ԱԺ արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» կստանա ձայների 68.3%-ը, ԲՀԿ-ն՝ 6.7%. GALLUP

23/11/2018 schedule17:58

«GALLUP International association»-ի իրականացրած հարցումների համաձայն` ԱԺ արտահերթ ընտրություններում ընտրողների 68.3%-ի ձայներով հաղթելու է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը: Այս մասին նոյեմբերի 23-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արման Նավասարդյանը:

Հետազոտությունն իրականացվել է դեմ առ դեմ հարցումների մեթոդով: Հարցումների քանակը` 1111, հետազոտության ընտրանքային սխալը 3%: Հետազոտության իրականացման ժամանակահատվածը նոյեմբերի 17-21: Իրականացման վայրը` Հայաստանի Հանրապետություն:

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2018թ-ի դեկտեմբերի 9-ին: Քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է։ Ընտրական օրենսգրքով սահմանվել է 12-օրյա ժամկետ:

«Հարցումների մասնակիցներին խնդրել ենք պատասխանել հարցին, թե դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին համամասնական ընտրակարգով ո՞ր կուսակցությանը կամ կուսակցությունների դաշինքին են պատրաստվում տալ իրենց ձայնը: 68.3%-ը նշել է, որ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքին, 6.7%-ը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, Հայաստանի հանրապետական կուսակցությանը` 1.5%-ը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը` 1.2%-ը, իսկ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությանը` 1 %-ը: Մնացած կուսակցություններն ու դաշինքները 1%-ից քիչ ձայներ են ստացել: Հարցվածների 12.7%-ը հրաժարվել է պատասխանել, իսկ 6.7%-ը դժվարացել է պատասխանել հարցին»,- նշեց Նավասարդյանը:

«Ամենաբարձր դրական վերաբերմունքն ունի «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը`հարցվածների 52.7%-ը լիովին դրական է վերաբերում, ավելի շուտ դրական է վերաբերում 32.9%-ը»,- ասել է Արման Նավասարդյանը:

««Դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին համամասնական ընտրակարգով Դուք ո՞ր կուսակցությանը կամ կուսակցությունների դաշինքին եք պատրաստվում տալ Ձեր ձայնը հարցին» քաղաքացիները պատասխանել են․

«Իմ քայլը» կուսակցությունների դաշինք՝ 68.3 տոկոս,

ԲՀԿ՝ 6.7 տոկոս,

ՀՀԿ՝ 1.5 տոկոս,

«Լուսավոր Հայաստան»՝ 1.2 տոկոս,

ՀՅԴ՝ 1 տոկոս,

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցություն՝ 0.9 տոկոս,

Քրիստոնեա-Դեմոկրատական Վերածնունդ՝ 0,3 տոկոս,

«Մենք» կուսակցությունների դաշինք՝ 0,3 տոկոս,

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատներ՝ 0.2 տոկոս,

ՕԵԿ՝ 0.1 տոկոս,

«Ազգային առաջընթաց» կուսակցություն՝ 0 տոկոս»,- ներկայացրեց Նավասարդյանը։

Հարցման համաձայն` ՀՀԿ-ն նաև ամենաընդդիմադիր քաղաքական ուժն է:

Քաղաքացիների 70.9%-ը նշել է, որ միանշանակ մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

«70.9%-ը ասել է, որ միանշանակ մասնակցելու է: Ավելի շուտ մասնակցելու է 15.5%-ը, ավելի շուտ չի մասնակցելու 2.9%-ը, հաստատ չի մասնակցելու 8.9%-ը: Մեր փորձից ասեմ, որ պետք է հաշվի առնել այն մարդկանց ցուցանիշը, ովքեր ասում են, որ միանշանակ մասնակցելու են»,- ասաց Արման Նավասարդյանը:

Հարցման երկրորդ փուլը «GALLUP International association»-ը պատրաստվում է անցկացնել նախընտրական քարոզչության ընթացքում` դեկտեմբերի 1-ից 4-ը:

Հիշեցնենք, 2018 թվականի սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած Երեւանի ավագանու ընտրություններից առաջ նույն «GALLUP International association»-ի իրականացրած հարցումների համաձայն՝ Իմ քայլը դաշինքը ստանալու էր ձայների 39.9 տոկոսը, այնինչ ստացավ 81.6 տոկոսը:

Մինչ քարոզարշավի մեկնարկը՝ սեպտեմբերի 3-9-ը, սույն կազմակերպության անցկացրած ուսումնասիրության համաձայն, հարցին՝ որ կուսակցությանն են պատրաստվում ձայն տալ, հարցվողների 39.9 տոկոսը, ըստ Արման Նավասարդյանի՝ նշել է՝ քվեարկելու են «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի օգտին: Երկրորդ հորիզոնականում 11.8 տոկոսով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն էր:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3821 դիտում

Ադրբեջանը ՀՀ-ի հետ մի դեպքում կգնա խաղաղ համագոյակցություն ձևավորելուն միտված ռազմավարական գործարքի. Մարգարյան

ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին. տեսանյութ

Թեհրանը բողոք է հայտնել Մոսկվային Կազանի համալսարանում իրանցի ուսանողների «բռնի» ձերբակալության առնչությամբ

Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին

ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցությանը

Ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմական օդանավակայաններին. ՌԴ ՊՆ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Թրամփի հետ քննարկել է անվտանգության գլոբալ մարտահրավերները

2 ամսում՝ 12 հազարից ավելի այցելու. Անահիտ աստվածուհու արձանը մեծացրել է Պատմության թանգարանի հոսքը. տեսանյութ

Զելենսկին Մոսկվային մեղադրել է խաղաղության հեռանկարը խաթարելու համար

Կանադան կկալանավորի Նեթանյահուին, եթե նա այցելի մեր երկիր. Ժոլի

Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը. կան զոհեր

Երկրաշարժ` Ադրբեջանում. ցնցումները Հայաստանի տարածքում ևս զգացվել են

Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների մրցույթ

Ռուսաստանում զորահավաքի մասին խոսք անգամ չկա. Պեսկով

Երևանում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6»-ը. վերջինը կողաշրջվել է. կա տուժած

Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes»-ը. կան տուժածներ

Այսօր էլ՝ Նորք-Մարաշով եկա աշխատանքի, բայց կրկին հեծանիվով. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Առկա խնդիրները վկայում են, որ Հայաստանը դեռ պատրաստ չէ առողջապահության ապահովագրության անցնելուն. Փաշինյան

Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ

Ինչ իրավիճակ է Հայաստանի ավտոճանապարհներին

Նախ՝ օրը որոշեցի. Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ինչու է սափրվել

Նեղվում ենք «Արևմտյան Ադրբեջան»-ից, չե՞նք մտածում, որ Արևմտյան Հայաստան ասելով մարդկանց գրգռում ենք. Փաշինյան

Վարչապետը մանրամասնեց՝ ինչու ՀՀ-ն չի բարձրաձայնում Ադրբեջանի Սահմանադրության փոփոխության հարցը

Արագաչափերը հանելու հարցը պետք է լուծենք համաժողովրդական ձևով՝ հանրաքվեով․ Փաշինյան

Վարչապետը ծառայողական ավտոմեքենաները կկրճատի «կացնային» մեթոդով

Ինչու է վարչապետը պաշտոնյաներին նամակով տեղեկացրել ազատումների մասին

Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին․ Փաշինյան

Վարչապետը պատրաստվում է Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում

Պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված են, այլ համակարգերի հետ են կապված. վարչապետ

Ակնկալում ենք, որ տրիբունաները լեփ-լեցուն կլինեն. Հայաստանի բասկետբոլի հավաքականը կընդունի Ավստրիային

ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում 3-րդ հորիզոնականում է. Պապիկյանը հրապարակել է մեդալակիրների անունները

Ավանեսյանը «Գյումրի» ԲԿ-ում ընթացող նորոգման աշխատանքներում առկա խնդիրները վերացնելու հանձնարարական է տվել

Մարդու իրավունքների պաշտպանը Նիդերլանդների դեսպանին է ներկայացրել ոլորտի առաջնահերթությունները

Թուրքիան ներառված չէ այն երկրների ցանկում, որտեղ Իսրայելի վարչապետը չի կարող մեկնել

Քննարկվել են Հայաստանում կանխիկի կրճատման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները

Կրճատում եմ ծառայողական ավտոմեքենաների թիվը, ավելի մանրամասն՝ հարցազրույցում. վարչապետ (տեսանյութ)

Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ԵՄ-Հայաստան հարաբերությունների հիմնաքարն է. Մարագոս

Ներքին Սասնաշենում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել

Հայտնի է վարչապետի՝ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցի հեռարձակման ժամը