Պետք է փոխենք գործարարի վարքագիծն ու դրա հանրային ընկալումը. Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է «Հայաստանի տնտեսության զարգացման արդի հիմնախնդիրները և ռազմավարական ուղղությունները» թեմայով գիտագործնական խորհրդաժողովի աշխատանքներին:

Ինչպես հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից, խորհրդաժողովը մեկնարկել է ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման արդի վիճակի և հիմնախնդիրների վերաբերյալ ելույթներով: Նիկոլ Փաշինյանը լսել է Հայաստանում սահմանադրականության մակարդակի բարձրացման, պետական կառավարման համակարգի բարելավման, հասարակական նոր պայմանագրի, ինստիտուցիոնալ վերափոխումների և ՀՀ տնտեսության արդի բնութագրերի և զարգացման խնդիրների վերաբերյալ բանախոսների զեկույցները, որոնց վերաբերյալ հաջորդիվ ծավալվել է մտքերի փոխանակություն, մասնակիցները ներկայացրել են իրենց դիրքորոշումները քննարկվող թեմաների և հնչած հարցադրումների շուրջ:

Անդրադառնալով զեկույցներում արծարծված հարցերին և ամփոփելով խորհրդաժողովի առաջին մասի շրջանակում ծավալված քննարկումը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ոգևորված է դրա արդյունքներով. «Ըստ էության՝ համենայն դեպս առաջին 5 զեկույցի արդյունքներով շարադրված է մեր քայլերի տրամաբանությունը և առաջնահերթությունը՝ ինչ մենք այս ընթացքում անում ենք, փորձում ենք անել և պիտի փորձենք ավելի լավ անել: Օրինակ, հենց հեղափոխությունից հետո, երբ քաղաքական հարթակներում մեզ անընդհատ հարցնում էին տնտեսական անելիքների մասին, առաջին հերթին ընդգծում էինք երկրում սահմանադրականության կարևորությունը: Բոլորն ասում էին, թե դա ինչ քաղաքական հարց է, պետք է խոսել տնտեսությունից: Մենք ասում էինք՝ տնտեսության համար կարևորը օրինականությունն է,  օրենքի առաջ բոլորի հավասարությունն է, արդարության միջավայրի ձևավորումն է:

Հաջորդ խնդիրը, որին մենք բախվել ենք և շատ արագ արձանագրել ենք, պետական կառավարման համակարգի ծայրահեղ անարդյունավետությունն է: Մենք դա ձևակերպել ենք որպես քաղաքական խնդիր, որին անխուսափելիորեն 2019 թ. ընթացքում անդրադառնալու ենք, այսինքն՝ հույս ունեմ, որ ընտրություններում մենք կստանանք վստահության քվե և դրանից հետո անպայման այդ թեմային անդրադառնալու ենք»:

Վարչապետի պաշտոնակատարը խոսել է հասարակական նոր պայմանագրի վերաբերյալ զեկույցում բարձրացված հարցերի, այն է՝ հեղափոխության արդյունքում ստեղծված հնարավորությունների, իշխանության քննադատության և կառավարության անելիքների մասին: «Իմ կարծիքով՝ ինչ-որ տեղ այդ ընկալումը հին քաղաքական համակարգի իներցիա է, որովհետև եթե իշխանությունն ամեն ինչ՝ բոլոր լծակները և բոլոր հարցերի լուծումները, վերցնում է իր ձեռքը, բնականաբար, ամեն չարածի համար պատասխանատուն ինքն է: Սա իսկապես աբսուրդ իրավիճակ է, բայց սա մեր իրականությունն է եղել. բոլորն ուզում են, որ կառավարությունը, ավելին՝ վարչապետն անձամբ մտնի միկրոմենեջմենթի մեջ: Կառավարության խնդիրը ոչ թե ամեն բջիջի աշխատանքը, այլ օրգանիզմի առողջությունն ապահովելն է: Իսկ օրգանիզմի առողջությունն ապահովելու համար ամենակարևորը ճիշտ ախտորոշումն է և դրանից բխող քայլեր անելը: Այսօր մեր գաղափարախոսությունը հետևյալն է. ստեղծվել է հնարավորություն, որ խնդիրների լուծման դերակատարումն ու պատասխանատվությունը լինի ոչ միայն կառավարությանը, այլև հանրային տարբեր շերտերինը: Մեր քաղաքական գործունեության ողջ ընթացքում՝առնվազն  2015 թվականից, երբ մենք մեր քաղաքական տեսլականը ձևակերպել ենք, անհատական ջանքը եղել է առանցքային՝ բոլոր հանրային խնդիրների լուծման համար և կարծում ենք, որ  այդ հնարավորություններն այսօր ստեղծվել են: Շատ կարևոր շեշտադրում է, ինչը մենք անընդհատ ասում ենք, մարդկանց վարքի և վերաբերմունքի փոփոխությունը, և, ըստ էության, հեղափոխությունը տեղի է ունեցել միայն այդ պատճառով, որովհետև տեղի է ունեցել  մարդկանց վարքի փոփոխություն», - ասել է վարչապետի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ տեղի է ունեցել քաղաքական վարքի փոփոխություն,  և դա լուծել է քաղաքական հեղափոխության խնդիրը, իսկ երբ տեղի ունենա տնտեսական վարքի փոփոխություն, դա կլուծի նաև տնտեսական հեղափոխության խնդիրը՝ սկսած նրանից, թե հարկ վճարողն ինչպես է ընկալում իր վճարած հարկը կամ իր կողմից հարկ վճարելու պարտականությունը. ինքը դա վճարում է որպես բե՞ռ, լո՞ւծ, կաշկանդող, իրեն բանտարկող մի բա՞ն, թե՞ ընկալում է դա որպես իր մասնակցություն երկրի տնտեսական, քաղաքական և բոլոր առումներով փոփոխություններին: «Հարկ վճարողի, աշխատողի, գործարարի վարքագծի փոփոխությունը և գործարարի նկատմամբ հանրային ընկալումն ամենաառանցքային խնդիրն է, որն այսօր պետք է լուծենք: Մենք պետք է խոստովանենք, որ երկար ժամանակ գործարարության նկատմամբ հիմնականում ձևավորվել է վատ վերաբերմունք, իհարկե, բացառություններ եղել են: Ի՞նչն է եղել  պատճառը, որովհետև նրանք անընդհատ ներքաշվել են քաղաքական պրոցեսների մեջ, և իշխանությունը շահագրգռված է եղել նրանց քաղաքական պրոցեսներում ներքաշելու հարցում: Հիմա քաղաքական պրոցեսները տարել են այնտեղ, որ, օրինակ, առաջիկա խորհրդարանական ընտրություններում գործարար թեկնածուների թիվն աննախադեպ ցածր է:

Բայց ես չեմ ուզում, որ դա ընկալվի որպես գործարարի գնահատականը և գործարարի համարումը մեր երկրում նսեմացնելու պրոցես: Դա հակառակ պրոցեսն է, և կարծում եմ, որ դրա արդյունքում գործարար պետք է նշանակի շատ ավելին, քան նշանակում է պատգամավոր, որովհետև գործարարն այն մարդն է, ով ստեղծում է արդյունք, ով ստեղծում է աշխատատեղեր, ով պետական եկամուտների լոկոմոտիվը քաշում է առաջ, և որի գործունեության արդյունքում մենք բոլորս հնարավորություն ենք ստանում ձևավորել այն հարթակը, որտեղ պետք է տեղի ունենան տնտեսական, քաղաքական և միջազգային աշխարհաքաղաքական փոփոխությունները մեր միջավայրում», - ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Խորհրդաժողովի ժամանակ արծարծվել է նաև ժողովրդագրական ներկայիս իրավիճակի բարելավման հարցը, որի առնչությամբ վարչապետի պաշտոնակատարը նշել է. «Դա մեր ամենակարևոր խնդիրն է, որը եթե լուծման առումով դնենք բնական աճի տրամաբանության մեջ, և եթե նույնիսկ հիմա շատ մեծ հաջողություններ ունենանք, 15-20 տարի հետո նոր կլուծվի, որովհետև 1 տարի հետո ծնված երեխան չափահաս կդառնա ամենաշուտը 18 տարի հետո: Այս առումով իսկապես շատ կարևորում ենք ներգաղթի գաղափարը: Ներգաղթ ասելով նկատի չունենք զուտ մարդկանց ֆիզիկական տեղափոխություն: Մենք հույս ունենք, որ ներգաղթ ասելով՝ իրականությունում կտեսնենք նաև կապիտալի, նոր կուլտուրայի ներգաղթ, որովհետև մենք աշխարհասփյուռ ժողովուրդ ենք և, գաղափարը, որն ինձ շատ է դուր գալիս, հետևյալն է. ես պատկերացնում եմ, որ մեր երկիրը՝ Հայաստանի Հանրապետությունը, պետք է աշխարհի, սփյուռքի տարբեր համայնքներից ներգաղթի օբյեկտ դառնա, ուր մարդիկ գան՝ ամեն մեկն իր հետ բերելով նոր մշակույթ, նոր ըմբռնում, նոր հայացք, նոր միտք, և այդ գործընթացի արդյունքում պետք է ունենանք 1000-ամյա, բայց  նորածին և վերածնված մի ժողովուրդ, մի հասարակություն, մի հանրություն»:

Իր խոսքում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է բուհերի այսօրվա իրավիճակի, կրթական համակարգի խնդիրների և գիտահետազոտական ինստիտուտների արդյունավետության վերաբերյալ հնչեցված հարցադրումներին: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանում ի հայտ է եկել պետական և գերատեսչական բուհերի անհասկանալի ինստիտուտ, և դա նույնպես պետական կառավարման արդյունավետության թեմային առնչվող խնդիր է: «Բյուջեով կրթության վրա ծախսում ենք այսքան գումար, բայց իրականում ծախսում ենք ավելի շատ, որովհետև կան գերատեսչություններ, որոնք իրենց ֆինանսավորման հետ իրենց հերթին ֆինանսավորում են բուհեր: Եվ ունենք  մի իրավիճակ՝ երբ ուսանողը բուհն ավարտում է և գնում որևէ պետական գերատեսչություն աշխատանքի ընդունվելու, նրան ասում են՝ քո դիպլոմը մեզ ոչինչ չի ասում, պետք է մեր գերատեսչության բուհում սովորես, քեզ դիպլոմ կտանք և այն ժամանակ նոր կհամարենք, որ դու կարող ես աշխատանքի ընդունվել: Ինձ համար միանշանակ է, որ գերատեսչական և պետական բուհերի այսպիսի կառուցվածք և բաժանում ուղղակի չպետք է լինի: Այդ ինստիտուտները պետք է համատեղենք և գիտությունը, հետազոտությունը, կրթությունը նույն ռելսերի վրա դնենք», - նշել է վարչապետի պաշտոնակատարը՝ կարևորելով գիտություն-տնտեսություն-կառավարում-հանրություն գործուն կապի ձևավորումը: «Ժամանակակից աշխարհում բազմաթիվ մեծ հայտնագործություններ և առաջընթացներ արվել են ուսանողական ռեֆերատներում արձանագրված գաղափարների վրա: Իսկ մեր ուսանողների քանի՞ տոկոսն է ռեֆերատ գրում: Քաղաքի կենտրոնում քայլում ես՝ ավելի շատ ռեֆերատ վաճառող կրպակ կա, քան ծխախոտ վաճառող: Մեզ թվում է, թե դա մեզ չի առնչվում, բայց քայքայումն սկսվում է հենց այդտեղից: Մենք պետք է մեր պահանջներն այս առումով ավելացնենք, և մեր բուհերի միջազգայնացման ուղղությամբ քայլեր անենք», - ասել է նա:

Ինչ վերաբերում է Հայաստանի տնտեսության զարգացման հեռանկարներին, այս առնչությամբ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մեր տնտեսությունը և քաղաքականությունը պետք է լինեն առաջին հերթին մեր ռազմավարական կարիքները սպասարկող: Այս առումով շատ կարևորում եմ, որ չմոռանանք հետևյալը. մեր ռազմավարական առանցքային խնդիրներից մեկը մեր անվտանգությունն է և անվտանգության մակարդակի շարունակական բարձրացումը: Կա ներուժ, կա հնարավորություն, որ մենք կառուցենք այդպիսի տնտեսություն և երբեք 2 բան չպատճառաբանենք մեր անվտանգության միջավայրով.

 

  1. Մենք պետք է պայմանավորվենք, որ մեր երկրում օրինականության պակասը, ժողովրդավարության պակասը չպետք է պայմանավորենք անվտանգային միջավայրով:
  2. Մենք չպետք է մեր տնտեսության զարգանալը պատճառաբանենք դարձյալ անվտանգային միջավայրով, որովհետև հիմա հնարավորությունները ուրիշ են: Հիմա 21-րդ դարն է, տեխնոլոգիական դարը, և տնտեսության զարգացումը հիմնականում առնչվում է մարդկային կապիտալի զարգացման հետ: Մարդկային, ինտելեկտուալ կապիտալը մեր ամենամեծ արժեքն է և ամեն ինչ պետք է սկսենք այդտեղից:

Մեր նպատակը մեր քաղաքացիների ազատությունը, երջանկությունը, բարեկեցությունն ապահովելն է, և դա այն քաղաքական խնդիրն է, որն անպայման միասին պետք է լուծենք»:

Վարչապետի պաշտոնակատարը գոհունակությամբ ասել է, որ քննարկման ընթացքում չհնչեց որևէ նախադասություն, որի հետ ինքը համաձայն չլիներ, առավելագույնը 1, 2, 3, կամ 4 միտք կարող էր լինել, որոնց կարձագանքեր «այո, բայց…» ձևակերպմամբ: «Սա ինձ ուրախացնում է, որովհետև նշանակում է, որ ինչ-որ առումով ձևավորվել է հանրային համընդհանուր զգացողություն մեր անելիքների վերաբերյալ: Մենք, իհարկե, այս ընթացքում ներկաներից մի մասի հետ շփվել ենք, մի մասի հետ չենք շփվել, բայց դա կարող է լինել հեղափոխության հաջորդ կարևոր արդյունքը, որ հնարավոր է՝ մեր ընդհանրության զգացողությունը վերականգնվում է: Մենք, նույն փաստերի հետ առերեսվելով, գալիս ենք նույն եզրակացություններին և գծում ենք անելիքների ճանապարհային քարտեզը», - ասել է Նիկոլ Փաշինյանը: Նա կարևորել է նման ձևաչափով հանդիպումները՝ որպես գաղափարներ գեներացնելու և իրագործելու, ճանապարհային քարտեզ մշակելու, լուծումներ գտնելու և առաջարկներ լսելու հարթակ՝ նշելով, որ բաց է այսպիսի   քննարկումների համար և պատրաստ է հաճախ հանդիպել:

Տպել
1559 դիտում

Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը․ Հաջիև

Ինչպես են փրկարարներն Արփա գետից դուրս բերում ավտոմեքենան (տեսանյութ)

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել