Բելառուսի եւ Ադրբեջանի ռազմական համագործակցությունը. ընդդեմ ում են ընկերություն անում

Վերջին օրերին բելառուսական եւ ադրբեջանական մամուլում ակտիվացել են խոսակցությունները Ադրբեջանի եւ Բելառուսի ռազմական համագործակցության վերաբերյալ: Ադրբեջանա-բելառուսական ռազմական համագործակցության նկատմամբ ուշադրությունը մեծացավ նոյեմբերի 19-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի Մինսկ կատարած այցից հետո: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման արդյունքներով հայտնի դարձավ, որ Բելառուսի պետական ռազմաարդյունաբերական հանձնաժողովի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջեւ հուշագիր է ստորագրվել, որն Ալիեւի խոսքով՝ «ամենակարճ ժամանակահատվածում կվերափոխվի Բելառուսից ռազմական տեխնիկա ձեռք բերելու պայմանագրի»:

Բելառուսական tut.by լրատվական կայքը ընդհանրացված տվյալներ էր ներկայացրել Ադրբեջանի՝ Բելառուսից ձեռք բերած սպառազինության վերաբերյալ: Ըստ այդ տվյալների՝ 10-ամյա համագործակցության ընթացքում Բելառուսը 500 միլիոն դոլարի զենք, ռազմական նշանակության տեխնիկա եւ սարքավորումներ է վաճառել Ադրբեջանին: Միեւնույն ժամանակ կայքը նշել էր, որ երկու երկրների միջեւ պայմանագրերի ծավալները, գործարքների արժեքներն ու մատակարարվող զենքերի տեսակները մեծ մասամբ գաղտնի են պահվում, ինչը սովորական է նման պայմանագրերի համար:

Զենքի համաշխարհային առեւտրի վերլուծության կենտրոնի (ԶՀԱՎԿ) տվյալներով միայն 2010-17 թթ. ընթացքում Ադրբեջանը Բելառուսից ձեռք է բերել 639 միլիոն դոլարի սպառազինություն: Այդ տվյալով Բելառուսը զիջում է միայն Ռուսաստանին (4,1 միլիարդ դոլար) եւ Իսրայելին (1,5 միլիարդ դոլար):

Բաց աղբյուրներում առկա տվյալների համաձայն՝ Բելառուսի եւ Ադրբեջանի ռազմական համագործակցության մեջ մեծ տեղ են զբաղեցնում հակաօդային պաշտպանության միջոցները: 2007 թ. Մինսկի եւ Բաքվի միջեւ ստորագրվել էր ադրբեջանական «Օսա-ԱԿՄ» զենիթահրթիռային համալիրները «Օսա-1Տ» մակարդակի արդիականացման մասին պայմանագիր: Բելառուս մասնագետները մասնակցել են նաեւ C-125 ԶՀՀ-ների արդիականացմանը «Պեչորա-2Տ» մակարդակի:

Ադրբեջանին են տրամադրվել «Բուկ-ՄԲ» տարբերակի 6 ԶՀՀ: 2014 թ. սեպտեմբերի դրությամբ Ադրբեջանի ԶՈւ-ում առկա էր առնվազն երկու գումարտակ «Բուկ-ՄԲ»: ԶՀԱՎԿ տվյալների համաձայն՝ 2014 թ. Ադրբեջանը ձեռք է բերել 9 դիվիզիոն (27 արձակման կայան) C-125-TM «Պեչորա-2Տ» ԶՀՀ, որոնք պատվիրել էր դեռեւս 2011 թ.: Նույն տարվա ընթացքում Ադրբեջանը Բելառուսից ձեռք էր բերել 2 միավոր Տ38 «Ստիլետ» ԶՀՀ:

Tut.by կայքի հոդվածից հետո լուրեր տարածվեցին Ադրբեջանի՝ բելառուսական «Ալեբարդա» ԶՀՀ-ների հնարավոր ձեռքբերման մասին: Այդ մասին հայտնել էր բելառուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Ալեսինը Naviny.by կայքի հետ զրույցում՝ նշելով, որ C-125-ի հետնորդ «Ալեբարդա»-ն «զարգացում է դեպի C-300 եւ ավելի»: Նա հավելել էր նաեւ, որ կոնկրետ պարագայում «համակարգը կարելի է հարմարեցնել Ադրբեջանի կարիքներին»: Ըստ փորձագետի՝ ԶՀՀ-ների ձեռքբերումը կարող է պատասխան լինել Հայաստանի կողմից Cy-30 կործանիչների ձեռքբերմանը:

Ալեսինի խոսքերից ոգեշնչված minval.az կայքը մեկնաբանություն էր խնդրել ադրբեջանցի ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Շաիր Ռամալդանովից: Վերջինիս խոսքից բխում է, որ Ադրբեջանում արդեն իսկ կա որոշում «Ալեբարդայի» ձեռքբերման վերաբերյալ:

«Հաշվի առնելով այդ տեխնիկայի համատեղելիությունը Ադրբեջանի ՀՕՊ համակարգում առկա համակարգերի հետ, գինն ու ռելյեֆայնությունը՝ որոշում է կայացվել ձեռքբերել այդ տեխնիկան՝ ամրացնելու մեր հակաօդային պաշտպանությունը», - ասել էր Ռամալդանովը՝ հավելելով, որ «Ալեբարդա»-ն նախատեսված է ոչ միայն Cy-30CM-ների դեմ պայքարի համար:

Փորձագետի արտահայտած հետագա մտքերից պարզ է դառնում, որ հարցազրույցի բուն նպատակը ԶՀՀ-ներից բավական հեռու է: Ռամալդանովը նշել էր, որ Ադրբեջանը լավ հարաբերություններ ունի ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների հետ՝ բացառությամբ, բնականաբար, Հայաստանի: Նրա խոսքով՝ այդ լավ հարաբերությունների շնորհիվ է, որ Հայաստանում այլեւս հույս չեն դնում ՀԱՊԿ-ի վրա՝ ղարաբաղյան ուղղությամբ Ադրբեջանի ակտիվ գործողություններ սկսելու պարագայում: Իսկ Բելառուսի հետ ռազմատեխնիկական համագործակցությունն, ըստ Ռամալդանովի, ունի նաեւ քաղաքական նշանակություն:

«Մենք գիտենք Բելառուսի քաղաքական ղեկավարության դիրքորոշումը Ղարաբաղի հարցում եւ նրանց վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ: Մենք նաեւ գիտենք ՀԱՊԿ անդամ երկրների դիրքորոշումը Հայաստանի նոր ղեկավարության նկատմամբ: Հետեւաբար, այն ամենն, ինչ տեղի է ունենում, Ադրբեջանի օգտին է», - ասել էր պահեստազորի գնդապետը:

Այն, որ ՀԱՊԿ-ը օգնության չէր գալու Արցախում ռազմական գործողությունների վերսկսման դեպքում Հայաստանում գիտեին վաղուց, իսկ վերջնականապես համոզվեցին 2016 թ. ապրիլին: Բացի այդ, ՀԱՊԿ անդամ երկրներն, իհարկե, պարտավորվել են պաշտպանել միմյանց սահմանները, սակայն Արցախը դե-յուրե Հայաստանի Հանրապետության մաս չի կազմում, ուստի այս առումով անգամ իրավական հիմք չկա ՀԱՊԿ-ից օգնություն ակնկալելու:

Ռամալդանովի՝ Բելառուսի դիրքորոշման վերաբերյալ հայտարարություններն արդեն խնդրահարույց են: Մասնավորապես անհասկանալի է, թե ինչու են Ադրբեջանում տեղյակ Բելառուսի՝ Հայաստանի նոր ղեկավարության նկատմամբ դիրքորոշումից: Իսկ այն, որ Բելառուսի ղեկավարությունը դա կարող էր քննարկել Ալիեւի հետ՝ հավանական է:

Ադրբեջանի եւ Բելառուսի ռազմական համագործակցության վերաբերյալ տեղեկատվական ակտիվությունը եւ ադրբեջանցի ու բելառուս փորձագետների կարծիքները բարդ է դիտարկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության վերաբերյալ դեկտեմբերի 6-ին կայանալիք քննարկումներից զատ: ՀԱՊԿ անդամ երկրների, մասնավորապես Բելառուսի եւ Ղազախստանի ցանկացած շփում Ադրբեջանի հետ այսուհետ ավելի է լարելու ՀԱՊԿ-ի ներսում ստեղծված իրավիճակը: Այդուհանդերձ, եթե սպառազինությունների ձեռքբերման շուրջ աղմուկը ուռճացվում է դեկտեմբերի 6-ին ընդառաջ հայկական կողմի վրա հավելյալ ճնշում գործադրելու համար՝ հարկ է նշել, որ դա անիմաստ է. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դեռեւս արձակուրդում է լինելու եւ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդում նրան փոխարինելու է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:

Տպել
2931 դիտում

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն պարզաբանում է տարածել

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Նշանակվել է Աբովյանի քննչական բաժնի պետ

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

20:10-20:30-ին Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա միջտարածքում, Բաղանիս Այրումից հյուսիս-արևելք տեղի կունենա պայթեցման աշխատանք․ ՊՆ

Սյունիքով ու Վայոց ձորով Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու մասին լուրերը կեղծ են

Բաքուն և Երևանն աշխատում են խաղաղության պայմանագրի վրա, չհամաձայնեցված հոդվածներ կան․ Պեսկով

«Նիվա»-ներ են բախվել, դրանցից մեկը նաև ծառին է հարվածել․ կա վիրավոր

Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավարը հրաժարական է տվել

Մալաթիա-Սեբաստիայում բարեկարգման աշխատանքներ են

Առաջին անգամ ՀՀ-ն մասնակցում է ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին․ Սիմոնյան (լուսանկարներ)

Դավիթ Գրիգորյանը վերանշանակվել է Քաղշինկոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում

Շիրակի մարզում 2 ընկերություն ապօրինի արդյունահանումներ է իրականացրել վարձակալված տարածքներից դուրս (տեսանյութ)