, ըստ Ալեքսան Ավետիսյանի, չեն արձանագրվել, հիմք չունենք դատարան դիմելու:

Մհեր Արշակյան

Տպել
1294 դիտում

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան