Ամիրյանն էն գլխից աչք էր դրել էդ շենքի վրա. ժողարվեստի նախկին աշխատակիցները դիմել են դատարան

Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2017 թվականին, մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի հանձնարարականով լուծարվեց Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի պետական թանգարանին միացված Ժողովրդական ստեղծագործության կենտրոնը։ Այսօր 16 աշխատակից փաստացի գործազուրկ է դարձել: Նրանք առանց որեւէ պարզաբանման պարզապես հեռացվել են աշխատանքից, իսկ այդ հաստիքները տրվել են «Արար» ծրագրին:

Աշխատակիցների փոխանցմամբ՝ գրություն է ուղարկվել թանգարան, որտեղ շեշտվել է Արշակունյաց 28/7 հասցեում գործող ժող-ստեղծագործության կենտրոնի մասին՝ առաջարկելով դրա փոխարեն ստեղծել ժողովրդական մշակույթի պահպանման եւ հանրահռչակման բաժին: Կառուցվածքային փոփոխության հետեւանքով հոկտեմբերի 16-28-ը հաստիքները փոխանցվել են մարզային ժողովրդական վարպետներին, այսինքն՝ «Արար» ծրագրին:

«Ամիրյանը էն գլխից աչք էր դրել էդ շենքի վրա, կառուցվածքային փոփոխությունների հիմնական նպատակներից էր՝ շենքին տիրանալը, եւ որպես խոչընդոտ մեզնից ազատվելը»,- ասացին ժողարվեստի նախկին աշխատակիցները: Նրանց խոսքով՝ Ամիրյանը չհասցրեց շենքին տիրանալ: Հայտնում են, որ Հովեյանը ամբողջ գույքը շենքից տեղափոխել է, եւ պարզ չէ, թե ինչ է արել, սակայն գիտեն, որ իրենց աշխատասենյակները դատարկված են: Արշակունյաց 28/7 հասցեում գտնվող շենքն այս պահին պատկանում է ՀՀ պետական գույքի կառավարման վարչությանը:

Կենտրոնի աշխատակիցները հայց են ներկայացրել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան (դատավոր Էդիկ Ավետիսյան) ընդդեմ ՀՀ մշակույթի նախարարության «Հով. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն» ՊՈԱԿ-ի:

Քաղաքացիական գործով ներկայացուցիչ փաստաբան Սեդա Սաֆարյանի փոխանցմամբ՝ համաձայն ՊՈԱԿ-ի նոր կառուցվածքի եւ հաստիքային ցուցակի՝ կազմակերպությունում կա ժողովրդական ստեղծագործության 15 մասնագետի հաստիք, սակայն նախկին աշխատողներին այդ հաստիքները չեն առաջարկվել:

«ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ գործատուն չի կարող անմիջականորեն կիրառել աշխատանքից ազատելու իր լիազորությունը, քանի որ դրա համար անհրաժեշտ է աշխատողի հրաժարումը առաջարկվող աշխատանքից: Մեզ մոտ առկա են նաեւ փաստեր, որ ներկայացված նոր կառուցվածքի եւ հաստիքային ցուցակի կազմակերպությունում աշխատողների թվաքանակի կրճատում առկա չէ»,- ասաց Սեդա Սաֆարյանը:

Անդրադառնալով պատասխանողի՝ «Հով. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցչի այն պատճառաբանությանը, թե հայցվորները ՀՀ մարզերում հաշվառում չունեն, որպեսզի կարողանան դառնալ «Արար» ծրագրի մասնակից, Սեդա Սաֆարյանը փաստեց, որ սա նույնպես չի բխում ՀՀ աշխատանքային օրենսգրքի վերը նշված հոդվածի պահանջներից, քանի որ աշխատանքային օրենսդրությունը Երեւան քաղաքի բնակիչների համար մարզերում աշխատելու որեւէ խոչընդոտ չի նախատեսում: Հավելենք, որ օրենքի նշված դրույթը պարզորոշ կերպով նշում է, աշխատողին՝ նրա մասնագիտական պատրաստվածությանն ու առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք առաջարկելու գործատուի պարտականության մասին:

Կենտրոնի աշխատակիցները՝ Սվետա Աղաբալյանը, Մարգո Վարդանյանը, Կարինե Մարտիրոսյանը, Հռիփսիմե Սարգսյանը, Ժաննա Վարդանյանը եւ Նորիկ Գրիգորյանը դիմել է դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել իրենց աշխատանքից ազատելու հրամանները, իրենց վերականգնել նախկին աշխատանքում՝ վճարելով հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար:

Տարիների վաստակ ունեցող այս մարդիկ վստահեցնում են, որ հենց Ժողովրդական ստեղծագործության կենտրոնի հիմքի վրա է 1978-ին բացվել Ժողովրդական արվեստի պետական թանգարանը: «Տարիների ընթացքում ստեղծել ենք պարային խմբեր, երգչախմբեր, ժողգործիքների խմբեր եւ հանրապետության ամենավերջին գյուղերը գործուղումներ ունեցել։ Օգնել ենք կուլտուրայի բաժնի մեթոդիստներին, թե ոնց պետք է աշխատեն իրենց տեղերում, այլ կերպ ասած՝ կոորդինացրել մշակութային կյանքը մարզերում»,- ասում են նրանք:

Պատասխանող կողմի ներկայացուցիչ՝ փաստաբան Ելենա Կասպարովայի փոխանցմամբ՝ առկա է նախկին նախարարի հրաման, որի արդյունքում էլ կատարվել են գործողություններ, որոնք եղել են ավելի քան իրավաչափ: «Իմ վստահորդի որոշումը բխել է նախարարի հրամանից, իսկ նախարարի հրամանը չի վիճարկվում»:

Գործազուրկ դարձած նախկին աշխատակիցների մասին ՀԺ-ն զրուցեց Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի եւ ստեղծագործության կենտրոնի տնօրեն Հովիկ Հովեյանի հետ: Վերջինս նշեց, որ մարզային մշակութային ծրագրեր են իրականացվել սահմանամերձ գյուղերում՝ նախարարի գրավոր հանձնարարականով: Մի քանի աշխատակից կարողացել են շարունակել աշխատել:

«Այն վարպետները, որոնք դասեր են տալու մարզերի բնակիչներին, նրանք քաղաքում նստած զբաղված էին մարզային ծրագրերի իրականացմամբ: Մեր նախկին աշխատողների մասին որեւէ բացասական բան չեմ կարող ասել, մարդիկ աշխատել են, բայց հիմա իրենք դատի են տվել, ուզում են իրենց իրավունքները պաշտպանել: Բայց նրանց նոր աշխատանք առաջարկելը իմ իրավունքն է եւ ոչ պարտականությունը»,- ասաց տնօրենը:

Հովեյանից հետաքրքրվեցինք՝ նոր կառուցվածքային փոփոխություններից հետո այդ մարդկանց աշխատանք առաջարկվել է: Նա ասաց. «Նրանք, ովքեր ունեն ժողովրդական վարպետի ստատուս, իհարկե՝ առաջարկել եմ»: Հովեյանի խոսքով՝ դասընթացն իրականացնելու համար վերջիններիս առաջարկվել է տեղափոխվել մարզեր եւ այնտեղ աշխատել, սակայն հրաժարվել են:

Հովեյանի խոսքով՝ աշխատանքից ազատվածները որակավորմամբ չեն համապատասխանել ՊՈԱԿ-ում աշխատելուն, որոշներն էլ թոշակի են անցել: Անհասկանալի է մնում միայն, թե ինչպես չեն համապատասխանում, եթե տարիներ շարունակ այդ մարդիկ աշխատել են հենց նույն կենտրոնում, որտեղ Հովեյանը տնօրեն է: Չնայած, աշխատանքից ազատվածները բոլորն էլ ունեն համապատասխան կրթություն եւ որակավորում:

Հովեյանը չցանկացավ մեկնաբանել, թե որքանով է ազնիվ նման մշակութային քաղաքականություն որդեգրելն ու տասնյակ մարդկանց հաշվին մարզային ծրագրեր իրականացնելը: Նա չզլացավ կրկնել, որ կատարվածը վաղուց անցյալում է, եւ որ ինքը օրենքի սահմաններում է գործել ու ենթարկվել նախկին նախարարի հրահանգին:

Տպել
4052 դիտում

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման