Դատական. բարեփոխումնե՞ր, թե՞ հեղափոխություն

27/11/2018 schedule16:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի նոյեմբերի 23-ի համարում

Օրեր առաջ մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ իշխանությունը, սահմանադրական փոփոխություններն արդեն անցած համարելով, այդ փոփոխություններից բխող օրենսդրություն է սկսել մշակել, մասնավորապես խոսքը «Երկքաղաքացիության» օրենքի մասին էր, որի նախագիծն արդեն իսկ պատրաստ է: Սակայն պարզվում է՝ «Երկքաղաքացիության մասին» օրենքը միակը չէ, երկար ժամանակ է մշակվում է դատական համակարգի օրենսդրական փոփոխությունների մի ծավալուն փաթեթ, որը պետք է բխի նոր Սահմանադրության՝ դատական իշխանությանը վերաբերող գլխից:  Ընդ որում՝ փոփոխությունների այս փաթեթը, որը պայմանականորեն կրում է «Դատական օրենսգիրք» անվանումը, պատրաստվել է Համաշխարհային բանկի վարկային միջոցների հաշվին: Այն գրեթե պատրաստ է եւ սահամանադրական փոփոխություններից հետո կուղարկվի կառավարություն, ապա Ազգային ժողով՝ հաստատվելու:

«Դատական օրենսգիրքն» իր մեջ ներառելու է դատական համակարգի կարգավորմանը վերաբերող օրենսդրությունը՝ «Դատարանակազմության մասին» օրենք, դատավորների ուսումնառության, ընտրվելու, նշանակման հարցերը, դատարանների ձեւավորումը կարգավորող օրենքներ, դատավորների իրավունքների, պարտականությունների, անգամ՝ էթիկայի խնդիրներին ուղղված օրենքներ, որոնց ոչ բոլոր դրույթներն են կապված ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հետ: Արդարադատության նախարարության դատաիրավական բարեփոխումների ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Արթուր Թունյանն ընդհանուր գծերով ներկայացրեց առաջարկվող փոփոխությունների տրամաբանությունը եւ համաձայնեց մեր դիտարկմանը, որ, փաստորեն, դատական համակարգին ոչ թե բարեփոխումներ են սպասվում, այլ հեղափոխություն:

Փոփոխություններին ամբողջությամբ մենք առաջիկայում կանդրադառնանք, այսօր ներկայացնենք դրա որոշ մասը: Փոփոխությունների փաթեթը շոկ է առաջացրել որոշ դատավորների մոտ: Մասնավորապես շատ ծանր են տարել ՀՀ տնտեսական դատարանի դատավորները, քանի որ տնտեսական դատարանը, որպես այդպիսին, վերանալու է: Նրա գործառույթներից կպահպանվի միայն սնանկացման հարցերի քննությունը, մնացած բոլոր տնտեսական հարցերը կքննվեն առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում: Պակաս դժգոհ չեն նաեւ վճռաբեկի դատավորները, քանի որ խիստ փոխվելու են նաեւ վճռաբեկ դատարանի զինվորական ու քրեական եւ քաղաքացիական գործերով պալատների ֆունկցիաները: Վճռաբեկի, որպես դատական երրորդ ատյան, ֆունկցիան, փաստորեն, վերանալու է:

Այն դառնալու է նախադեպեր ձեւավորող ատյան, որի կայացրած վճիռներն ու դատավճիռները դասագրքային նշանակություն են ունենալու մյուս ատյանների համար: Բնականաբար, կփոխվեն նաեւ վերաքննիչի ֆունկցիաները: Վերաքննիչ դատարանի քրեական եւ զինվորական ու քաղաքացիական գործերով երկու պալատները, փաստորեն, կդառնան վերջին ատյան, որտեղ կավարտվի գործերի մեծ մասի քննությունը: Վճռաբեկ դատարանը քննության կվերցնի միայն այն գործերը, որոնք նախադեպային արժեք ունեն, եզակի են, ճակատագրական են եւ այլն: Անշուշտ, դժվար է պատկերացնել, թե ինչ եղանակով եւ ով է որոշելու՝ տվյալ գործն արժե քննության առնել վճռաբեկում, թե ոչ, սակայն բարեփոխիչները կարծում են, որ դա կբեռնաթափի վճռաբեկը:

Կլինեն գործեր, որոնց քննությունը կավարտվի հենց առաջին ատյանում, հատկապես քաղգործերը, որոնց վերաքննիչ բողոքներն ընդհանրապես չեն ընդունվի քննության: Սա եւս առաջին հայացքից դժվար իրականացվող է եւ չարաշահումների տեղիք կարող է տալ: Նոր փոփոխությունների տրամաբանության մեջ է նաեւ դատավորների աշխատավարձերի կտրուկ բարձրացումը (մինչեւ 2-3 հազար դոլար)՝ բարեփոխիչները համոզված են, որ առանց բարձր աշխատավարձի հնարավոր չէ որակյալ արդարադատություն ստանալ, չնայած անհասկանալի է, թե ինչ կապ ունի աշխատավարձի չափը Սահմանադրության փոփոխությունների հետ:   Փոփոխությունների թվում պակաս կարեւոր չի դիտվում նաեւ դատավարության մասնակիցների պատրաստվածության, դատական պրոցեսների որակի բարձրացումը:

Թերեւս այդ նպատակով են բարեփոխիչներն ուզում դատական երկրորդ ատյանում՝ վերաքննիչում, պարտադիր դարձնել, որ դատավարության մասնակիցները մասնագիտական ներկայացուցչությամբ հանդես գան: Այսինքն՝ քաղաքացին այլեւս չի կարողանա հենց այնպես մի դիմում գրել ու գալ դատարան, նա անպայման պետք է փաստաբան վարձի: Անշուշտ, ամենաանապահով խավի համար փաստաբանի ծառայություններից անվճար օգտվելու հնարավորություն կընձեռվի, սակայն ինչպես բժշկի դիմողներն են ինչ-որ տեղից գումար ճարում, որ բուժվեն, այնպես էլ դատարան դիմողները ստիպված կլինեն փաստաբանին վճարելու համար փող ճարել: Հնարավոր է նաեւ, որ փաստաբանների վրա օրենսդրորեն պարտավորություն դրվի տարեկան ինչ-որ իքս ժամանակ անվճար աշխատել ազգաբնակչության համար:

Նման պարտավորություն աշխարհի շատ երկրներում ամրագրված է: Հավելենք նաեւ, որ կստեղծվի վարչական դատարան, որտեղ կքննվեն վարչական վարույթի բոլոր գործերը: Կխստացվեն դատավորների էթիկայի խնդիրները: Միայն այն փաստը, որ դատավորներն այսուհետ էթիկայի կանոններին կհետեւեն ոչ թե «Դատավորների միություն» հասարակական կազմակերպության ընդունած Էթիկայի կանոնագրքով, այլ Ազգային ժողովի ընդունած «Դատավորների էթիկայի մասին» օրենքով, արդեն բավական է: Մեզ պատմեցին, որ «Էթիկայի մասին» օրենքը բավական խստապահանջ փաստաթուղթ է լինելու:

Օրինակ՝ կողմերից մեկի հետ՝ առանց մյուս կողմի մասնակցության առանձնազրույցը կարող է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի հիմք հանդիսանալ, իսկ նմանատիպ դեպքի կրկնությունը՝ դատավորի աթոռին հրաժեշտ տալու առիթ: Հավանաբար առաջարկվող փոփոխությունների մեջ բավական դրական միտումներ կան, սակայն նկատենք, որ մեր դատական համակարգի «հիվանդությունն» այստեղ չէ՝ այն անկախության բացակայության մեջ է: Իսկ այս փոփոխություններն անպայմանորեն կմեծացնեն դատավորների կախյալությունը՝ դատական համակարգը կդառնա բարեփոխիչների՝ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի եւ վճռաբեկի նախագահ Հովիկ Մանուկյանի կողմից լիարժեք կառավարելի համակարգ, կդյուրանա նաեւ անցանկալի դատավորներից ազատվելու գործընթացը:

Արմինե Օհանյան

Տպել
794 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա