«Էյ-Սի-Փի» ընկերության որեւէ աշխատակից դեռեւս աշխատանքից ազատված չի. Լուսինե Մեջլումյան

ՀԺ-ն մի քանի անգամ անդրադարձել է, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանի տնօրինությունը լուրջ ֆինանսական խնդիրների առջեւ է կանգնած: Հոկտեմբերի 19-ին ընկերությունը պաշտոնապես կասեցրել է իր գործունեությունը։

«Էյ-սի-փի» ընկերությունը, որին պատկանում է Ալավերդու պղնձաձուլական գործարանը, ՀՀ կառավարությանն առաջարկ-պահանջներ է ներկայացրել, որոնցից մեկն այն է, որ արտանետումների թույլատրելի ծավալը բարձրացնեն: Այս պահի դրությամբ գործարանն իրավունք ունի արտանետելու մոտ 6000 տոննա ծծմբային անհիդրիդ, սակայն արտանետում է 33 000 տոննա: Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումներից հետո գործարանը տուգանվել էր 380 մլն դրամով:

Սոցցանցերում էլ արդեն երկու օր է՝ տեղեկություններ են տարածվել, որ ընկերության ղեկավարությունն աշխատակիցներին խոստացել է այսօր` նոյեմբերի 23-ին, հստակ պատասխանել` գործարանը կաշխատի, թե՝ ոչ:

«Էյ-Սի-Փի» ընկերության որեւէ աշխատակից դեռեւս աշխատանքից ազատված չի»,- այս մասին մեր զրույցում ասաց «Վալլեքս» խմբի «Էյ-սի-փի» ընկերության տնօրեն Լուսինե Մեջլումյանը:

- Տիկին Մեջլումյան, ճի՞շտ են այն տեղեկությունները, որ այսօր պետք է որոշվի՝ ընկերությունը կշարունակի աշխատել, թե՞ ոչ:

- Նախատեսված հանդիպումն այսօր չի կայացել, ուստի՝ անորոշ վիճակը, որում գտնվում էր ընկերությունը, շարունակվում է:

- Միայն կառավարությո՞ւնն է կարող այս խնդիրը կարգավորել:

- Սա համատեղ ուժերով լուծելի հարց է: Եռակողմ քննարկումների արդյունքում պետք է լուծվի կոնկրետ հարցերից մեկը: Մյուսն արդեն ընկերության եւ կառավարության միջեւ բանակցությունների միջոցով լուծվող հարց է: Ես չեմ ուզում ասել՝ այսինչը պետք է այսինչ հարցը լուծի: Պետք է բոլոր կողմերը համատեղ քննարկումների արդյունքում ընկերության առջեւ ծառացած խնդիրներին լուծում տան:

- Ճի՞շտ են այն լուրերը, որ ընկերության որոշ աշխատակիցներ արդեն արտագաղթել են:

- «Էյ-Սի-Փի» ընկերության որեւէ աշխատակից դեռեւս աշխատանքից ազատված չի: Մարդիկ ստացել են օրենքով սահմանված աշխատանքի ազատման վերաբերյալ ծանուցման թերթիկներ: Որոշ աշխատակիցներ՝ այո, մտադրություն ունեն արտագաղթելու, բայց քանի որ մարդիկ դեռ աշխատանքի մեջ են, բնականաբար, իրենք չեն կարող այսպես աշխատանքը թողնել եւ արտագաղթել: Մտադրություններ կան, բայց նման փաստ մենք դեռեւս չենք արձանագրել:

- Խնդրի լուծման համար ի՞նչ է պատրաստվում անել ընկերությունը:

- Դժվարանում եմ պատասխանել: Քանի որ այսօր նախատեսված հանդիպում կար, որը չկայացավ, դժվարանում եմ պատասխանել: Կարող եմ ասել, որ բանակցությունները շարունակվում են եւ հուսով ենք, որ այդ բանակցությունների արդյունքում կունենանք դրական լուծումներ:

- Ինչո՞ւ այսօր չկայացավ այդ հանդիպումը:

- Չեմ կարող հստակ պատասխան տալ, թե կոնկրետ ինչու չկայացավ: Երեւի դրա համար կային օբյեկտիվ պատճառներ:

- Կառավարությունը նախաձեռնություն ցուցաբերո՞ւմ է  խնդրի լուծման տարբերակներ գտնելու հարցում:

- Այո, միանշանակ այդ առումով բոլոր հարցերին կառավարությունը նախաձեռնություն է ցուցաբերել, ամենայն աջակցություն է ցուցաբերել եւ խնդրի լուծման համար պատրաստակամություն է ցուցաբերել, այդ առումով որեւէ խնդիր մենք չունենք:

- Այս պահին ընկերության աշխատակիցներն աշխատավարձ չե՞ն ստանում:

- Ստանում են: Քանի որ նրանք, որպես աշխատող, հաշվառված են` ստանում են: Ընդամենը չեն ստանում արտադրական բնականոն ընթացքի ժամանակ սնկային որոշակի սահմանված խրախուսական ֆոնդերը: Այն մարդիկ, ովքեր գտնվում են հարկադիր պարապուրդի մեջ, ստանում են օրենքով սահմանված հարկադիր պարապուրդի մեջ գտնվելու օրենքով սահմանված վարձատրության չափը: Խնդիր բացարձակապես չկա, մարդիկ ստանում են իրենց արձակուրդայինը, եթե ունեն հիվանդաթերթիկ՝ ժամանակավոր անաշխատունակության նպաստ են ստանում: Աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների առումով, որեւէ աշխատակից որեւէ խնդիր բացարձակապես չունի:

- Դեռ հստակեցված չէ՞, թե երբ է այսօր չկայացած հանդիպումը տեղի ունենալու:

- Ոչ, որեւէ հստակեցում այդ հարցում դեռեւս չկա:

Տպել
4009 դիտում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե