Մարդ, եթե քո ուսերին գալիս է իշխանության, հետո սկսում քեզ բանտերում պահել, էդ մարդուն համարում են կենդանի.Սամվել Բաբայան

 

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր վերսկվեց Արցախի ՊԲ նախկին հրամանատր Սամվել Բաբայանի եւ մյուսների գործով դատական նիստը:

Վճռաբեկ դատարանը հունիսի 15-ին բեկանել էր Սամվել Բաբայանի եւ ընկերների վերաբերյալ վճիռն ու գործն ուղարկել առաջին ատյան`նոր քննության: Վճռաբեկը նաեւ բավարարել էր պաշտպանական կողմի բողոքը եւ ազատել Բաբայանին ու մյուսներին:

Մինչ դատաքննության անցնելը Բաբայանի շահերը դատարանում ներկայացնող Արամ Ղլեչյանը միջնորդություն ներկայացրեց: Նա միջնորդեց պաշտպանական կողմին տրամադրել Հրաչյա Մայիլյանի հեռախոսային խոսակցությունների վերծանումները, որոնք գործի դատաքննության ընթացքում հասանելի չեն եղել իրենց։  Սամվել Բաբայանն էլ նկատեց, որ դա կաեւոր ապացույց է, որը պետք է դատարանում ուսումնասիրվի։

Այս գործով օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված ապացույցներ էին դրված: Առաջին ատյանի դատարանում Բաբայանի պաշտպանը միջնորդել էր ՕՀՄ իրականացնելու թույլտվության նյութերը պահանջել: Դատարանը, նախագահությամբ դատավոր Արշակ Վարդանյանի, միջնորդությունը բավարարել էր ու պահանջել նյութերը, սակայն Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանից գրություն էր ուղարկվել այն մասին, որ այդ նյութերը դեռեւս սահմանված կարգով գաղտնազերծված չեն, ու դրանք Բաբայանի գործը քննող դատարանին չէին տրամադրվել:

Այս առնչությամբ Վճռաբեկ դատարանը Բաբայանի գործով իրավական դիրքորոշում է հայտնել, որ հեռախոսային խոսակցությունների թույլատրելիությունն առաջին ատյանի դատարանի կողմից պատշաճ գնահատման չի արժանացել, եւ այն չէր կարող դրվել վերջնական դատական ակտի հիմքում:

«Ծանոթանալով այդ գաղտնալսումներին՝ հնարավոր է միանգամից գործը կարճեք, դատախազներն այդ ապացույցը շատ պինդ դրել են տակները՝  նստել»,– միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնեց Սամվել Բաբայանը։

 Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։

Նիստից հետո Սամվել Բաբայանը պատասխանեց մի քանի լրագրողների հարցերին: Խոսելով առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին նա ասաց, որ որեւէ ուժի չի սատարելու:

«Ընդհանրապես, կար հեղափոխություն, ընթացքը գնում է, որեւէ ուժի ես չեմ սատարելու, ես հետեւում եմ ընդհանուր զարգացումներին»,- հավելեց Բաբայանը:

Մեր հարցին, թե ինչ ակնկալիքներ ունեք դատարանից, ի վերջո կարդացվե՞ք, թե՞ ոչ, Արցախի հերոսն ասաց, որ դեռ առաջին ատյանի դատարանում ասել է, որ չարդարացվելու դեպքում դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

«Առաջին օրվանից առաջին ալիքով հաղորդեցին, որ Վրաստանից բերել են եւ այլն, եւ այլն (խոսքը Իգլայի մասին է,-հեղ.) հետո չկա դա, հիմա պահանջելու ենք, տեսենք՝ Վրաստանից ով է բերել»,- նշեց նա: Մեր դիտարկմանը, որ համաներումը ձեր վրա տարածվում է, Բաբայանն ասաց, որ իրեն համաներում պետք չէ, եւ խոսքը միայն այս գործի մասին չէ»: Դիտարկմանը, որ ազատ արձակվելուց հետո հայտարարել էիք, որ եթե իշխանությունները թողնեն՝ կգնաք Արցախ, Բաբայանը պատասխանեց. «Ես չեմ ասել՝ իշխանությունները եթե թողնեն, ինձ ոչ մեկը չի ծնվել՝ թողնի կամ չթողնի: Ես էս երկրում երեք անգամ դատվեցի մենակ էդ ազատության համար, այնպես որ նման բան չի եղել: Ես բացատրել եմ, որ Արցախի ցանկացած նոր իշխանություն պետք է համագործակցի Երեւանի հետ, այսինքն՝ Երեւանի կարծիքը գլխավորն է: Երեւանը դեռ կարծիք չի հայտնել Արցախի մասով, կասի, կխոսենք»:

Մեր հարցին՝ հնարավո՞ր է հիմա բացահայտի, թե ո՞վ է կանգնած այս գործի ետեւում եւ ում պատվերով է իր նկատմամբ քրեական հետապնդում սկսվել, Բաբայանը կրկին պնդեց, որ ՀՀ-ում մի մարդ է պատվեր տալիս, երկրորդը չի եղել: Մեր ճշտող հարցին՝ խոսքը Սերժ Սարգսյանի մասի՞ն է, Սամվել Բաբայանն ասաց.

«Ես անուն-ազգանունը չեմ օգտագործում: Մարդ, եթե կենդանի է լինում, չեն տալիս նրա անուն-ազգանունը, մարդ, եթե քո ուսերին գալիս է իշխանության, հետո սկսում քեզ բանտերում պահել, էդ մարդուն մարդ չեն համարում, համարում են կենդանի ու վերջ, ստեղ ի՞նչ կա չհասկանալու»:

Մեր հարցին՝ այս ընթացքում այդ անձը փորձե՞լ է ձեզ հետ կապ հաստատել, Բաբայանն ասաց, որ իր հետ չի կարող կապ հաստատել. «Այն ինչ կալանավորման ժամանակ փորձել, դրանից հետո չի փորձել»: Հիշեցնենք, որ ազատ արձակվելուց հետո Բաբայանը մեր զրույցում հայտարարել էր, որ հեղափոխության օրերին իշխանությունից իրեն դիմել են, որպեսզի հայտարարություն տարածի եւ ժողովրդին հորդորի գնալ տուն, բայց մերժել է:

Մյուս հարցին, թե հիմա նա ինչո՞վ է զբաղվում, Բաբայանը կատակեց. «դատական պրոցեսով», ապա հավելեց, որ քաղաքական գործունեություն չի ծավալում, անձնական գործերով է զբաղվում:

Վերջինս ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակի մասին չցանկացավ կարծիք հայտնել: Հարցին՝ ճի՞շտ էր Խաչատուրովին հետ կանչելու որոշումը, Բաբայանն ասաց, որ ինքը ո՛չ քննիչ է, ո՛չ դատախազ, որ իմանա՝ ինչի համար են կանչել: Մեր դիտարկմանը, թե պատճառն այն է, որ նա մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ, Բաբայանը պատասխանեց.  «Ինձ էլ էին մեղադրում, հիմա տեսնենք՝ կարողանո՞ւմ են մինչեւ վերջ մեղադրել: Ես չգիտեմ՝ որքանով է դա իրական, որքանով՝ ոչ: Ուրեմն, պետք է հետեւենք ու տեսնենք՝ ինչ է լինում»:

Անդրադառնալով «Սասնա ծռեր» կուսակցության համահիմնադիր Ժիրայր Սեֆիլյանի այն հայտարարությանը, որով նա առաջարկում էր Բակո Սահակյանին՝ քննարկել Արցախում անցնցում իշխանափոխության հնարավորությունը, Բաբայանն արձագանքեց.

«Ես իմ տեսակետը Ղարաբաղի հարցով արտահայտել եմ շատ հստակ. չի՛ կարելի  Ղարաբաղում ունենալ իշխանություն, որը Հայաստանի հետ չի աշխատելու, չի  համագործակցելու, այսինքն՝ Հայաստանի կարծիքը միշտ պետք է նկատի ունենալ, սակայն թե ինչ նկատի ուներ Ժիրայր Սեֆիլյանը, ես չեմ կարող ասել, քանի որ մենք չենք շփվում»:

Անդրադառնալով «Սասնա ծռեր» կուսակցության նախընտրական ծրագրի կարևոր դրույթներից մեկին, որով առաջարկվում է Արցախը դե յուրե միացնել Հայաստանին, Բաբայանն ասաց.

«Այս փուլում Արցախի Հանրապետությունը Հայաստանին միացնելը համարում եմ սխալ, Ռուսաստանի հետ հարաբերություններ հետ կապված Ժիրայր Սեֆիլյանի եւ իր թիմի կարծիքը համարում եմ սխալ, դրա համար մենք իրար հետ չենք շփվում: Ես ասել եմ իրեն իմ տեսակետի մասին, տեղյակ է»,- եզրափակեց Սամվել Բաբայանը:

Տպել
3841 դիտում

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև