Գազային շահեր. երկուսը՝ ընդդեմ մեկի

27/11/2018 schedule16:20

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի նոյեմբերի 23-ի համարում

Անցած շաբաթ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, հայ-իրանական կապերը համակարգող միջկառավարական հանձնաժողովի նախագահ Արտաշես Թումանյանի գլխավորած պատվիրակության այցը Իրան անսովոր երկար տեւեց` մեկ շաբաթ: Բայց պաշտոնական լրատվությամբ հանրությանը հասած տեղեկությունների ծավալը այնքան քիչ էր, որ դրա համար բավարար կլիներ ընդամենը մի քանի ժամյա այց: Հանդիպեցին այսինչին, համատեղ ասուլիս տվեցին, հետո ուղերձ հանձնեցին, «մեսիջներ» փոխանցեցին եւ, ըստ էության, այսքանը: Իրականում այցի տեւողությունը լրիվ համահունչ էր այն աշխատանքին, որ պետք է անեին երկու կողմերը:  Հայաստանի եւ Իրանի միջեւ կա մի թնջուկ, որի լուծումը որքան էլ կարեւոր է երկու կողմերի համար, նույնքան դժվար է դրան հասնել: Խնդիրը գազամուղն է:

Ոչ այն գազամուղը, որը հիմա կառուցվում է, այլ այն, որը պետք է կամ, ավելի ճիշտ, ցանկանում են կառուցել: Խոսքը Հայաստանի համար տարանցիկ գազամուղի մասին է, որի առաջին հանգրվանը լինելու է Վրաստանը, իսկ հետո, եթե ամեն ինչ հաջող դասավորվի, հասնելու է Ուկրաինա եւ Եվրոպա: Ըստ էության, սա խնդիր է ոչ թե Հայաստանի եւ Իրանի, այլ այս երկու երկրների եւ Ռուսաստանի միջեւ: Վրաստանն այժմ գազ է ստանում միայն Ռուսաստանի տարածքից մտնող գազամուղով եւ մեծ ցանկություն ունի եւս մեկ գազամուղ կառուցելու, որը կլինի ռուսական գազամուղի այլընտրանքը: Իրանը իր հերթին մեծ ցանկություն ունի իր գազը Հայաստանի տարածքով հասցնել Վրաստան: Թվում է, թե բարդություն չկա` կառուցեք եւ վերջ: Բայց խնդիրը շատ ավելի բարդ է: Բնականաբար, Ռուսաստանը չի ցանկանում կորցնել Վրաստանին գազ մատակարարելու մենաշնորհը:

Սա Ռուսաստանի համար քաղաքական խնդիր է: Եւ ՌԴ-ի համար այս խնդիրը լուծելու ամենակարճ ճանապարհն այն է, որ չթողնի Հայաստանին դառնալ տարանցիկ ճանապարհ իրանական գազի համար: Ռուսաստանին դա արդեն մի անգամ հաջողվել է` Իրան-Հայաստան գազամուղը, որն այժմ կառուցվում է, տեխնիկապես չի կարող դառնալ տարանցիկ, քանի որ ունի փոքր` ընդամենը 700 մմ տրամագիծ: Եթե Հայաստանը եւ Իրանը կտրուկ շարժումներ անեն եւ, ասենք, սկսեն այդքան ձեռնտու գազամուղի շինարարությունը, ապա Ռուսաստանը ունի հզոր լծակ, որը կարող է օգտագործել: Դա Հայաստանին մատակարարվող գազի գինն է, որը հիմա ավելի քան երկու անգամ ցածր է միջազգայինից: Ռուսաստանը լծակ ունի նաեւ Իրանի դեմ կիրառելու համար:

Դա Իրանի միջուկային ծրագիրն է. Ռուսաստանը այն երկրներից է, որը կանխում է այդ ծրագրերը խափանելու` Արեւմուտքի մտադրությունները, եւ ավելին, Իրանին ցուցաբերում է տեխնիկական օժանդակություն: Սակայն մյուս կողմից, եթե Վրաստան հասնող այլընտրանքային գազը լինի ոչ թե իրանական, այլ ադրբեջանական, ղազախական եւ թուրքմենական, որը Վրաստան կմտնի Ադրբեջանի տարածքից, ապա ռուսները կկորցնեն Վրաստանի գազամատակարարման վրա որեւէ հսկողություն սահմանելու հնարավորությունը: Եթե նույնիսկ Հայաստանի տարածքով Վրաստան հասցվի իրանական գազը, ապա դրա վրա Ռուսաստանը թեկուզ քիչ, բայց, այնուամենայնիվ, որոշակի վերահսկողություն կարող է սահմանել տարածաշրջանում իրեն Ռուսաստանի ռազմավարական գործընկեր հայտարարած միակ երկրի` Հայաստանի եւ իր միջուկային ծրագիրը Ռուսաստանի աջակցությամբ իրականացնող Իրանի միջոցով:

Մի խոսքով, շահերի ու նպատակների խճճված այս թնջուկից դուրս գալու ճանապարհների փնտրտուքն է եղել հայ-իրանական անդրկուլիսյան քննարկումների հիմնական թեման: Երկու կողմն էլ քաջ գիտակցում են, որ նոր գազամուղը իրականություն դարձնելու ծրագրի շուրջ ավելի կոնկրետ քննարկումները կարելի է սկսել կառուցվող գազամուղով իրանական գազը ՀՀ հասցնելուց հետո միայն: Այդ դեպքում ՀՀ-ն կարող է յոլա գնալ, եթե Ռուսաստանը թանկացնի գազը այնքան, որ դրա ներկրումը մեզ համար դառնա ոչ նպատակահարմար: Սակայն նույնիսկ իրանական գազը ՀՀ հասցնելու պարագայում մեզ սպասվում են լուրջ ցնցումներ:

Նախ, սկզբնական շրջանում այդ գազի ծավալը զգալիորեն քիչ է լինելու մեր սովորական պահանջարկից` մոտ 1,1 մլրդ խմ 1,7-2 մլրդ խմ տարեկան պահանջարկի դիմաց: Եւ երկրորդ, իրանական գազը զգալիորեն թանկ է ռուսականից` մոտ 30 տոկոսով: Իսկ դա նշանակում է, որ հանրապետության ներսում գազի սակագինը էականորեն պետք է բարձրանա, ինչն էլ հանգեցնելու է էլէներգիայի սակագնի բարձրացմանը, որն էլ իր հերթին բերելու է հիմնական ապրանքների ու ծառայությունների համարժեք թանկացմանը: Իսկ սա, բացի տնտեսականից, նաեւ քաղաքական խնդիր է: Սա իր դիրքերը մի կերպ պահպանող ՀՀ իշխանությունների համար լրջագույն խնդիրներ է հարուցելու:

Եւ հիմա հարցն այն է, թե մեր իշխանությունները որ խնդիրն են գերակա համարելու` իրենց ինքնապահպանո՞ւմը, թե՞ Հայաստանը տարանցիկ երկիր դարձնելը: Առաջին խնդիրը լուծելով՝ մենք պաշտպանելու ենք Ռուսաստանի շահը եւ խոչընդոտենք մեր եւ մեր անմիջական հարեւանների շահերը, երկրորդ դեպքում` ճիշտ հակառակը: Այլ պայմաններում լուծումը ակնհայտ է` մեր երկրի համար կարեւորը մեր եւ մեր հարեւանների շահերն են, որոնք տվյալ դեպքում համընկնում են: Բայց տվյալ դեպքում կա նաեւ մեկ այլ շահ` ՀՀ  ներկայիս իշխանության շահը, որը կարող է եւ չհամընկնել երկրի շահի հետ:

Հայկ Գեւորգյան

Տպել
910 դիտում

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված